Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը շնորհավորել է Միացյալ Նահանգների նախագահ և փոխնախագահ Ջո Բայդենին և Կամալա Հարիսին երդմնակալության արարողության կապակցությամբ:
Գերմանիայի առաջնորդի խոսքերը թվիթերյան իր էջում մեջբերում է ԳԴՀ նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Շտեֆեն Զեյբերտը: Գրում է Gazeta.ru-ն։
«Իմ սրտանց շնորհավորանքները նախագահ Ջո Բայդենին և փոխնախագահ Կամալա Հարիսին երդմնակալության կապակցությամբ, որը ժողովրդավարության տոնակատարություն էր», - նշել է կանցլերը:
Նա նաև հավելել է, որ անհամբեր սպասում է գերմանա-ամերիկյան բարեկամության և համագործակցության նոր գլխի բացմանը:
Չորեքշաբթի՝ հունվարի 20-ին, Ջո Բայդենը և Կամալա Հարիսը երդվեցին և ստանձնեցին Միացյալ Նահանգների նախագահի և փոխնախագահի պաշտոնները: