f

Անկախ

«Հասարակությունը երկփեղկված, ավելի ճիշտ է` բազմափեղկված է նախկինների, ավելի նախկինների, ամենանախկինների, սևերի ու սպիտակների...»


«Հասարակությունը երկփեղկված, ավելի ճիշտ է` բազմափեղկված է նախկինների, ավելի նախկինների, ամենանախկինների, սևերի ու սպիտակների...». «Ձայն հայրենեացը» պատրաստվում է երրորդ հավաքին

Մշակույթի մի խումբ գործիչների նախաձեռնությամբ ստեղծվել է «Ձայն հայրենեաց» շարժումը, որը մտավորականների կամավոր միություն է: «Ձայն հայրենեացն» արդեն երկու մեծ հավաք է իրականացրել և երկրի ճակատագրով մտահոգ մտավորականներին հնարավորություն տվել արտահայտելու իրենց տեսակետն ու այս բարդ իրավիճակից դուրս գալու ուղիներ առաջարկել: Շարժման երրորդ` ընդլայնված հավաքին ընդառաջ զրուցել ենք նախաձեռնության համակարգող խմբի անդամներ գրականագետ, ԵՊՀ դասախոս, դոցենտ Սերժ Սրապիոնյանի և մշակութային գործիչ, ՀՀ հանրային խորհրդին կից մշակույթի ենթահանձնաժողովի նախագահ Սամվել Հարոյանի հետ:

-Պարոն Սրապիոնյան այսօր Հայաստանում տիրող հասարակական ու քաղաքական իրավիճակների մասին տարբեր գնահատականներ են հնչում, հետևաբար` պահանջներ, կոչեր... Հաճախ դրանք բոլորովին իրարամերժ գնահատակններ են: Երկրի համար օրհասական այս իրավիճակում ի՞նչ վերաբերմունք կամ ասելիք ունի այսօր հայ մտավորականը. Ո՞րն է ձեր գնահատականը:

-Հայաստանյան այսօրվա իրավիճակը մոտավորապես հիշեցնում է անցյալ դարի 20-ական թվականները`մի շարք տարբերություններով: Այն ժամանակ Հայաստանը և նրա կառավարիչները (որոնք, իմիջիայլոց, բոլորն էլ անխտիր մտավորականներ էին) պարտադրված էին հռչակել Անկախ հանրապետություն, իսկ ներկայիս կառավարությունը  ժառանգություն էր ստացել որոշակի կշիռ և հեղինակություն ունեցող և հաղթած պետություն, ավելի կամ պակաս չափով կայուն պետական կառույցներ ստեղծած, իր օկուպացված տարածքներն ազատագրած երկիր... Շարքը կարելի է շարունակել:

Ներկայիս մտավորականությունը պարտավոր է շարունակել իր նախորդների ազգանվեր գործը, այն է` անտարբեր չմնալ մեր երկրում տիրող կործանարար իրավիճակի հանդեպ:

Հենց այդ գիտակցությամբ էլ հայրենի մտավորականության մի հոծ խումբ ստեղծել է «Ձայն հայրենեաց» քաղաքացիական շարժումը: Այսօր մեր հիմնական անելիքը հայ հասարակությանը իրականության վերաբերյալ սթափ տրամադրություն հաղորդելն ու կարծիք ձևավորելը:   

-Պարոն Սրապիոնյան դուք նորաստեղծ «Ձայն հայրենեաց» մտավորականների շարժման ստեղծման հեղինակներից մեկն եք և արդեն հանդես եք եկել ձեր քննադատական ու կտրուկ տեսակետներով, արդյո՞ք մտավախություն չունեք քաղաքականացվելու, մշակույթից «հեռանալու»:

Նախ` ինչ է նշանակում քաղաքականացվել: Այսօր սույն վարչակազմի ապաշնորհ գործունեության պատճառով քաղաքականացվել է ամեն ինչ` մշակույթը, տնտեսությունը, իրավական համակարգը: Հասարակությունը երկփեղկված, ավելի ճիշտ է` բազմափեղկված է նախկինների, ավելի նախկինների, ամենանախկինների, սևերի ու սպիտակների, այլ գույների, մերոնցների ու ձերոնցների, այլոցների և այսպես շարունակ: Կանխագծված պատերազմում դառը պարտությունը, համատարած սուգը, զոհերը, հաշմանդամ դարձած երիտասարդները, անհետ կորածները քաղաքականացում ե՞ն, թե՞ ոչ: Ազգային հոգևոր և նյութական մշակութային արժեքների մերժումը, պետական կառավարման համակարգի կազմալուծումը, տգիտությունը, անհարդուրժողոկանությունը, ատելության խոսքը, բռնապետության հաստատումը քաղաքականացում ե՞ն, թե՞ ոչ...

Այս ամենը տեսնող ու հասկացող մտավորականները կարո՞ղ են մնալ անտարբերության նիրհի մեջ` վախենալով քաղաքականացված լինելու պիտակից: Կարծում եմ հենց անտարբեր մնալն էլ կարող է դառնալ մշակույթից «հեռանալու» պատճառ: Ո՞ւմ են պետք այն գործիչները, որոնց ստեղծածը չպիտի ծառայի Հայրենիքին ու նրա ծաղկմանը:

-Պարոն Հարոյան հարցս ուզում եմ Ձեզ ուղղել. Հնարավո՞ր է արդյոք փոխվի ձեր բռնած ուղին և, պայքարն ավելի արդյունավետ դարձնելու համար, միանաք քաղաքական որևէ ուժի:

-Այն բոլոր քաղաքական ուժերը, որոնց խորթ չեն վերնշված խնդիրները, որոնք մտահոգ են մեր վաղվա օրորվ և զգում են առկա սպառնալիքները, չեն առաջնորդվում ամբոխավարությամբ և կուսակցական նեղ շահերով, կամա, թե ակամա գաղափարակից են և, ինչու ոչ, հնարավոր է միանալ  նման քաղաքական ուժի` պայքարն ավելի արդյունավետ դարձնելու և մեր հիմնական նպատակներն ի կատար ածելու համար:

-Պարոն Սրապիոնյան, ըստ Ձեզ, ինչպե՞ս է «Ձայն հայրենեաց» մտավորականների շարժումը մտադիր ազդել այսօրվա բարդ ու ճակատագրական իրավիճակի փոփոխության վրա: Ի՞նչ քայլեր եք նախատեսում:

Հասկանալի է` մտավորականությունը, առհասարակ մշակույթի գործիչները կամ գիտնականները ապստամբներ կամ հեղափոխականներ չեն` բառի սովորական ըմբռնման տեսանկյունից: «Ձայն հայրենեաց» շարժումը համոզված է, որ մեր ժողովրդի մի ստվար զանգված մեծ մոլորության մեջ է հայտնվել` տրվելով այսօրվա իշխանությունների ամբոխավարական, ճշմարտությունից հեռու ճշմարտանման քարոզչությանը: Ժողովրդականության քողի տակ այս իշխանությունները ժողովրդին են հրամցնում կեղծ, մերժելի գաղափարներ` կեղծելով իրականությունը, մեր պատմությունը, աղավաղելով մեր ձեռքբերումների իրական արժեքները: Նրանք վարկաբեկում են հայ եղեկեցին` հեղինակազրկելով նշանավոր գործիչներին: Վարկաբեկում են մեր հերոսական զինվորականությանն ու հրամանատարներին «90%-ով ադրբեջանցիներով բնակեցված Շուշին հայկակա՞ն քաղաք է» տգետ ու դավաճանական հարցադրումներով, թշնամու ախորժակը բավարարելուն միտված և պայմանավորված պատերազմ հրահրելով մեր երկիրը տանում են անդառնալի աղետի: «Ձայն հայրենեացի» նպատակը այս ամենը մերժող գաղափարական հզոր շարժում ստեղծելն է:

-Պարոն Հարոյան արդյո՞ք միայն Երևանում են նախատեսվում անցկացնել ձեր հավաքներն ու միջոցառումները: Իսկ մարզեր այցելություններ կլինե՞ն արդյոք` լսելի դարձնելու մայրաքաղաքից հեռու ապրող մտավորականների ձայնը ևս: Կներգրավվի՞ արդյոք Սփյուռքը:  

-Մենք շատ լավ հասկանում ենք, որ առանց համահայկական ընդվզման անհնար է  դրսից մեր վզին փաթաթված այս ազգային համընդհանուր աղետի առաջն առնել: Ուստի ՀՀ մարզեր այցելելն ու մարզերի մտավորականության հետ համագործակցելը պարտադիր պայման է: Հունվարի 26-ին արդեն նախատեսված է առաջին այցելությունը Լոռվա մարզ: Սփյուռքի հետ Մայր Հայրենիքի կապը գոյատևաման խնդիրներում միշտ էլ առաջնային է համարվել: Այս իշխանությունները հենց Սփյուռքի դերի նվազեցման նպատակով էլ վերացրին Սփյուռքի նախարարությունը: Մենք մեր մեջ ունենք Սփյուռքի խնդիրներին քաջածանոթ գործիչներ, որոնք լծվել են Սփյուռքի հետ կապերը թարմացնելու և հայրենաշինության գործում նրա մասնակցությունը ապահովելու առաքելությանը:

- Պարոն Հարոյան հայտնի է, որ «Ձայն հայրենեաց» շարժումը արդեն երկու մեծ հավաք է անցկացրել, ի՞նչ հանրագումարի եք եկել դրանց արդյունքում: Ե՞րբ է նախատեսվում հաջորդ հանդիպումը և ի՞նչ ասելիքով. արդյոք միայն ելույթներով ու գնահատական հնչեցնելով կսահմանափակվեք, թե՞ կլինեն նաև կառուցողական առաջարկներ:

-Միայն հավաքներ կազմակերպելն ու կարծիքներ արտահայտելն, անշուշտ, բավարար չեն: Նախորդ երկու հանդիպոմների արդյունքում հավաքվել և ի մի են բերվել մասնակիցների առաջարկներն ու կարծիքները, կազմվել է կոչ-հայտարարություն, որն ուղարկվել է շահագրգիռ շատ կառույցների: Հունվերի 25-ին «Կոնգրես» հյուրանոցի մեծ դահլիճում կկայանա մեր շարժման երրորդ հավաքը` առավել ընդլայնված մասնակիցների կազմով: Այդ հավաքին ներկա կլինեն շարժմանը միացած և խնդրով մտահոգ շատ կառույցներ, որոնց առաջարկներով կկազմվի գործունեության ծրագիր, որով էլ կառաջնորդվենք հետագայում:

Մեր գերագույն խնդիրը, ինչպես նշեցինք, այս աղետալի վարչակազմի հեռացումն է իշխանության լծակներից` իրենց «վարչապետի» գլխավորությամբ  

 

Զրույցը վարեց Դավիթ Գրիգորյանը

 

 

Սամվել Հարոյան Սերժ Սրապիոնյան Հայաստան հարցազրույց Ձայն հայրենեաց խմբագրի ընտրանի

Այլ հոդվածներ հեղինակից

Օպերայի և բալետի թատրոնում նախատեսված ուսումնավարժանքը հետաձգվում է
Արցախի մի քանի համայնքներում այսօր ևս կիրականացվեն չպայթած զենք-զինամթերքի ոչնչացման աշխատանքներ
Լարս ճանապարհը բաց է․ 560 բեռնատար է կուտակված
Բանակը հեղաշրջում չի արել, չնայած եթե հեղաշրջում էլ աներ, ես դեմ չէի լինի. Վազգեն Մանուկյան
Այսօր ժամը 11-ին նախատեսված է Ազգային ժողովի խորհրդի նիստ՝ քննարկելու արտահերթ նիստ հրավիրելու հարցը
Իշխանական ճամբարում խուճապ եւ հիասթափություն է․ կապիտուլյանտը չի կարողանում 5 000 հոգի հավաքի․ Արեն Ապիկյան
Այսօր՝ ժամը 13։00-ին, Ազգային ժողովի շենքի դիմաց տեղի կունենա հանրահավաք. Հայրենիքի փրկության շարժում
Երեկվա բանակի աննախադեպ դեմարշը վերջին հիշեցնումն է Նիկոլ Փաշինյանին. Ավետիք Չալաբյան
«Գիշերը ոչ մի սադրանք՝ տեղի չի ունեցել». Վազգեն Մանուկյանը վաղ առավոտյան Բաղրամյան պողոտայում է. ուղիղ
Իմ խոսքն ի զորակցություն մեր բանակին այսօր Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսարանի դիմաց կազմակերպված հանրահավաքում.Ռոբերտ Մարկարյան
Եթե ռազմական հեղաշրջման փորձ անեին, ապա զորք պետք է լիներ առնվազն Երևանում. Կիրո Մանոյան
Ստեփանակերտ-Գորիս-Երևան միջպետական մայրուղու Սյունիքի մարզի հատվածում տեղ-տեղ մերկասառույց է
2020թ., ցավոք, իմ ընտանիքը ազգային աղետը զգաց իր մաշկի վրա
Նրանց էլ, ովքեր պատերազմն անցել են ու շարքում են մնացել՝ սպաների և պայմանագրայինների, այսօր շատերին կրճատում են։
Փաշինյանը Փաշինյան չէր լինի, եթե չստեր
Մարդկանց թվում էր, թե ես էի պատասխանում նրանց մտահոգություններին եւ հարցերին, այնինչ ես սովորում էի նրանցի
«Իսկանդերի» մասին խոսելով՝ Նիկոլն ավելի նվազեցրեց ՀՀ-ի անվտանգության մակարդակը. Մանուկյան
Պատկերված են ՀՀ-ում գործող օկուպացիոն վարչակարգի մոլորյալ պաշտպանները, «գրքի ժողովրդից» «պերֆեկտ թիվիի ժողովրդի» վերածված մարդիկ են
Եթե աստված մի արասցե, երկիր կորցնենք, ապա հիմնական մեղավորները լինելու են նրանք, ովքեր 2018–ի դեկտեմբերին քվեարկեցին քաղաքական ներկա իշխող ուժի օգտին
Ողորմելի մի դասալիք, գարշելի մի գոյացություն, վախկոտ մի ճիճու մատի վրա երկիր է խաղացնում ու ոչնչացնում, բայց առայսօր նրան սատկացնող չկա...
Սրանք վայելում են էս կյանքը,հազիվ մի բանի տեր են դարձել՝ վարի տալով մեր բոլորի ունեցած Հայաստանն ու Արցախը
«Հրապարակ». Արտահերթ ընտրությունների հարցը կրկին իշխանությունների օրակարգ կբարձրանա
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
«Հրապարակ»․ Փաշինյանի աբսուրդ հայտարարությունները շարունակվում են
«Հրապարակ». Սկզբում ԶՈՒ գլխավոր շտաբը, հետո ոստիկանները
Ավելին
Ավելին