РИА «Новости» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ավստրիայի արտաքին գործերի նախարար Ալեքսանդր Շալլենբերգը առաջարկել է անհրաժեշտության դեպքում Վիեննան որպես Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունների համար հարթակ օգտագործել, այդ թվում`միջուկային զենքի արգելքի մասին պայմանագրով: Գրում է Gazeta.ru-ն։
«Ես Վաշինգթոնի հայտարարությունը գնահատում եմ որպես դրական ազդակ: Մենք, իհարկե, որպես բնակցությունների հարթակ նրանց տրամադրության տակ ենք», - նշել է նա:
Հունվարի 20-ին Մոսկվան առաջարկել էր Սպիտակ տան ղեկավար Ջո Բայդենի նոր վարչակազմին առանց նախապայմանների երկարաձգել Ռազմավարական հարձակողական սպառազինությունների կրճատման մասին պայմանագիրը:
Դրանից հետո Սպիտակ տան խոսնակ Ջեն Փսակին հայտարարեց, որ Միացյալ Նահանգները պատրաստ եէ Ռուսաստանի Դաշնությանը առաջարկել պայմանագրի գործողության ժամկետը 5 տարով երկարաձգել: