f

Անկախ

«Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցներն օգտագործվել են դրամի անկումը դանդաղեցնելու համար


Պատերազմի օրերին «Հայաստան» համահայկական հիմնադրամին նվիրաբերվել էր  շուրջ 170 միլիոն դոլար: Ավելի ուշ հայտնի դարձավ նաև, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամը 52 միլիարդ 703 միլիոն դրամ է փոխանցել կառավարությանը՝ պետության, ռազմական դրություն հայտարարելու հանգամանքներով պայմանավորված ենթակառուցվածքների, սոցիալական և առողջապահական ծախսերի ֆինանսավորման նպատակով օգտագործելու պայմանով։ Այս մասին գրում է 168.am-ը:

Հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանը, ամիսներ առաջ անդրադառնալով Կառավարությանը փոխանցված միջոցներին, հորդորել էր սպասել  Ֆինանսների նախարարության հաշվետվությանը, ապա վստահեցրել՝ Կառավարության բոլոր ծախսերը հիմնադրամի հետ համաձայնեցված են, իսկ նպատակն ընդհանուր է՝ օգնել պատերազմից տուժածներին՝ տեղահանվածներին, Արցախ վերադարձողներին, վիրավոր զինվորներին։

 

 

Գ«Մենք փորձելու ենք դա անել որքան հնարավոր է արագ, որպեսզի որևէ կասկածի տեղիք ուղղակի չտանք։ Հիմնադրամի՝ պետությանը տված աջակցության շնորհիվ, ինչպես ես հասկանում եմ, պետական բյուջեում հնարավոր է եղել անել տեղաբաշխումներ։ Եվ մեր հայրենակիցներն օգնել են պահել սոցիալական և առողջապահական համակարգերը, որոնք այդքան կարևոր գործունեություն էին ծավալում հենց պատերազմի ժամանակ»,- նշել էր  Արշամյանը։

52 միլիարդ 703 միլիոն դրամի ոդիսականը, սակայն, այսքանով չավարտվեց. «Requiem / 6. ՓՈՂԵՐ» տեսանյութում Վատիկանում նախկին դեսպան Միքայել Մինասյանն անդրադառնալով այս գումարին՝ նշել էր, որ վարչապետը հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանին հանձնարարել է հիմնադրամում հավաքված միջոցներից փոխանցել 52 մլրդ 700 մլն դրամ (ավելի քան 100 մլն դոլար) բյուջե, ինչն էլ արվել է 9 որոշումներով։

«9 որոշումներից ոչ մեկը չի ուղարկվել հոգաբարձուների խորհրդի անդամներ Ռոբերտ Քոչարյանին  և Արկադի Ղուկասյանին»,- հավելել էր Մինասյանը, ապա նաև ասել, որ 9 որոշումներից 7-ի բնօրինակները կորել են ՀՀ նախագահի նստավայրից, որտեղ և գտնվում են Հայկակ Արշամյանի գրասենյակն ու հիմնադրամի աշխատակազմը:

Սա էլ դեռ վերջը չէ. ըստ որոշ տեղեկությունների՝  հիշյալ  գումարի մի մասը, որը եղել է ԱՄՆ դոլարով, ծառայել է արտարժույթի փոխարժեքի կայունացման նպատակին:

Նկատենք՝ ամիսներ շարունակ Հայաստանում դրամի փոխարժեքի տատանումը վերահսկելիության սահմաններում պահելու համար Կենտրոնական Բանկն ակտիվորեն ինտերվենցիաներ է իրականացնում դրամի փոխարժեքը պահելու համար՝ վաճառելով արժույթը պահուստներից:

Այսպիսով, ըստ լուրերի, հիմնադրամի միջոցներով «ինտերվենցիաները» կազմել են  շուրջ 50 մլն դոլար:

Հավելենք, երբ «Հայաստան» համահայկական հիմնադրամը 52 մլրդ 700 մլն դրամ կամ 107 միլիոն դոլար էր տվել կառավարությանը, Սփյուռքի տարբեր շրջանակներ բարձրաձայնեցին հիմնադրամի գործունեության հանդեպ իրենց անվստահությունը: Պարզվում է, սակայն, այդ գումարն օգտագործվել է ոչ միայն պետբյուջեի ճեղքերը լցնելու համար, այլև՝ կառավարությանը մերձ բանկերով դրանից 50 միլիոն դոլարը ներարկվել է վալյուտային շուկա՝ դրամի փոխարժեքը պահպանելու համար: Առաջացած միջոցներն էլ վերադարձվել են պետբյուջե և Կենտրոնական բանկ՝ միանգամից լուծելով երկու հարց:

Հայաստան համահայկական հիմնադրամ պետական բյուջե

Ռուս խաղաղապահները հեռացել են Ադրբեջանի կողմից օկուպացված Դադիվանքից
Ոսկեպարցիները պետական դավաճանության կասկածով դիմում կներկայացնեն Գլխավոր դատախազություն
Ալեն Սիմոնյանի երեկվա հայտարարությունը հիմք է ենթադրելու, որ Սամվելի խոշտանգումը կազմակերպվել է ՔՊ-ի կողմից․ փաստաբան
Դիմակավորված անձինք Սամվելին չոքացնում են, գլուխը խփում գետնին, հայհոյում, թքում վրան, իջեցնում են տաբատը. փաստաբան
Freedom House-ը հիշատակել է քաղաքացու վրա թքած ՀՀ խորհրդարանի նախագահի համար հետևանքների բացակայությունը
Պատգամավորներն այցելել են Սամվել Վարդանյանին. մանրամասներ նրան շղթայված ծեծելու դեպքից
Կոպենհագենում այրվում է աշխարհի ամենահին ֆոնդային բորսայի շենքը
Խորհուրդ եմ տալիս չփորձել Հայաստանը ներքաշել ձեր աշխարհաքաղաքական հակամարտnւթյունների մեջ. Իրանի դեսպանը՝ եվրոպական երկրներին
ՀՀ-ում գործում է դիմակավորված բանդա, որն իրեն թույլ է տալիս ոստիկանների պաշտպանության տակ գտնվող քաղաքացուն ծեծել. Թովմասյան ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանը
Ադրբեջանի նպատակը էթնիկ հայերին իրենց հայրենիքից հեռացնելն էր․ Պիեռ Դարժանի ելույթը Հաագայի դատարանում
Նոր մանրամասներ՝ Աբովյանում Ծառուկյանի ընկերության աշխատակիցների կողմից զենքի գործադրմամբ խուլիգանության դեպքով
Դոլարն ու եվրոն էժանացել են. նրանց է միացել ռուբլին
ԵԽ նախարարների կոմիտեի որոշմամբ՝ Ադրբեջանը կվերադառնա ԵԽԽՎ. Alpha News
«Ուրալի» վթարից ծայրահեղ ծանր վիճակում գտնվող զինծառայողի առողջական վիճակում կա դրական դինամիկա․ ՊՆ խոսնակ
Բեգոյանը կորոշի կարգապահական տույժ կիրառել այն աշխատակցի նկատմամբ, որը «լայքել է» իրեն վիրավորող գրառումը
Սամվել Վարդանյանի նկատմամբ խոշտանգման դեպքի առթիվ տեղի կունենա Սամվել Վարդանյանի պաշտպաններ Ռուբեն Մելիքյանի և Վարազդատ Հարությունյանի հրատապ մամուլի ասուլիսը
Առողջապահության նախարարությունից բերման են ենթարկել Լիլիթ Ավետիսյանին . «Հրապարակ»
Հունաստանում վառվեց 33-րդ ամառային օլիմպիական խաղերի կրակը
ՔՊ–ական պատգամավորին վիրավորած անձին ճանապարհին դաժան ծեծի են ենթարկել. փաստաբան
ՊՎԾ-ն Երևանի քաղաքապետարանում կգտնի ֆինանսական մսխումներ. Ավինյանը նկատողություն հայտարարեց Մանուկ Սուքիասյանին
Ադրբեջանի պնդումների ճնշող մեծամասնությունը բացարձակ դուրս է դատարանի իրավազորության շրջանակից. Եղիշե Կիրակոսյան
Ամիսը 24 մլն դրամի ցախավել եք առնում, 60 հազար հատ. Ավագանու ձեր անդամներին էլ եք բաժանո՞ւմ. Պեդրո Զարոկյան
Ազատեկ բնակավայրում էլեկտրական շչակ է գործարկվելու
Երևանի բյուջեի կատարման տարեկան հաշվետվության մասով աուդիտ կանցկացվի, որի համար կվճարվի մայրաքաղաքի միջոցներից
Positive Peace 2024. Հայաստանի ցուցանիշը բարելավվել է 9,2 տոկոսով
Ավելին
Ավելին