f

Անկախ

Արցախի ԱԺ-ն գումարել է արտահերթ նստաշրջան. Քննարկվել են պատերազմի հետեւանքների վերացմանն ուղղված օրինագծեր


Արցախի Հանրապետության Ազգային ժողովը գումարել է արտահերթ նստաշրջան:

Բացելով  նստաշրջանը՝ Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը հայտարարեց, որ Արցախի Հանրապետության Սահմանադրության 114-րդ հոդվածին և «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի 40-րդ հոդվածին համապատասխան Հանրապետության նախագահի նախաձեռնությամբ հրավիրված արտահերթ նստաշրջանի օրակարգում ընդգրկված են հետևյալ հարցերը.

1. ««Արցախի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը  (Արցախի Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ, Արցախի Հանրապետության արդարադատության նախարար Կարեն Դանիելյան ),

2. «Քաղաքացիական օրենսգրքում լրացում և փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը (Արցախի Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ, Արցախի Հանրապետության արդարադատության նախարար Կարեն Դանիելյան ):

3. ««Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական  ծառայության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին»,««Ոստիկանության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և ««Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը (Արցախի Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ, Արցախի Հանրապետության արդարադատության նախարար Կարեն Դանիելյան ):

«Միասնական հայրենիք» խմբակցության ղեկավար Մարսել Պետրոսյանն առաջարկեց՝ նախքան օրակարգի հարցերին անցնելը, հայտարարել ընդմիջում 20 րոպե տևողությամբ:

Ընդմիջումից հետո Ազգային ժողովը շարունակեց արտահերթ նստաշրջանի աշխատանքները:

««Արցախի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծն Ազգային ժողովի քննարկմանն է ներկայացրել Արցախի Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ, Արցախի Հանրապետության արդարադատության նախարար Կարեն Դանիելյանը: Վերջինիս փոխանցմամբ օրենքի նախագծի փոփոխությունը կապված է 2020 թվականի պատերազմական գործողությունների հետևանքով Հիմնադրամի շահառուների թվի և ապահովագրական հատուցումների չափի ավելացմամբ:

Նախագծով առաջարկվում են՝

•         ֆիզիկական անձանց կողմից դրոշմանիշային վճարների վճարման համահարթ եղանակից անցում կատարել պրոգրեսիվ համակարգ, համաձայն որի կախված եկամտի չափից դրոշմանիշային վճար վճարողները կվճարեն 1500-ից մինչև 15000 ՀՀ դրամի չափով դրոշմանիշային վճար, իսկ անհատ ձեռնարկատերերը՝ սկսած 18000 դրամից մինչև 180000  դրամ,

•         կամավորականների հատուցում ստանալու իրավունքի ապահովման դեպքերում անձը Կառավարության որոշմամբ սահմանված կարգով դիմի պաշտպանության նախարարություն, ստանա տեղեկանք,  որի հիման վրա արդեն կարող է դիմել հատուցման հիմնադրամին և ստանալ հատուցում,

•         զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցում նախատեսել նաև այն դեպքերի համար, երբ զինծառայողների կյանքին կամ առողջությանը վնասը պատճառվել է հակառակորդի նախահարձակ գործողության արդյունքում:

Արցախի Հանրապետության Նախագահի ներկայացուցիչը տեղեկացրեց, որ առաջարկվում է օրենքի գործողությունը տարածել 2020թ. սեպտեմբերի 27-ից ծագած հարաբերությունների նկատմամբ, իսկ դրոշմանիշային  վճարների գանձումը իրականացնել 2021թվականի հունվարի 1-ից սկսած հաշվետու ժամանակաշրջանի համար: Պատասխանելով խորհրդարանականների առաջադրած հարցերին՝ Նախագահի պաշտոնական ներկայացուցիչը տվեց  համապատասխան պարզաբանումներ:

Հարակից զեկուցմամբ հանդես եկավ ԱԺ ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման մշտական հանձնաժողովի նախագահ Արթուր Հարությունյանը՝ ներկայացնելով գլխադասային հանձնաժողովի  նիստի՝ նախագծին տրված 6 կողմ ձայների համամասնությամբ դրական եզրակացությունը:

Արթուր Հարությունյանը հայտարարեց ,որ «Ազատ հայրենիք և ՔՄԴ»  խմբակցությունը կողմ է քվեարկելու օրինագծին:

Մտքերի փոխանակությամբ հանդես եկավ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը և պատգամավոր Դավիթ Իշխանյանը:

Նախագծի վերաբերյալ քննարկումից և ԱԺ ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ստանալուց հետո, խորհրդարանը միաձայն ընդունել է օրենքի նախագիծը:

«Քաղաքացիական օրենսգրքում լրացում և փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծն ԱԺ  քննարկմանն է ներկայացրել Արցախի Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ, Արցախի Հանրապետության արդարադատության նախարար Կարեն Դանիելյանը:

Օրենքի նախագծով առաջարկվում է ռազմական գործողությունների կապակցությամբ անհայտ կորած զինծառայողներին և այլ քաղաքացուն դատական կարգով անհայտ բացակայող ճանաչելու վերաբերյալ  դիմում ներկայացնելու հնարավորություն ընձեռել զինծառայողի կամ այլ քաղաքացու գտնվելու վայրի մասին 3 ամսվա ընթացքում տեղեկություններ չլինելու դեպքում, ինչպես նաև նույն պայմաններում անհայտ կորածին դատարանի կողմից մահացած ճանաչելու ժամկետը 2 տարվա փոխարեն սահմանել 1 տարի՝ ռազմական գործողությունների ավարտից հետո:

Օրենքի կարգավորումները կտարածվի 2020թվականի սեպտեմբերի 27-ից ծագած հարաբերությունների վրա:

Հարակից զեկուցմամբ հանդես եկավ գլխադասային հանձնաժողովի նախագահ Սևակ Աղաջանյանը: Վերջինս նշեց, որ  ԱԺ պետական-իրավական  մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել օրինագծին:

Խորհրդարանը միաձայն ընդունել է օրենքի նախագիծը:

Օրակարգային վերջին հարցը  ««Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին»,««Ոստիկանության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և ««Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթի քննարկումն էր, որը ներկայացրեց Արցախի Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ, արդարադատության նախարար Կարեն Դանիելյանը:

Նախարարի փոխանցմամբ օրենքի նախագծի փոփոխությունը կապված է 2020թվականի պատերազմական գործողություններից հետո ստեղծված իրավիճակում Արցախի Հանրապետությունում պետական կառավարման համակարգի օպտիմալացման և արդյունավետության ու հաշվետվողականության բարձրացման  հետ:

Օրինագծով առաջարկվում է՝

•         Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը և Արցախի Հանրապետության ոստիկանությունը ներառել մեկ միասնական մարմնի՝ Ներքին գործերի նախարարության կազմում,

•         Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության , Արցախի Հանրապետության ոստիկանության անմիջական ղեկավարումն իրականացնեն համապատասխանաբար Արցախի Հանրապետության  արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրենը, Արցախի Հանրապետության ոստիկանության պետը, իսկ ընդհանուր ղեկավարումը՝ Արցախի Հանրապետության  ներքին գործերի նախարարը:

Նախքան հարցի քվեարկությանն անցնելը «Հայ հեղափոխական դաշնակցություն» խմբակցության ղեկավար Արթուր Մոսիյանը հայտարարեց, որ խմբակցությունը դեմ է քվեարկելու օրինագծերի փաթեթին, իսկ« Արցախի ժողովրդավարական կուսակցություն»  խմբակցության ղեկավար Գեղամ Ստեփանյանը հայտարարեց, որ խմբակցությունը ձեռնպահ է քվեարկելու նախագծին:

Նախագծի վերաբերյալ քննարկումից և ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ստանալուց հետո, խորհրդարանը 16 կողմ, 4 դեմ, 8 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ  ընդունել է օրենքի նախագիծը:

Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը արտահերթ նիստը համարեց փակված:

Հայաստան Արցախի Հանրապետություն

Այլ հոդվածներ հեղինակից

Հեռացի՛ր խաղաղ. Առանց բախումների. Չփորձե՛ս երկրում քաղաքացիական բախումներ հրահրել. Նաիրա Զոհրաբյան
ՌԴ ԱԳՆ-ն մեկնաբանել է Հայաստանում տիրող իրավիճակը
Իշխանության հարցը լուծվելու է ԱԺ-ում. մեր շտաբն այստեղ է. փողոցը բարիկադներով երկու կողմից փակեք. Վազգեն Մանուկյան
Չգիտեմ՝ ինչ հիմարներ կարող են լինել, ովքեր կգնան ձերբակալելու բանակի ներկայացուցչին․ Խաչատուրովը՝ ԳՇ պետին ձերբակալելու լուրերի մասին
Համախմբվել բանակի շուրջ և պաշտպանել երկիրը բոլոր այն անձանցից, ուժերից, ովքեր վտանգում են մեր հայրենիքի անվտանգությունը․ Արշավիր Ղարամյանի կոչը
ԱԱԾ նախկին բարձրաստիճան աշխատակիցները կոչով դիմում են ԱԱԾ տնօրենին
Մենք ամուր կանգնած ենք Պաշտպանության նախարարության, Գլխավոր շտաբի կողքին․ Գորիսի քաղաքապետի հայտարարությունը
ԲՀԿ-ն ու ԼՀԿ-ն միջնորդություն են ներկայացրել ժամը 18։00-ին արտահերթ նիստ հրավիրելու համար
Ձախողված մարդիկ պետք է գնան․ Հունան Պողոսյան․ Hraparak.am
Գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանի կոչը ուսադրի արժեքն ու ծանրությունը գիտակցող, ուժային կառույցներում ծառայող բոլոր արժանապատիվ սպաներին
Դուրս եկեք խմբակցությունից, մի վերցրեք այդ սև բիծը ձեր վրա․ Վ․ Մանուկյանի կոչը «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներին
Ցուցաբերել ողջամտություն և դեմ չգնալ հայ ժողովրդի միասնական կամքին ու պետական շահին․ «ՎԵՏՕ» շարժման կոչը նախագահին
Եթե հիմա պահանջին կամ խնդրանքին տրվելով մարդ ուղարկեք Փաշինյանի հանրահավաքին, հետո մեզ մոտ մարդ չուղարկեք․ Մ․ Մինասյանի կոչը գործարարներին
Երկիրը ցնցումների տանելն անարգանք կլինի պատերազմում զոհված մեր հազարավոր զավակների հիշատակին․ Արմեն Սարգսյան
Միակ անցնցում ճանապարհը վարչապետ Նիկոլ Փաշինյանի լիազորությունների դադարեցումն է․ Արա Զոհրաբյան
ԳՇ ղեկավար կազմի հայտարարությունը չի ուղղորդվել որևէ մեկի կողմից․ Սամվել Ասատրյան
Ի զորակցություն բանակի և Փաշինյանի հրաժարականի պահանջով․ մեկնարկել է հանրահավաքն Ազատության հրապարակում
Ճգնաժամի հանգուցալուծումն առանց վարչապետի հրաժարականի այլևս անհնար է․ «Լուսավոր Հայաստան»
Մի' տրամադրեք հայերին միմյանց դեմ, մի' սասանեք պետության հիմքերը․ պատգամավորի կոչը վարչապետին
Օդանավակայան են ուղևորվում պետական համարանիշերով մեքենաներ. կառավարական ինքնաթիռը թռիչքի են պատրաստում․ Yerkir.am
Թիվ մեկ օդանավը բերվել է պատրաստության վիճակի, իրավիճակի լարման դեպքում Նիկոլ Փաշինյանը փախչելու է Հայաստանից. Mediaport
Դուրս եկեք ձեր աշխատավայրերից, բայց եկեք Ազատության հրապարակ, միացեք ժողովրդին․ Արմեն Աշոտյանի կոչը պետծառայողներին
Եկել է Հայաստանի եւ Արցախի ապագայի համար վճռական քայլերի ժամանակը․ ՀՀԿ ԳՄ հայտարարությունը
Պետական ծառայողներն ազատման դիմումներ են գրում. past.am
Մոտեցավ պատմական պահը ազատվելու հայրենիքի դավաճանից. Ոստիկանության պետի նախկին տեղակալ
Ավելին
Ավելին