Ոստիկանության Տավուշի բաժնի ծառայողները շարունակում են ապօրինի ծառահատումների դեմ հետևողական պայքարը։ Իրականացված միջոցառումներով օրերս բացահայտվել են ևս մի քանի դեպք։ Բաժնի սպասարկման տարածքի տարբեր մասերում Տավուշի ոստիկանները հայտնաբերել են ապօրինի փայտանյութով բեռնված մի քանի տրանսպորտային միջոց, այդ թվում՝ բեռնատարներ։ Վարորդները բեռի օրինականությունը հավաստող փատաթղթեր չեն ներկայացրել։ Ընդհանուր 10 խորանարդ մետրից ավելի ապօրինի փայտանյութով մեքենաները տեղափոխվել են բաժնի հատուկ պահպանվող տարածք։ Պարզվել է, որ ծառերը ապօրինի հատվել են «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տարբեր տեղամասերից, ինչպես և անտառապատ այլ տարածքներից։ Նշանակվել են մասնագիտական ստուգումներ։ Հանգամանքները պարզվում են։
«Հայանտառ» ՊՈԱԿ-ի տարբեր տեղամասերից ծառեր են ապօրինի հատվել. Տավուշի ոստիկանների բացահայտումները

Այլ հոդվածներ հեղինակից
Կարդացեք նաև
- Չգիտեմ՝ ինչ հիմարներ կարող են լինել, ովքեր կգնան ձերբակալելու բանակի ներկայացուցչին․ Խաչատուրովը՝ ԳՇ պետին ձերբակալելու լուրերի մասին
- Համախմբվել բանակի շուրջ և պաշտպանել երկիրը բոլոր այն անձանցից, ուժերից, ովքեր վտանգում են մեր հայրենիքի անվտանգությունը․ Արշավիր Ղարամյանի կոչը
- ԱԱԾ նախկին բարձրաստիճան աշխատակիցները կոչով դիմում են ԱԱԾ տնօրենին