РИА «Новости» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Առողջապահության համաշխարհային կազմակերպության ղեկավար Թեդրոս Ադանոմ Գեբրեյեսուսը հայտարարել է, որ ողջունում է Միացյալ Նահանգների վերադարձը կազմակերպություն: Գրում է Gazeta.ru-ն։
Գեբրայեսուսը շնորհավորել է ամերիկացիներին և Ջո Բայդենին Միացյալ Նահանգների նախագահի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ: Նա նաև շնորհակալություն է հայտնել քաղաքական գործչին Միացյալ Նահանգներին ԱՀԿ վերադարձնելու որոշման և COVAX ծրագրին միանալու պատրաստակամության համար, որը կարգավորում է պատվաստանյութերի հավասար հասանելիությունն ու տարածումը երկրների միջև:
«Այսօր ԱՀԿ-ի և համաշխարհային առողջապահության համար լավ օր է: Միացյալ Նահանգների համաշխարհային դերը կարևոր է», - հինգշաբթի հայտարարել է նա ԱՀԿ Գործադիր խորհրդի 148-րդ նստաշրջանում:
Կազմակերպության ղեկավարի խոսքերով ՝ ԱՀԿ-ն «ազգերի ընտանիք» է, և դրանում բոլորը ուրախ են, որ ԱՄՆ-ը մնաց այդ ընտանիքում:
Նախօրեին երդմնակալությունից հետո Բայդենը հրամանագիր ստորագրեց երկիրը Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) վերադարձնելու մասին: