Մեծ Բրիտանիայում վերջին մեկ օրվա ընթացքում COVID-19 կորոնավիրուսային վարակի հայտնաբերված դեպքերի թիվն աճել է 37 892-ով: Այդ մասին վկայում են բրիտանական կառավարության կայքում հրապարակված տվյալները: Գրում է Russian.rt.com- ը։
Երկրում հայտնաբերված դեպքերի ընդհանուր թիվը հասել է 3 543 646-ի: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ Երկրորդը և նրա ամուսինը ՝ Էդինբուրգի դուքս Ֆիլիպը, պատվաստվել են կորոնավիրուսային վարակի դեմ:
2020 թ․ դեկտեմբերի 14-ին Մեծ Բրիտանիայի առողջապահության նախարարության ղեկավար Մեթ Հենքոկը հայտարարեց երկրում COVID-19 կորոնավիրուսային վարակի նոր տեսակի հայտնաբերման մասին:
Ներկայումս աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցում է 96 միլիոնը։