f

Անկախ

Վատիկանի համար ճակատամարտում հայկական տոլման հաղթում է ադրբեջանական գորգերին


Բայդենի գալուստը դրական է գնահատվել Վատիկանում, որը հույս ունի համագործակցել Սպիտակ տան հետ միջազգային քաղաքականության մի շարք ուղղություններով: Բայդենի վարչակազմի համար էլ Անդրկովկասի առնչությամբ կարող է նշանակալի լինել Վատիկանի դիրքորոշումը, որի համակրանքը շահելու մրցապայքարում բաքվեցիների գորգերը պարտվում են հայկական տոլմային:

Սուրբ Աթոռը չոր և զուսպ է արձագանքել Բաքվի՝ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կապակցությամբ Վատիկանի աջակցությանը հասնելու փորձերին: Ինչպես հաղորդում են ադրբեջանական պարբերականները, ղարաբաղյան պատերազմի ժամանակ Կովկասի մուսուլմանների վարչության (ԿՄՎ) նախագահ Ալլահշուքյուր Փաշազադեն դիմել է համաշխարհային կրոնական առաջնորդներին՝ կոչ անելով աջակցել «Ադրբեջանի արդար դիրքորոշմանը»: ԿՄՎ-ն պատասխան է ստացել Սուրբ Աթոռի պետքարտուղարի ընդհանուր հարցերի գծով տեղակալ, արքեպիսկոպոս Էդգար Պենյա Պարրայի ստորագրությամբ, որում ասվում է. «Ձերդ գերազանցություն, խորին երախտագիտություն եմ հայտնում վերջին նամակի համար, որ հղվել է Ձեր կողմից Հռոմի պապ Ֆրանցիսկոսին Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում ստեղծված իրավիճակի կապակցությամբ: Նորին սրբազնություն Ֆրանցիսկոս պապն ուշադիր կարդացել է Ձեր նամակը և աղոթում է հարցի խաղաղ ու արդար լուծման համար հանուն Կովկասի բոլոր ժողովուրդների բարեկեցության»:

Մինչև ղարաբաղյան պատերազմը Վատիկանի դիվանագիտությունն Անդրկովկասում  արտաքուստ առաջնայնությունը տալիս էր Վրաստանին: 2016 թ. աշնանը Վրաստանում երկօրյա այցով հյուրընկալվել էր Հռոմի պապ Ֆրանցիսկոսը: Երկու տարի  անց երեք օրով հանրապետություն այցելեց Սուրբ Աթոռի պետությունների հետ հարաբերությունների գծով քարտուղար, արքեպիսկոպոս Պոլ Գալլահերը: Իսկ 2019 թ. դեկտեմբերին դարձյալ երեք օրով Թբիլիսի մեկնեց Սուրբ Աթոռի պետքարտուղար, կարդինալ Պյետրո Պարոլինը: Մի շարք կաթոլիկ պարբերականների կարծիքով՝ «կարդինալ Պարոլինի ուղևորությունը ցույց է տալիս Սուրբ Աթոռի մեծ ուշադրությունը» Վրաստանին: Դրա առաջարկությունը եղել է Թբիլիսիի կողմից:

Ֆրանցիսկոսի այցի նախօրեին այն ժամանակ Վրաստանի արտգործնախարար Միախայիլ Ջանելիձեն Կաթոլիկ լրագրողների հասարակության անդամների հետ հանդիպման ժամանակ հայրապետի ուղևորությունն անվանել է «կարևոր ազդակ տարածաշրջանի համար»: Ինչպես նշել է Associated Press-ը, Վրաստանը աշխարհաքաղաքական հավակնություններ ունի՝ ցանկանալով, բացի ԵՄ մտնելուց, մտնել նաև ՆԱՏՕ, ուստի պապի այցն այդ երկիր «ներկայումս դիտվում է Վրաստանում որպես կառավարության՝  Եվրոպայի կաթոլիկ երկրների շրջանում դաշնակիցներ ձեռք բերելու փորձ»: Ինչ վերաբերում է Բաքվի հետ հարաբերություններին, ապա այս դեպքում Վատիկանը քաղաքավարություն է ցուցադրել՝ բարեհաճությամբ ընդունելով ադրբեջանական ղեկավարությունից նշանավոր ձեռագործ գորգերը և կասպյան խավիարը: Գործերն ավելի բարդ են եղել Երևանի հետ Նիկոլ Փաշինյանի իշխանության գալուց հետո: Նոր վարչապետը զուրկ էր կրոնական քաղաքականության գիտելիքներից՝ թույլ տալով, որ աղերսվի Հայ առաքելական եկեղեցու կաթողիկոս Գարեգին II-ի տապալման փորձերին: Բացի այդ, որպես Փաշինյանի ընդդիմախոս հանդես էր գալիս Սուրբ Աթոռում Հայաստանի նախկին դեսպան Միքայել Մինասյանը, որը կարողացել է լավ հարաբերություններ հաստատել Ֆրանցիսկոսի հետ և, ինչպես ասում են, հայկական խոհանոցի դելիկատեսներով նվաճել Վատիկանի բարձրաստիճան հոգևորականների սրտերը:

Շատ բան փոխեց ղարաբաղյան պատերազմը, երբ Թբիլիսին  անցավ երկրորդ պլան: Այդ ժամանակ հայրապետը կոչ արեց դադարեցնել մարտական գործողությունները և խաղաղություն հաստատել Լեռնային Ղարաբաղում: Ճիշտ է,  պապի ելույթների հնչերանգը վրդովում էր հայ հասարակայնության որոշակի հատվածին, հատկապես՝ Հայաստանի սահմաններից դուրս: Նրանք  հույս ունեին, որ Ֆրանցիսկոսը հաստատ կկանգնի Երևանի և Ստեփանակերտի կողմը: Սակայն Սուրբ Աթոռն իր դիրքորոշումը սկսեց արտահայտել միայն պատերազմի ավարտից հետո: Դեկտեմբերի առաջին օրերին Երևան ժամանած արքեպիսկոպոս Ժոզե Ավելինո Բետանկուրը՝ Հայաստանում և Վրաստանում առաքելական նվիրակը,  Aci Stampa կաթոլիկ կայքէջին տված հարցազրույցում այդ հայտարարությունը որակեց սոսկ սկիզբը խաղաղության գործընթացի, որը պարզվում է՝ «դժվարին ու երերուն է այն ամենի պատճառով, ինչը մնացել է չլուծված»: Նվիրակը հույս հայտնեց, որ կարգավորման խնդրում առաջատար դերը պետք է խաղա ԵԱՀԿ Մինսկի խումբը, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ֆրանսիան և Ռուսաստանը:

Դա իհարկե այն չէր, ինչ ցանկանում էին ստանալ Սուրբ Աթոռից Ադրբեջանի իշխանությունները: Քանի որ ղարաբաղյան բանակցություններում Վաշինգտոնի և Փարիզի ներգրավումը ամենայն հավանականությամբ հնարավորություն կտար հայերին հետ վերցնել ռազմական պարտության հետևանքով կորցրած շատ դիրքեր: Ընդ որում, Վատիկանը  Երևան արքեպիսկոպոս Բետանկուրի այցից մեկ-երկու շաբաթ անց զգացրեց իր կապերի մասին Մոսկվայի հետ: Դեկտեմբերի 31-ին Լիբանանում առաքելական նվիրակ, արքեպիսկոպոս Ժոզեֆ Սպիտերը  այցելեց Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոսություն,  Արամ կաթողիկոսին: Ինչպես հաղորդեց այնուհետև կաթողիկոսության դիվանատունը, նա «տեղեկացրեց սրբազանին, որ Վատիկանը հետևում է Ղարաբաղի իրադարձություններին՝ մշտապես կապ պահպանելով ռուսական կողմի հետ»: Սակայն մինչ օրս ոչինչ հայտնի չէ  Թուրքիայում և Ադրբեջանում առաքելական նվիրակ, արքեպիսկոպոս Պոլ Ռասսելի այցի մասին Բաքու կամ գոնե նրա որևէ հայտարարության մասին այդ  թեմայով: Հազիվ թե այս հանգամանքը հնարավոր լինի մեկնաբանել Ադրբեջանի ղեկավարության օգտին: Առավել ևս, երբ ԱՄՆ նախագահ ընտրվեց դեմոկրատ Ջո Բայդենը: Սպասումներ կան նրա վարչակազմից, որ Վաշինգտոնը վերադառնալու է Անդրկովկաս:

Բայդենի իշխանության գալը շատ դրական է գնահատվել Վատիկանում, որը միջազգային քաղաքականության մի շարք ուղղություններով համագործակցության հույս ունի Սպիտակ տան հետ: Այդ սպասումները նույնիսկ ստիպեցին Սուրբ Աթոռի քարտուղարությանը, ինչպես գրում է Catholic News Agency կայքէջը, հետաձգել ԱՄՆ կաթոլիկ եպիսկոպոսների խորհրդաժողովի (USCCB) պաշտոնական հայտարարության հրապարակումը՝ կապված երդմնակալության հետ, որպեսզի խմբագրեն այն (հայտնի է, որ USCCB-ի ղեկավարները նոր նախագահի երկրպագուն չեն): Դա նշանակում է, որ Բայդենի վարչակազմի համար Անդրկովկասի հարցով կարող է որոշիչ լինել Վատիկանի դիրքորոշումը, որի համար մղվող ճակատամարտում հայկական տոլման հաղթում է բաքվեցիների գորգերին:

Ստանիսլավ Ստրեմիդլովսկի

Աղբյուրը՝ ИА REGNUM


 

Աշխարհում Վատիկան

Հայաստանի 4 ներկայացուցիչ մեկնարկում է շախմատի կանանց անհատական ԵԱ-ում
Բռնցքամարտիկները սկսում են պայքարը Եվրոպայի առաջնությունում
Երևանում «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծի է ենթարկել բանկի մասնաճյուղի կառավարչին և աշխատակցին
Երկար ժամանակով լույս չի լինելու Երեւանում եւ 7 մարզերում
Աքորի գյուղում չգործող պահեստ է այրվել
Գայի պողոտայում «Օպելը» բախվել է մայթեզրին և գլխիվայր շրջվել. կան վիրավորներ
Եթե երկրի ղեկավարը ժամանակ ունի զննելու կախիչների որակը, թող ժամանակ գտնի նաև հրթիռները «զննելու» համար․ Դավիթ Տոնոյան
Եվ սա՞ էր հայերի ուզածը. Военкор Котенок
«Հրապարակ». Ինչպե՞ս են այս տարի նշելու քաղաքացու օրը
«Ժողովուրդ». Հայաստանում դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է մաս 202
Իրանի տարածքում հրթիռային հարվածներ չեն գրանցվել. լրատվամիջոց
«Հրապարակ». Ինչո՞ւ ուղղաթիռով
«Ժողովուրդ». 46 մլն 236 հազար դրամ «գործ տալու» «Ազդարարի՛ր» հարթակի համար` արդյունքում 176 հաղորդում 12 ամսում
«Հրապարակ». Ի՞նչ է փոխվել. Ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց
«Ժողովուրդ». Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս
«Հրապարակ». Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին»
Իսրայելը հարվածել է Իրանին
«Ժողովուրդ». Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը
«Հրապարակ». ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն
«Ժողովուրդ». ՀՀ իշխանությունները խուսափում են Արցախի վտարանդի իշխանությունների հետ հանդիպումներից
Իրանը Իսրայելի դեմ պատասխան հարվածի ժամանակ օգտագործել է միայն հնացած հրթիռային զենքեր. ԻՀՊԿ
ՆԱՏՕ-ն հայտարարել է, որ պայմաններ չի տեսնում Ուկրաինային դաշինք հրավիրելու համար
Վրդովված ենք Կոբախիձեի՝ Վրաստանին «ուկրաինացում» սպառնացող հայտարարության առնչությամբ. Ուկրաինայի ԱԳՆ
Վրաստանի «օտարերկրյա գործակալների օրենքը» ոգեշնչողը Կրեմլն է. ԱՄՆ պետքարտուղարություն
Ֆրանսիան ԵՄ մյուս երկրների համեմատ ավելի քիչ կախում ունի ռուսական գազից. Մակրոն
Ավելին
Ավելին