Հայաստանի ԱԻՆ-ում, հունվարի 21-ին, ժամը 23:59-ին Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արթիկ-Պեմզաշեն ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Արթիկ քաղաքի Շահումյան-Թումանյան փողոցների խաչմերուկում բախվել են «ՎԱԶ-2109» (վարորդ՝ Ա․ Մ․, ծնված 1986 թ.) եւ «ՎԱԶ-2112» (վարորդ՝ Հ․ Մ․) մակնիշների ավտոմեքենաները:
Փրկարարներն ավտոմեքենաներից դուրս են բերել վարորդներին եւ «ՎԱԶ-2109» մակնիշի ավտոմեքենայի ուղեւորին (Ռ․ Հ․, ծնված 1979 թ.) եւ մոտեցրել շտապօգնության մեքենաներին․ տուժածները հոսպիտալացվել են Արթիկի ԲԿ, ապա՝ Գյումրու ԲԿ: Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են ծանր:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները եւ փակել «ՎԱԶ-2112» մակնի¬շի ավտոմեքենայի գազի բալոնի փականը: