Ռիո դե Ժանեյրոյի քաղաքապետ Էդուարդո Պաեսը հայտարարել է, որ այս տարի ամենամյա կառնավալ չի լինելու: Գրում է Gazeta.ru-ն։
«Ես երբեք չեմ թաքցրել կառնավալի հանդեպ իմ կիրքը և այն հստակ գիտակցումը, թե որքան կարևոր է այս մշակութային իրադարձությունը մեր քաղաքի տնտեսության համար», - գրել է նա թվիթերում՝ նշելով, որ 2021թ․ հուլիսին կառնավալ անցկացնելն անհնար է «ներկայիս հանգամանքների պատճառով»:
Մեգապոլիսի քաղաքապետը հույս է հայտնել, որ կառնավալը կանցկացվի 2022 թվականին, երբ բոլորը պատվաստված կլինեն կորոնավիրուսի դեմ: