f

Անկախ

Ինչո՞ւ են հիմա՛ խոսում սրա մասին. Արթուր Ղազինյան


Շատ պարզ պատճառով. եթե այս դավաճանական հայտարարությունն արվեր նոյեմբերի 1-ին, 800-ից ավելի զոհված հայորդիները իրենց զենքը կուղղեին ոչ թե ադրբեջանական բանակի, այլ իր՝ Նիկոլ Փաշինյանի դեմ և հիմա նրանք կենդանի կլինեին, իսկ Նիկոլը, լավագույն դեպքում, ԱԱԾ մեկուսարանում, գրում է Արթուր Ղազինյանն իր ֆեյսբուքյան էջում:

«Նիկոլ Փաշինյանի և յուր իշխանության պետական դավաճան լինելն արդեն կարելի է համարել հաստատված հանգամանք, հատկապես որ սա մինչ այժմ որևէ իրավապահ մարմին չի հերքել։

Պետական դավաճանության մասին մինչ օրս ներկայացված երեք հաղորդումները գտնվում են դատախազությունում և սպասում են իրենց հետագա անխուսափելի ճակատագրին. քրեական գործի հարուցում և Նիկոլ Փաշինյանի և նրա հանցակիցների կալանավորում։

Մինչ այդ, սակայն, հարկ է նշել, որ դավաճանական հանցավոր բանդայի պարագլուխն ու անդամները ամենօրյա ռեժիմով հարստացնում են ապագա քրեական գործի հատորներն ու դրվագները, ինչը ՀՀ գլխավոր դատախազին դնում է բավական անհարմար դրության մեջ։

Մասնավորապես, քրեական գործի՝ Շուշի քաղաքի կազմակերպված հանձնման դրվագը Նիկոլ Փաշինյանի թեթև ձեռքով, վերջին օրերին դարձավ հանրային բուռն քննարկումների նյութ, որի արդյունքում է՛լ ավելի ամրապնդվեց թշնամուն օգնություն ցույց տալու եղանակով պետական դավաճանության համոզմունքը։

Կրիմինալիստները կհաստատեն, որ ցանկացած հանցագործ պատճառ է փնտրում իր կողմից կատարված հանցանքն արդարացնելու համար։ Իսկ Նիկոլ Փաշինյանի «Շուշին ադրբեջանական քաղաք է» դավաճանական հայտարարության հիմքում դրված էր ոչ այլ ինչ, քան իր անմիջական հրամանով Շուշին առանց մարտերի հանձնելու փաստն արդարացնելու փորձ։

Բայց այստեղ մի հարց է առաջ գալիս. բա եթե Շուշին ադրբեջանական քաղաք էր և այն պետք է հանձնվեր Ադրբեջանին, ապա ինչո՞ւ այդ համոզմունքը չարտահայտվեց նոյեմբերի 1-ին, երբ հազարավոր հայորդիներ շտապում էին իրենց կյանքի գնով պաշտպանել «ադրբեջանական» Շուշին, ինչո՞ւ զոհաբորվեցին 800-ից ավել հայրենասեր կամավորականներ։

Ինչո՞ւ են հիմա՛ խոսում սրա մասին . . . Շատ պարզ պատճառով. եթե այս դավաճանական հայտարարությունն արվեր նոյեմբերի 1-ին, 800-ից ավել զոհված հայորդիները իրենց զենքը կուղղեին ոչ թե ադրբեջանական բանակի, այլ իր՝ Նիկոլ Փաշինյանի դեմ և հիմա նրանք կենդանի կլինեին, իսկ Նիկոլը, լավագույն դեպքում, ԱԱԾ մեկուսարանում։

Հ.Գ. Մեզ ահռելի աշխատանք է սպասում, բացահայտվելու են պետական դավաճանության բոլոր դրվագները և այս ոճրագործության ԲՈԼՈՐ մասնակիցները ենթարկվելու են քրեական պատասխանատվության»։

 

 

Հայաստան արցախյան պատերազմ Շուշիի անկում

Այլ հոդվածներ հեղինակից

Լարս ճանապարհը բաց է․ 560 բեռնատար է կուտակված
Բանակը հեղաշրջում չի արել, չնայած եթե հեղաշրջում էլ աներ, ես դեմ չէի լինի. Վազգեն Մանուկյան
Այսօր ժամը 11-ին նախատեսված է Ազգային ժողովի խորհրդի նիստ՝ քննարկելու արտահերթ նիստ հրավիրելու հարցը
Իշխանական ճամբարում խուճապ եւ հիասթափություն է․ կապիտուլյանտը չի կարողանում 5 000 հոգի հավաքի․ Արեն Ապիկյան
Այսօր՝ ժամը 13։00-ին, Ազգային ժողովի շենքի դիմաց տեղի կունենա հանրահավաք. Հայրենիքի փրկության շարժում
Երեկվա բանակի աննախադեպ դեմարշը վերջին հիշեցնումն է Նիկոլ Փաշինյանին. Ավետիք Չալաբյան
«Գիշերը ոչ մի սադրանք՝ տեղի չի ունեցել». Վազգեն Մանուկյանը վաղ առավոտյան Բաղրամյան պողոտայում է. ուղիղ
Իմ խոսքն ի զորակցություն մեր բանակին այսօր Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսարանի դիմաց կազմակերպված հանրահավաքում.Ռոբերտ Մարկարյան
Եթե ռազմական հեղաշրջման փորձ անեին, ապա զորք պետք է լիներ առնվազն Երևանում. Կիրո Մանոյան
Ստեփանակերտ-Գորիս-Երևան միջպետական մայրուղու Սյունիքի մարզի հատվածում տեղ-տեղ մերկասառույց է
2020թ., ցավոք, իմ ընտանիքը ազգային աղետը զգաց իր մաշկի վրա
Նրանց էլ, ովքեր պատերազմն անցել են ու շարքում են մնացել՝ սպաների և պայմանագրայինների, այսօր շատերին կրճատում են։
Փաշինյանը Փաշինյան չէր լինի, եթե չստեր
Մարդկանց թվում էր, թե ես էի պատասխանում նրանց մտահոգություններին եւ հարցերին, այնինչ ես սովորում էի նրանցի
«Իսկանդերի» մասին խոսելով՝ Նիկոլն ավելի նվազեցրեց ՀՀ-ի անվտանգության մակարդակը. Մանուկյան
Պատկերված են ՀՀ-ում գործող օկուպացիոն վարչակարգի մոլորյալ պաշտպանները, «գրքի ժողովրդից» «պերֆեկտ թիվիի ժողովրդի» վերածված մարդիկ են
Եթե աստված մի արասցե, երկիր կորցնենք, ապա հիմնական մեղավորները լինելու են նրանք, ովքեր 2018–ի դեկտեմբերին քվեարկեցին քաղաքական ներկա իշխող ուժի օգտին
Ողորմելի մի դասալիք, գարշելի մի գոյացություն, վախկոտ մի ճիճու մատի վրա երկիր է խաղացնում ու ոչնչացնում, բայց առայսօր նրան սատկացնող չկա...
Սրանք վայելում են էս կյանքը,հազիվ մի բանի տեր են դարձել՝ վարի տալով մեր բոլորի ունեցած Հայաստանն ու Արցախը
«Հրապարակ». Արտահերթ ընտրությունների հարցը կրկին իշխանությունների օրակարգ կբարձրանա
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
«Հրապարակ»․ Փաշինյանի աբսուրդ հայտարարությունները շարունակվում են
«Հրապարակ». Սկզբում ԶՈՒ գլխավոր շտաբը, հետո ոստիկանները
«Իրավունք». Արայիկ Հարությունյանը խոստացել է, բայց արցախցիները հրաժարվել են Փաշինյանին աջակցելուց
«Հրապարակ»․ Հաջակցություն բանակի պահանջներին՝ ռազմական ինքնաթիռները թռիչք իրականացրին Երևանի օդային տարածքում
Ավելին
Ավելին