f

Անկախ

Ֆեյսբուքյան օգտատերերին չհաշված, Նիկոլի դուրս տվածի առիթով խոսեցին միայն Սեյրան Օհանյանն ու Շուշիի նախկին քաղաքապետը


Շուշիի վերջնարարը կամ ինչո՞ւ եք զարմանում ու զայրանում վիժվածքի ելույթներից

Շուշիի մասին Նիկոլի դուրս տված խելագար բառակույտից անցավ 24 ժամ։ Զայրույթն անցավ, նույնիսկ՝ զարմանքը։ Եվ «Երկիր-Հժ»-ում 24 ժամ անց ամեն ինչ մոռացվեց, գնաց։ Համաձայնեք, որ եթե Նիկոլը մարսել է Շուշիի հանձնումը, ապա ինչո՞ւ պետք է չպլստա Շուշիի պատմության խեղաթյուրման պատասխանատվությունից։ Եվ հետո, Նիկոլն առաջին անգամ չէ ԱԺ ամբիոնից ստում և անասունի պես դուրս տալիս։ Միշտ էլ արել է՝ մի քիչ շատ, մի քիչ քիչ, սովորելու վրա է։

Ինձ ուրիշ բան է հետաքրքրում։ Շուշին ադրբեջանական քաղաք լինելու հայտարարությունը մնաց անարձագանք։ Չխոսեց և ոչ մի պատմաբան, լուռ է ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտը։ Լուռ են Պուշկինի դպրոցի պատմության ուսուցիչները, որտեղ ես սովորել եմ (և մնացած ուսուցիչները)։ Լուռ են Մխիթարյան միաբանության վարդապետները, որոնք հպարտորեն պատմում էին Շուշիի հայկական ժառանագության մասին (ինչպես նաև Սփյուռքի մնացած կառույցները)։ Լուռ են Մատենադարանի գիտաշխատողները, որոնք ներկայացնում էին արցախյան ձեռագրերը։ Բոլորը լուռ են, որովհետև համաձա՞յն են հայ ժողովրդի պատմության նոր մեկնաբանությանը։

Ձայն չեն հանում նրանք, ովքեր լուսանկարվում էին Շուշի առաջինը մտած տանկի մոտ։ Երևի ընդունում են, որ տանկն իրականում ոչ թե ազատագրել է, այլ «զավթել էր ադրբեջանական քաղաքը» և հիմա ամաչում են այդ նկարներից։

Լուռ են Մայիսի 8-ը տոնող Շուշին ազատագրողները։ Ձայն չի հանել Կոմանդոսը, ով ավելի քան 2 տասնամյակ պատմում էր «Հարսանիք լեռներում» օպերացիայի մասին։ Լուռ է Շուշիի ազատագրմամբ պարծեցող Ժիրայր Սեֆիլյանը, ով բոլորին համոզում էր, քանի որ եղել է Շուշիի առանձին գումարտակի հրամանատար, ապա ինքն է փրկելու հայ ժողովրդին։

Լուռ է քաղաքական դաշտը, չեն արձագանքնել անգամ Արցախի նախագահները, հաղթանակած հրամանատարները, նախկին արտգործնախարարները: Ֆեյսբուքյան օգտատերերին չհաշված, Նիկոլի դուրս տվածի առիթով խոսեցին միայն Սեյրան Օհանյանն ու Շուշիի նախկին քաղաքապետը։

Նիկոլը դարձել է մեր իրականության լակմուսի թուղթը։ Նիկոլի անասուն ելույթները և նրա իշխանությունն ամենապարզ ինդիկատորներն են, որ ցույց տվեցին՝ իրականում պետություն չկա, քաղաքական դաշտ չկա, լրջմիտ հասարակություն չկա։ Այս ելույթն էլ ցույց տվեց, որ մեր երկրում ոչ պատմաբան կա, ոչ էլ Շուշի ազատագրող։ Իսկ եթե կան, բա էլ ո՞ր օրվա համար են։

Անկեղծորեն զարմանում եմ, որ դեռ զարմանում եք Նիկոլի վրա։ Չէ որ բոլորս էլ գիտեինք նա ով է։ Ու այս երեք տարիներին նա ապացուցեց, որ չի էլ փոխվել։ Նա խաբեց «հներով» երկու տարի, նա խաբեց ապատեղեկատվությամբ 44 օր, նա խաբեց բանակցությունների իմիտացիայով 60 օր։ Ընդ որում, բոլորը ձևացնում էին, թե հավատում էին, հետո «որոշեցինք», որ պետք է Նիկոլը մնա։ Ընդունեք պարզ իրողությունը՝ Նիկոլը չի փոխվելու։ Նա սովորական ստախոս է, պետական դավաճան ու ազգի թշնամի։ Ու շարունակելու է նույն տեմպով։ Ամեն ինչ շատ կանխատեսելի է ու խիստ տրամաբանական։ Խնայեք ձեր նյարդերը, եթե որոշել եք համակերպվել դավաճան վիժվածքի գոյության հետ:

Հ.Գ. Իսկ հիմա փոքրիկ «ликбез» Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող ադրբեջանական պրոպագանդիստի ու դրա հետևորդների համար.

Շուշին մշտապես եղել է Արցախի պատմամշակութային կենտրոնը, որտեղ մինչև 1920թ.-ի թուրք-ադրբեջանական հրոսակախմբերի հայկական ջարդերը բնակչության մեծ մասը կազմել են հայերը:

1920թ.-ին Շուշիում ադրբեջանցիները տարբեր հաշվարկներով սպանել են 8-10 հազար հայ, ավիրել ու հրկզել են շուրջ 7 հազար հայկական շենք-շինություններ: Եվ քաղաքի կենդանի մնացած հայ բնակչությունը ստիպված է եղել լքել իր պատմական հայրենիքը, իսկ ադրբեջանցիները սկսել են բնակեցնել հայկական Շուշին:

Ռուսական կայսրության առաջին՝ 1897թ.-ի մարդահամարի տվյալներով, Շուշի քաղաքում բնակչության ընդհանուր թիվը կազմել է 25. 881 մարդ: Հայության թիվը կազմել է 14.420 մարդ: Թաթարների (ներկայիս ադրբեջանցիներ) թիվը եղել է 10.778 հոգի:

Հետևաբար, Շուշիի՝ ադրբեջանական քաղաք լինելու մասին Փաշինյանի հայտարարությունը տգիտության հետևանք է: Շուշին միշտ է եղել հայկական: Շուշին դարձավ ադրբեջանական Նիկոլ Փաշինյանի ու նրա թրքասեր դավաճանների ոհմակի պատճառով:

Միքայել Մինասյան ՖԲ Գրառում Նիկոլ Փաշինյան Շուշի

Տավուշի մարզպետը եկավ Կիրանց. Նա փակ հանդիպում է անցկացնում բնակիչների հետ. ճանապարհը դեռ փակ է
Բողոքի ակցիա՝ Ազատության հրապարակի հարևանությամբ․ քաղաքացիները փակել են ճանապարհը (տեսանյութ)
Բացահայտվել է «Սևան ազգային պարկում» առանձնապես խոշոր չափերի հափշտակության և փողերի լվացման բազմադրվագ դեպք
Նվազագույն ծրագիրը այս գործընթացը կասեցնելն է, առավելագույնը այն է, որ այս մարդիկ պետք է չիշխանավարեն. Բագրատ Սրբազան
Ռուբեն Վարդանյանի հացադուլ հայտարարելու մասին լուրը լայնորեն լուսաբանվել է միջազգային լրատվամիջոցներում
Չափագրումների արդյունքում եկեղեցին քանդվում է, հարեւանիս տունը քանդվում է. Ոչ մի բան թույլ չենք տալու. Կիրանցի բնակիչ
Երևանի դպրոցներից մեկում 14-ամյա երեխան օդաճնշիչ ատրճանակով կրակել է 15-ամյա երեխաների վրա
Վարդան Ոսկանյան. Այսօր արթնացել ենք նույնիսկ բոլշևիկների կողմից նախանշված Հայաստանից ավելի փոքր տարածք ունեցող երկրում
Տիգրան Աբրահամյան. Պայքարի ու դիմադրության ռեսուրսն ու պոտենցիալը սպառված չէ
Կարմիր խաչի ու ՌԴ խաղաղապահ զորակազմի դուրսբերումն Արցախից բարձրացնում է այնտեղ նորանոր ադրբեջանական հանցագործությունների հավանականությունը. Արցախ Միություն  
Մինչև լուսաբաց ավելի քան 300 տավուշեցիներ փակ են պահել Վրաստան տանող միջպետական ճանապարհը
38-ամյա որդին սպանել է հորը. Նա դանակի մի քանի հարված է հասցրել. որդուն գտել են հարևան գյուղում
Ռուս քաղաքագետ. Մոսկվայի համար Անդրկովկասի նշանակությունը չափազանց մեծ է
Տեղի ունեցողը Հայաստանի՝ առաջին հերթին դիվանագիտության խոշոր պարտությունն է. Արսեն Խառատյան
Եթե հասարակությունը հանդուրժի այս վայրագությունը, ապա սրան կհաջորդեն արդեն քաղաքական սպանությունները․ Իշխանյան
Իրանի վրա հարձակման ժամանակ օգտագործված զենքերն ավելի շատ նման էին մանկական խաղալիքների. Իրանի ԱԳ նախարար
Որոշ մարզերում օդի ջերմաստիճանը կհասնի +30–ի. եղանակի տեսություն
Մահացել է «Իզվեստիայի» ռազմական թղթակից Սեմյոն Էրեմինը
Արարատի մարզում ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված 13 մլն 736 հազար դրամի վնասը վերականգնվել է
Փրկարարները «Նահատակ» կոչվող հանդամասի մոտակայքից հայտնաբերել են կորած քաղաքացուն
Դավիթաշենում խմելու ջուրն արդեն 4-րդ օրն է անխնա հոսում է, «Վեոլիա ջուր»-ից քաղաքացիների պատասխանել են, թե իրենց աշխատանքային ժամը չէ
Մայիսի 1-ից տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով արձանագրված խախտումների էլեկտրոնային ծանուցման դեպքում տուգանքը կնվազի (տեսանյութ)
Վնասներ Երեւանում՝ քամու հետևանքով
Հրդեհ Երևանի Ֆանարջյան փողոցում. Այրվել են տներից մեկի տանիքը, մյուս տան տանիքի մոտ 70 քմ հատվածը
Սա կարևոր քայլ է կայուն և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ուղղությամբ. Բլինքեն
Ավելին
Ավելին