Մադրիդի կենտրոնում՝ կաթոլիկ եկեղեցուն պատկանող շենքում տեղի ունեցած հզոր պայթյունի հետևանքով զոհերի թիվը 4-ի է հասել, որոնց թվում նաև քահանա է եղել: Այդ մասին հայտնում է РИА «Новости» լրատվական գործակալությունը՝ հղում անելով Մադրիդի արքեպիսկոպոսարանի տարածած հայտարարությանը: Գրում է Gazeta.ru-ն։
Նշվում է, որ ծանր վիճակում հոսպիտալացված 36-ամյա քահանա Ռուբեն Պերես Այալան մահացել է ստացված վնասվածքներից:
Նրա մահվան մասին հայտարարվել է հինգշաբթի՝ հունվարի 21-ին՝ տեղական ժամանակով ժամը 1.30-ին (Մոսկվայի ժամանակով 3.30-ին):
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Մադրիդի կենտրոնում գտնվող տանը, որտեղ քահանաներ են ապրել, տեղի ունեցած պայթյունի արդյունքում 3 մարդ է զոհվել, 11-ը՝ վիրավորվել։