f

Անկախ

«ՖԻՆՔԱ» ՈՒՎԿ-ն կվերադարձնի գումարները 2021 թվականի ընթացքում. ԿԲ-ն իրազեկում է


Համաձայն ՀՀ կենտրոնական բանկի կողմից իրականացված վերահսկողական միջոցառման և «ՖԻՆՔԱ» ՈՒՎԿ ՓԲԸ (այսուհետ՝ Ընկերություն) կողմից ընդունված որոշման՝ ՀՀ կենտրոնական բանկն իրազեկում է.

Ընկերության այն հաճախորդները, որոնք 01.01.2018 թվականից մինչև 30.07.2020 թվականն ընկած ժամանակահատվածում Ընկերության կողմից ստացել են սպառողական վարկեր, գյուղատնտեսական վարկեր (մինչև 5 մլն դրամ), առևտրային վարկեր (մինչև 5 մլն դրամ գերփոքր առևտրային կազմակերպություններին տրամադրված) ու կատարել են իրենց վարկային պարտավորությունների ամբողջական` այդ թվում վաղաժամկետ մարումներ  և որոնց գծով վարկերի մարման պահին չեն կատարվել տարեկան տոկոսադրույքի վերահաշվարկ՝ պայմանավորված Ընկերության կողմից իրականացվող գործընթացներում տարին 365 օրվա փոխարեն 360 օր ընդունելու փաստով, կարող են դիմել Ընկերությանը և հետ ստանալ Ընկերության կողմից կատարված վերահաշվարկների արդյունքում վերադարձման ենթակա գումարները։ Ընկերությունը կվերադարձնի այդ գումարները 2021 թվականի ընթացքում։

Ընկերության այն հաճախորդները, որոնք 01.01.2018 թվականից Ընկերության կողմից ստացել են սպառողական վարկեր, գյուղատնտեսական վարկեր (մինչև 5 մլն դրամ), առևտրային վարկեր (մինչև 5 մլն դրամ գերփոքր1 առևտրային կազմակերպություններին տրամադրված) ու կատարել են իրենց վարկային պարտավորությունների ամբողջական վաղաժամկետ մարումներ  և որոնց գծով վարկերի մարման պահին չեն կատարվել վերահաշվարկ` պայմանավորված Ընկերության ընդհանուր ծախսի չնվազեցման փաստով, կարող են դիմել Ընկերությանը և հետ ստանալ Ընկերության կողմից իրականացվող գործընթացներում կատարված վերահաշվարկների արդյունքում վերադարձման ենթակա գումարները։ Ընկերությունը կվերադարձնի այդ գումարները 2021 թվականի ընթացքում։

Վերը նշված անհամապատասխանությունների արդյունքում Ընկերությունը խախտել է «Սպառողական կրեդիտավորման մասին» ՀՀ օրենքով և ՀՀ ԿԲ Խորհրդի 28.07.2009 թվականի թիվ 229-Ն որոշմամբ հաստատված կանոնակարգ 8/05-ով սահմանված պահանջները, ինչի համար ՀՀ կենտրոնական բանկի Նախագահի 2020 թվականի դեկտեմբերի 9-ի որոշմամբ Ընկերության նկատմամբ կիրառվել է 500.000 ՀՀ դրամ չափով տուգանք և տրվել են համապատասխան հանձնարարականներ:

Հարցերի և պարզաբանումների դեպքում Ընկերության հաճախորդները կարող են դիմել «ՖԻՆՔԱ» ՈՒՎԿ ՓԲԸ-ին՝ [email protected] հասցեով ուղարկելով համապատասխան հաղորդագրություն կամ զանգահարելով Ընկերության 012 555 555 հեռախոսահամարով:

Հայաստան ՀՀ Կենտրոնական բանկ

Այլ հոդվածներ հեղինակից

Գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանի կոչը ուսադրի արժեքն ու ծանրությունը գիտակցող, ուժային կառույցներում ծառայող բոլոր արժանապատիվ սպաներին
Դուրս եկեք խմբակցությունից, մի վերցրեք այդ սև բիծը ձեր վրա․ Վ․ Մանուկյանի կոչը «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներին
Ցուցաբերել ողջամտություն և դեմ չգնալ հայ ժողովրդի միասնական կամքին ու պետական շահին․ «ՎԵՏՕ» շարժման կոչը նախագահին
Եթե հիմա պահանջին կամ խնդրանքին տրվելով մարդ ուղարկեք Փաշինյանի հանրահավաքին, հետո մեզ մոտ մարդ չուղարկեք․ Մ․ Մինասյանի կոչը գործարարներին
Երկիրը ցնցումների տանելն անարգանք կլինի պատերազմում զոհված մեր հազարավոր զավակների հիշատակին․ Արմեն Սարգսյան
Միակ անցնցում ճանապարհը վարչապետ Նիկոլ Փաշինյանի լիազորությունների դադարեցումն է․ Արա Զոհրաբյան
ԳՇ ղեկավար կազմի հայտարարությունը չի ուղղորդվել որևէ մեկի կողմից․ Սամվել Ասատրյան
Ի զորակցություն բանակի և Փաշինյանի հրաժարականի պահանջով․ մեկնարկել է հանրահավաքն Ազատության հրապարակում
Ճգնաժամի հանգուցալուծումն առանց վարչապետի հրաժարականի այլևս անհնար է․ «Լուսավոր Հայաստան»
Մի' տրամադրեք հայերին միմյանց դեմ, մի' սասանեք պետության հիմքերը․ պատգամավորի կոչը վարչապետին
Օդանավակայան են ուղևորվում պետական համարանիշերով մեքենաներ. կառավարական ինքնաթիռը թռիչքի են պատրաստում․ Yerkir.am
Թիվ մեկ օդանավը բերվել է պատրաստության վիճակի, իրավիճակի լարման դեպքում Նիկոլ Փաշինյանը փախչելու է Հայաստանից. Mediaport
Դուրս եկեք ձեր աշխատավայրերից, բայց եկեք Ազատության հրապարակ, միացեք ժողովրդին․ Արմեն Աշոտյանի կոչը պետծառայողներին
Եկել է Հայաստանի եւ Արցախի ապագայի համար վճռական քայլերի ժամանակը․ ՀՀԿ ԳՄ հայտարարությունը
Պետական ծառայողներն ազատման դիմումներ են գրում. past.am
Մոտեցավ պատմական պահը ազատվելու հայրենիքի դավաճանից. Ոստիկանության պետի նախկին տեղակալ
Սահմանադրությամբ վարչապետը ոչ մի բարձրաստիճան զինվորականի չի ազատում. առաջարկում է ՀՀ նախագահին. Արամ Վարդևանյան
Մենք «Հայաստան» հիմնադրամից չենք ստացել որևէ ֆինանսավորում. Հակոբ Արշակյան
Կրեմլը մտահոգված է Հայաստանում ստեղծված իրավիճակով
Առաջին օմբուդսմենը ողջունում է ԳՇ-ի հայտարարությունը եւ կոչ անում չտրվել իշխանության սադրանքներին
Մենք կոչ ենք անում Նիկոլ Փաշինյանին երկիրը չտանել քաղաքացիական պատերազմի եւ անցնցում հեռանալ. ԲՀԿ հայտարարությունը
Փաշինյանը փորձում է մեր ժողովրդին դրդել քաղաքացիական բախումների ու արյունահեղության. ժամը 15։00-ից հավաքվել Ազատության հրապարակում. Փրկության շարժում
«Կոչ եմ անում իմ մարտական ընկերներին, համախմբվելու բանակի շուրջ». Արշավիր Ղարամյան
ԱԹՍ-ների որոշակի ցուցանմուշներ ունենք. Այսօր դրանց մասին հոլովակ կներկայացվի. Հակոբ Արշակյան
Երկրում ստեղծված իրավիճակը բոլորիցս պահանջում է բացառիկ ջանքեր․ Արման Թաթոյան
Ավելին
Ավելին