Չէի պատկերացնի, որ մեզ թիկունքից այսքան մտածված, դավադրաբար կհարվածեին, մենք հողերը, այդ թվում՝ Շուշին, կհանձնենք, կարծում էինք՝ Շուշին թիկունք է. պատերազմի նման վերջաբան կազմակերպած իշխանությունը դավադրաբար հանձնեց Շուշին, այդ ընթացքում դավաճանների որսով մեզ փորձում էին իրականությունից շեղել: «Արմնյուզ» ՀԸ «#ՕրաԽնդիր» հաղորդման ժամանակ նման կարծիք է հայտնել ռեժիսոր, սցենարիստ, հասարակական գործիչ Արշակ Զաքարյանը:
«Այդ խաբեությունները շատ մարդկանց կյանք արժեցան, մեր տղաները շրջափակման մեջ էին և տեղեկություն չունեին, ես առաջարկեցի Հադրութ գնալ, քանի որ ասում էին՝ Հադրութը մերն է, բայց այն արդեն երեք օր է՝ կորսված էր: Քարվաճառում նույնիսկ առաջ էինք գնում, այնտեղ մեր դիրքերը շատ ամուր էին, թշնամին ջախջախված էր, հնարավոր չէր ճեղքել: Այդտեղ արտագաղթ կազմակերպվեց, հոսանքազրկեցին, զինաթափեցին, մարդկանց ժամանակ չտվեցին, սա կազմակերպված ցեղասպանություն էր, ինչի համար դատվելու են»,- ասել է հասարակական գործիչը:
Ըստ Զաքարյանի՝ այս իշխանությունն օտարերկրյա գործակալների բանդա է, որը ծրագրված կերպով տիրացել է երկրին՝ խաբելով ժողովրդին սոցիալական անարդարության վերացման խոստումներով. «Թշնամին ստով ներխուժեց, ինչպես թուրքերը հայերեն խոսելով, մեր համազգեստով մտան մեր զինվորների մեջ և սպանեցին նրանց: Սրանք նույն թուրքերն են՝ հայկական ազգանուններով և անձնագրերով, նրանք ուռուցք են՝ սպանելու Հայաստանը: Ով սրանից հետո Փաշինյանի կողքին կանգնի, հանցակից է և դատվելու է, անգամ հասարակ քաղաքացիները, նրանք կոլաբորացիոնիստ են»:
Հասարակական գործչի կարծիքով՝ Փաշինյանը կարող է խոսել նույնիսկ Սևանի աջ ափի, Մասիսի և այլ նախկին ադրբեջանաբնակ բնակավայրերի վերադարձի մասին. «Սրանք խոսում են, ինչպես թուրքը, նույնիսկ թուրքն ավելի համեստ է խոսում Շուշիի մասին, քանի որ գիտե 1920 թվի ջարդերի, հայկական եկեղեցիների, Քարվաճառի ու Դադիվանքի մասին: Սրանք թուրքերի գործակալներն են, ուղղակիորեն ասում են այն, ինչ նույնիսկ թուրքը չի համարձակվում ասել: Հիմա թուրքերը գալու են ոչ թե թրով, այլ սկուտեղով, մեզ լավ կյանք խոստանալով: Իրենք էլ են ասում՝ հերիք է կռվենք, մենք եղբայրներ ենք, այդպես էլ կգրավեն մեր երկիրը»:
Արշակ Զաքարյանի պնդմամբ՝ Նիկոլ Փաշինյանի հեռացումից և ձերբակալությունից հետո նրան պետք է ԴՆԹ թեստ անել, և եթե պարզվի, որ հայ է՝ գնդակահարել. «Փաշինյանը ոչ թե դավաճան է, այլ թշնամի, սարսափելի կլինի, եթե պարզվի՝ նա հայ է: Մենք հույս էինք դնում մեր գեներալների, հերոսների վրա, սպասում էինք, որ պատերազմի ժամանակ նրանք դավաճանին ապտակ կհասցնեն, կգցեն զնդանը, քանի որ տեսնում էին՝ սրանք ինչ են անում: Պատճառաբանությունը, թե մեզ ներս չեն թողել, անընդունելի է, ջարդեիք, մտնեիք, պարոնա՛յք գեներալներ, տեսնում էիք, որ հայրենիք ենք կորցնում»:
Հասարակական գործչի պնդմամբ՝ կառավարումն իր ձեռքը պետք է վերցներ ռազմական խորհուրդը, ոչ թե «Էրատո» ջոկատը, և հայրենիքից վեր ոչինչ չկա, այդ թվում՝ Սահմանադրությունն ու օրենքները: «Եթե թշնամու անօրինական հանձնարարականն ես կատարում, հոգիդ վաճառում ես սատանային: Թշնամին մտել է մեր տուն, պետք է հեռացնել նրան, ապա տունը վերակառուցել: Բոլորը սպասում են, որ մենք պիտի մեր կեղտոտ անդրավարտիքը փոխենք: Աշխարհի համար այսօր մենք գոյություն չունենք, դարձել ենք նիկոլստան: Սուտ ասելը Նիկոլի տեսակն է, նա դեղին մամուլի խմբագիր է, ապրում է այդ ստով»,- ամփոփել է Արշակ Զաքարյանը:
Դավիթ Սարգսյան