Ամերիկյան Time ամսագիրը իր շապիկին պատկերել է Սպիտակ տան ավերված Օվալաձեւ գրասենյակը: Ամսագրի շապիկի լուսանկարը հրապարակվել է ամսագրի թվիթերյան էջում:Գրում է Gazeta.ru-ն։
Լուսանկարում նորընտիր նախագահ Ջո Բայդենը մեջքով կանգնած է նախորդ նախագահ Դոնալդ Թրամփի պատճառած խառնաշփոթին և մտածկոտ հայացքով նայում է պատուհանից:
Այսպիսով, ամսագիրը ակնարկել է, որ Բայդենը ստիպված կլինի շտկել այն, ինչ իրենից հետո թողել է Թրամփը:
Ավելի վաղ Ռուսաստանի արտգործնախարարությունը հույս էր հայտնել, որ Բայդենի վարչակազմի օրոք Ռուսաստանի Դաշնության և ԱՄՆ-ի հարաբերությունները կբարելավվեն: