Ես ՄԵԶ չեմ ճանաչում, այս ի՞նչ ենք դարձել, ինչի՞ ենք վերածվել:
Նախկին թասիբով, ինքնասեր ու պատվախնդիր Հայից ոչինչ չի մնացել, կոմֆորմիզմը պատել է բոլորին, կոլաբորացիոնիստները վխտում են ամենուր, պաշտոն ու հնարավորություն են փնտրում պետական դավաճանության միջանցքներում, ծնկի գալիս ու համբուրում մարդասպանի ձեռքը՝ պաշտոն ստանալու ակնկալիքով:
Կույր ատելությունը քայքայել է մեր Ազգը, դեգրադացրել մեր միտքը, գաղափարը, թուրքին ծառայելը դարձրել է առավել ընդունելի, քան Հայրենիքի ու պետության համար կռվելը:
Ո՞վ ենք մենք և ի՞նչ ենք ուզում մեր կյանքից, ճակատագրից, բախտից: Ողբ ու անեծք, պետության կորուստ, անվտանգության փլուզում ու նոր ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ:
Իսկ հետո ժանրի կանոններով. նորից սուգ, ողբ, գաղթ ու անեծք . . .