Մի քանի օր առաջ ընկերներիցս մեկը պնդում էր, թե անհույս է՝ զոմբիներն ու դրանցից ոչ մի բանով չտարբերվող, ընդիմություն հայհոյողները իրենց վոժդի հետևից մինչև մահ ու գերեզման գնալու են։
Չէի համաձայնում, շատերին լավ գիտեի, ասում էի, եթե իրենց, ամեն մի ընտրությանը 5000 դրամով երջանկացնողներին ուրացան, էս վոժդին կուրանան ու կուրանան։
Հիմա նույն ընկերս նկատել է, որ Շուշիի մասին հայտարարությունից հետո վոժդը սկսել է զոմբիաթափ լինել, էն կիսաանհույսներից շատերը թռնում են․․․
Ասում էի, թե ուրիշ են օտար ուժերի սպասավորները, որ հաղթանակած պետությունը կոնցլագեր էին անվանում, դրանք քանի դեռ այլ հանձնարարություն չունեն, ամուր պառկած են մնալու վոժդի ոտքերի տակ և շարունակելու են քանդել պետության հիմքերն ու թունավորել հասարակությանը։