f

Անկախ

«Վանա լճի կղզիների վանքերի գրչության կենտրոնները»՝ նոր գրքում


Լույս է տեսել Մատենադարանի ավագ գիտաշխատող, պատմական գիտությունների թեկնածու Լուսինե Թումանյանի «Վանա լճի կղզիների վանքերի գրչության կենտրոնները» խորագրով աշխատությունը: Գրքի խմբագիրն է Մատենադարանի գիտական գծով փոխտնօրեն, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Կարեն Մաթևոսյանը:

Ինչպես տեղեկացնում են Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտից՝ գրքում Վանա լճի Աղթամար, Լիմ և Կտուց կղզիների վանքերը ներկայացված են որպես գրչության կենտրոններ, ամբողջացված է նրանցից մեզ հայտնի ձեռագրական ժառանգությունը, և կազմված են այդ ձեռագրերի ցանկերը: Ձեռագրական նյութերի հիման վրա լուսաբանված են նաև նշյալ վանքերի պատմության բազում անհայտ էջեր:

Աղթամարը եղել է Արծրունյաց թագավորության մայրաքաղաքը, հետագայում այստեղ ձևավորվել է Վասպուրականի կաթողիկոսական Աթոռը: Գրչության կենտրոնը գործել է անմիջապես իշխանական, արքայական, ապա կաթողիկոսական հովանավորությամբ, ինչի շնորհիվ էլ ձևավորվել են հստակ ավանդույթներ: Լիմ և Կտուց կղզիներում գործել են խոշոր ու հռչակավոր մենաստաններ, որոնցում դարեր շարունակ գրչագրեր են ընդօրինակվել:

Վանա լճի կղզիների վանքերը հարկադրաբար դադարել են գործել Առաջին աշխարհամարտի տարիներին և այժմ լքված ու անբնակ են: Ուստի` այս վանքերում դարեր շարունակ ծավալված հայկական մշակութային կյանքի վկաներն այսօր դրանցում ստեղծված հարյուրավոր մատյաններն են, որոնց ուսումնասիրությանն է նվիրված սույն աշխատությունը։

Գրչության կենտրոնը գործել է անմիջապես իշխանական, արքայական, ապա կաթողիկոսական հովանավորությամբ, ինչի շնորհիվ էլ ձևավորվել են հստակ ավանդույթներ: Լիմ և Կտուց կղզիներում գործել են խոշոր ու հռչակավոր մենաստաններ, որոնցում դարեր շարունակ գրչագրեր են ընդօրինակվել:

Նշենք նաև,  որ  Մատենադարանի ավագ գիտաշխատող, պատմական գիտությունների թեկնածու Լուսինե Թումանյանի  աշխատասիրությամբ  լույս էն  տեսել  «Զինվորյալ  հոգևորականներ»  և  «Զորավոր  սրբեր»  գրքերը:

 «Զորավոր  սրբեր»  գրքի  առաջին հատորը նվիրված է 20-րդ դարասկզբին հանուն Հայրենիքի ազատության մղվող պայքարում հայ հոգևորականների ստանձնած բացառիկ առաքելությանը: Հայրենիքի և Եկեղեցու պաշտպանության սրբազան գործին իրենց մասնակցությունն են բերել Հայաստանի Արևելյան և Արևմտյան հատվածների հոգևորականության բոլոր դասերը: Նրանց պայքարը ծավալվել է և՛ ռազմի դաշտում, և՛մշակութային արժեքների փրկության գործում, և՛ քաղաքական ոլորտում: Այս պայքարը գլխավորել է Գևորգ Ե. Սուրենյանց Հայրապետը: Նրա նախաձեռնությամբ են կազմավորվել և սպառազինվել հայ կամավորական ջոկատները, որոնց հիմնական խնդիրը Արևմտյան Հայաստանի ազատագրումն էր:

«Զորավոր  սրբեր»  գրքում ներկայացված են քսանմեկ սրբերի վարքեր, որոնց կերպարները մշտապես ոգեշնչել են հայ ժողովրդին իր մղած դարավոր պայքարի ժամանակ: Գիրքը սկսվում է Միքայել հրեշտակապետի և սուրբ Աստվածամոր վարքերով: Գրքում ներկայացված մյուս սրբերն են՝ Թադեոս առաքյալը, Աբգար արքան, Գևորգ, Մինաս, Թեոդորոս, Սարգիս զորավարները, Տրդատ արքան, Գրիգոր Ա. Լուսավորիչը, Գրիգորիս Պարթևը, Ներսես Ա. Մեծ կաթողիկոսը, Մեսրոպ Մաշտոցը, Ատոմ Գնունի իշխանը, սպարապետ Վարդան Մամիկոնյանը, Ղևոնդ երեցը, Հովհան Գ. Օձնեցի կաթողիկոսը, Վահան Գողթնացի իշխանը, Գրիգոր Նարեկացին, Ներսես Դ. Շնորհալի կաթողիկոսը, Գրիգոր Տաթևացին:

 

«Վանա լճի կղզիների վանքերի գրչության կենտրոնները» խորագրով աշխատություն Լուսինե Թումանյան

Այլ հոդվածներ հեղինակից

Կարդացեք նաև

ՄԱԿ-ը 250000 բժշկական դիմակ կփոխանցի Նյու Յորքին
ՁԻԱՀ-ի կենտրոնի նախկին աշխատակիցները մասնակցում են կորոնավիրուսի դեմ պայքարին
Ռուսաստանում կորոնավիրուսի դեմ դեղամիջոց են ներկայացրել
Բիլ և Մելինդա Գեյթսերի հիմնադրամը 50 միլիոն դոլար կնվիրաբերի կորոնավիրուսի դեմ պայքարի համար
Թրամփը դիտարկում է Նյու Յորքում կարանտին մտցնելու հնարավորությունը
ԱՄՆ-ում ՀՀ դեսպանության հայտարարությունը COVID-19-ի իրավիճակով պայմանավորված ԱՄՆ-ում գտնվող ՀՀ ուսանողների վերաբերյալ
ՀՀ ԱԳՆ հայտարարությունը նոր տիպի կորոնավիրուսի տարածման կանխարգելման շրջանակներոմ ներդրված սահմանափակումների վերաբերյալ
Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը 407 է. Փաշինյանը նոր տվյալներ է ներկայացրել
Ռուսաստանում ներկայացրել են դեղամիջոց կորոնավիրուսի բուժման համար․ «ՌԻԱ Նովոստի»
Թոքաբորբով 13 պացիենտից 2-ի վիճակը ծայրահեղ ծանր է․ ԱՆ խոսնակ
COVID-19. Վարակվածների ընդհանուր թիվը հասել է 621 հազարին. ԹԱՐՄ ՏՎՅԱԼՆԵՐ
Առցանց քննարկում` «COVID-19. առերեսվելով համաշխարհային վախին» թեմայով:
Դիմացեք, ժողովուրդ ջան․ Արթուր Վանեցյան
Գյումրիում ծանրոցներ են հատկացնելու օրվա հացից զրկվածներին
Ահաբեկում են տնտեսվարող սուբյեկտների աշխատակիցներին,որոնք չեն քվեարկի իշխանության թեկնածու՝ Արայիկ Հարությունյանի օգտին
ԱՄՆ Ջոնս Հոփքինս համալսարանի գրությունը կորոնավիրուսից պաշտպանվելու մասին
29-ամյա աղջիկը որոնվում է որպես անհետ կորած
Վարդ գողացողներին ոստիկանները բռնել են
Նուբար Աֆեյանը գարնանը կորոնավիրուսի պատվաստանյութի փորձարկումից արդյունք ստանալու հույս հայտնեց
«Գոյություն ունեցող երկու լուծումներն էլ վատն են, իսկ հետևանքները՝ անխուսափելի ծանր»․ Ա․ Ղազինյան
Փաստեր, մտահոգություններ և առաջարկներ. ինչպես դուրս գալ կորոնավիրուսային ճգնաժամից
Covid-19-ի դեմ պայքարում քաղաքացիական և քաղաքական իրավունքների պաշտպանության սկզբունքները․ freedomhouse.org
Ստեղծել ենք տեղաշարժման թերթիկի էլեկտրոնային տարբերակը․ Տիգրան Ավինյան
Թուրքիան ամբողջությամբ դադարեցնում է միջազգային ավիահաղորդակցությունը
Բակո Սահակյանն այցելել է ԱՀ ոստիկանություն․ քննարկել են կորոնավիրուսի և ընտրությունների հարցերը
Ավելին
Ավելին