f

Անկախ

«Փաստ». Նիկոլ Փաշինյանի ներքին վախերի հետեւանքներն ու ամուր պահված աթոռը


«Փաստ» օրաթերթը գրում է. «Մոտ երկուսուկես ամիս է՝ Արցախում դադարել են պատերազմական գործողությունները, սակայն դա չի խանգարում, որ շարունակենք ապրել ռազմական դրության պայմաններում։ Եվ մի շատ պարզ հարց կարող է առաջանալ՝ լավ, իմաստը ո՞րն է ռազմական դրությունն այսքան երկար պահելու, մանավանդ որ Հայաստանը մեկը մյուսի հետեւից, առանց որեւէ հակազդման զիջումներ է կատարում Ադրբեջանին։ Պատահական չէ, որ շատերը ռազմական դրությունն այսքան ժամանակ պահելու մոտեցման տակ փնտրում են ներքաղաքական բաղադրիչներ։

Հարցն այն է, որ Հայաստանում ստեղծված իրավիճակը մեծ հաշվով անկանխատեսելի է եւ ցանկացած պահի հուժկու ընդդիմադիր շարժում կարող է սկսվել, որն իր քայլերով շատ լուրջ վտանգ կարող է ստեղծել իշխանությունների համար։ Իսկ Փաշինյանի մտավախությունները պարտությունից հետո չափազանց շատ են, քանի որ ներքաղաքական օրակարգը խմորվում է իր հեռացման պահանջի շրջանակներում։ Դրանով է պայմանավորված, որ ռազմական գործողությունների ավարտից տեւական ժամանակ հետո՝ միայն դեկտեմբերին վերացվեց ռազմական դրության՝ հավաքների կազմակերպման եւ անցկացման արգելքը։ Սակայն մի շարք սահմանափակումների վերացման հետ մեկտեղ, ռազմական դրության ռեժիմը կարող է օգտագործվել այն գործիքի տեսքով, որով հնարավոր կլինի արդարացնել ընդդիմության նկատմամբ ճնշումները։

Նկատենք, որ նմանատիպ իրավիճակ էր նաեւ համավարակով պայմանավորված արտակարգ դրության անընդհատ երկարաձգման դեպքում, որի տակ թաքնված էր ընդդիմության քայլերը չեզոքացնելու նպատակադրումը։ Բայց Նիկոլ Փաշինյանի մտավախությունները սրանով չեն ավարտվում։ Վերջինս բոլոր կողմերից իր դեմ դավադրությունների հոտ է առնում։ Նրա մոտ անվստահություն կա անգամ սեփական թիմի նկատմամբ։ Վերջին շրջանում մենք ականատես եղանք, թե ինչպես են մի շարք իշխանական պատգամավորներ դուրս գալիս իրենց հարազատ խմբակցությունից։ Ավելին՝ «Իմ քայլը» խմբակցությունը ներքին տարաձայնությունների պատճառով բզկտված վիճակում է գտնվում։

Ուստի այսքանից հետո առաջիկա քաղաքական զարգացումների մասով Փաշինյանն ինչքանո՞վ կարող է վստահ լինել, որ իրեն արդեն քաջածանոթ սցենարը, որ ինքը հրաժարական է տալիս, երկու անգամ չի ընտրվում խորհրդարանի կողմից եւ արտահերթ ընտրություններ են տեղի ունենում, կարող է իրականություն դառնալ։ Մեծ հաշվով, որեւէ վստահություն չկա, թե իշխանական պատգամավորների վարքագիծը տեղավորվելու է այդ սցենարի շրջանակում։ Դրա հետ մեկտեղ, Փաշինյանը մեծապես սարսափում է թեկուզ մեկ օր հրաժարական տվածի կարգավիճակում լինելուց։ Այդ է պատճառը, որ վերջինս շրջանառության մեջ է մտցնում ներքաղաքական ճգնաժամի լուծման մեկ այլ տարբերակ, այն է՝ սահմանադրական փոփոխությունների միջոցով խորհրդարանի ինքնալուծարման մեխանիզմի կիրառումը։

Այսինքն՝ ինքը հրաժարական չի տալիս, Սահմանադրության փոփոխություն է իրականացնում, եւ խորհրդարանը ստանում է ինքնալուծարման ու արտահերթ խորհրդարանական ընտրություններ նշանակելու լիազորություն: Եվ այս դեպքում Փաշինյանը հնարավորություն կստանա նաեւ մինչեւ ընտրությունների անցկացումը օգտվել իր պաշտոնական կարգավիճակից եւ հանուն իր իշխանության վերարտադրության գործի դնել բոլոր լծակները։ Ու ամենակարեւորը, գործադիրի ղեկավարի կարգավիճակում նա կպահի ուղիղ ազդեցությունը իրավապահ համակարգի ու հենց իր թիմի նկատմամբ: Պատահական չէ, որ արդեն իսկ շրջանառության մեջ են դրվում տեղեկություններ, որ Փաշինյանն իր թիմակիցների վրա «դոսյեներ» ունի եւ մեծ մասին հենց դրանցով էլ պահում է իր կողքին:

Իսկ այն, որ անձամբ ինքն է ուզում անցկացնել ընտրություններ, ապացուցում է եւս մեկ վախ ու վստահություն, որ հակառակ դեպքում ոչ մի պարագայում ինքն ու իր թիմը չեն վերարտադրվի: Ըստ այդմ էլ՝ բնական են ընդդիմադիր շրջանակների տեսակետները, որ նրա պաշտոնավարման պարագայում ընտրությունները անպայմանորեն կեղծվելու են եւ չեն կարող լեգիտիմ համարվել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նիկոլ Փաշինյան Հայաստան արտահերթ խորհրդարանական ընտրություններ

Այլ հոդվածներ հեղինակից

«Համբերության բաժակը լցրեց». Հայաստանի անցումային կառավարության ղեկավարի թեկնածու Մանուկյանը Փաշինյանի քաղաքականության մասին. RT
Նիկոլը տարիներ առաջ կամ բումերանգի էֆեկտը,տեսանյութ
Արցախցինե՛ր, մեր բոլորիս պայքարը հանուն պետության պահպանման գործընթաց է, որը մտնում է հաղթական փուլ. Ղարամյան
Փաշինյանը Մարտի 1-ին հանրահավաք կանցկացնի
Քաղաքական Դիակը մինչեւ վերջ պայքարելու է, ամեն ինչ ու ամենին զոհելու է, եթե ՀԱՊՔ-ի պայմանագիրը չլիներ, կդիմեր Թուրքիային Հայաստան զորք մտցնելու համար
Այս մի քանի օրում որոշվելու է ամբողջ պայքարի ճակատագիրը, վճռական օրերն առջևում են․ Վազգեն Մանուկյան
Աշխարհում կորոնավիրուսից  մահացածների թիվը գերազանցել է 2,5 միլիոնը
«Գագիկ Սողոմոնյանի լուսանկարը ԱԱԾ շենքի պատին». Ադեկվադի յուրօրինակ ակցիան
Սննդաբանը պատմել է. թե ովքեր չպետք է հում բանջարեղեն ուտեն
Երիտասարդին, ում Նիկոլ Փաշինյանն ասել էր «Քո հետևից կգան», ծեծել են՝ պատճառելով մարմնական վնասվածքներ. Yerkir.am
Գերիների, Արցախի կարգավիճակի և օտարերկրացիների մուտքի մասին. պաշտոնական Ստեփանակերտի կոշտ արձագանքն Ալիևին
Ռուսաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսի 11.534 նոր դեպք
ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանի պատասխանները «Արմենպրես» լրատվական գործակալության հարցերին
Քանյե Ուեսթն իր  նախընտրական  քարոզարշավի  վրա 12 միլիոն դոլար  է ծախսել    
Գիտնականները պարզել են, որ B6 վիտամինի պակասը բարդացնում է կորոնավիրուսի ընթացքը
ՀՀ Զինված ուժերի բոլոր ստորաբաժանումները միացել են Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջին
Փաշինյանը հիստերիկ նոպայի մեջ է. ուժայինները չեն ենթարկվում Օնիկ Գասպարյանին ձերբակալելու նրա հրահանգին.Mediaport
Ժողովուրդը կանգնած է բանակի կողքին, բանակը՝ ժողովրդի կողքին. Վազգեն Մանուկյան
Արմեն Սարգսյանը վերադարձրեց Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու հրամանագրի նախագիծը
Սպայի խոսքից այն կողմ բարձր ազնվության այլ աստիճան չպետք է լինի․ Սեյրան Օհանյան
Կա մի հարց՝ մենք պարտվե՞լ ենք, թե՞ մեզ դիտավորյալ տարել են ստորացուցիչ պարտության. Կարեն Բեքարյան
Երբ Նիկոլ Փաշինյանի բոլոր հենարանները կոտրվեն, «Իմ քայլը» խմբակցության հենարանն ինքն իրեն կկոտրվի․ Վազգեն Մանուկյան
Բաղրամյան պողոտայում հանրահավաքն ընդմիջվեց 1 ժամով. ընդդիմադիրները սպասում են նախագահի որոշմանը
Առաջին իսկ օրերից զգացվում էր, որ մեր թիկունքից այս իշխանությունը ծախում է հայրենիքը. Իգոր Սարգսյան
Հայաստանի Զինված ուժերի գլխավոր շտաբի մտահոգություններին և պահանջներին արձագանքել են մեծ թվով գործող և պահեստազորում գտնվող զինվորականներ, գեներալներ
Ավելին
Ավելին