f

Անկախ

Խուճապի մի մատնվեք, պարզապես մենք անգամ դիմակ չունենք...


Կորոնավիրուսը հասել է Հայաստան։ Ամեն քայլափոխին մարդիկ միմյանց այս լուրն են հայտնում ու անմիջապես ավելացնում. 《Դեղատներում ոչ մի դիմակ չկա》։ 

Երեկ կեսգիշերն անց վարչապետն ու Առողջապահության նախարարն իրար հերթ չտալով ֆեյսբուքյան իրենց էջերում գրեցին. 《Հայաստանում կրկնակի թեստավորմամբ հաստատվել է կորոնավիրուսի առաջին դեպքը》, այնուհետև հորդորեցին խուճապի չմատնվել, քանի որ իրավիճակն ամբողջությամբ վերահսկվում է։ Գուցե իշխանություններն իրենց իրավիճակի տերն են զգում, բայց փաստ է, որ Հանրապետության տարբեր շրջաններում գործող դեղատներում չկան դիմակներ, որոնք, գուցե շատ քիչ, բայց այնուամենայնիվ կօգնեին պաշտպանվել պատուհաս դարձած վիրուսից։ Բացի մեր լրագրողներից, երեկ նույնիսկ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շրջեց դեղատներում և համոզվեց, որ արդեն մի քանի օր է դիմակներ գտնելը բախտի գործ է դարձել։

Իսկ ու՞ր են անհետացել մի քանի օր առաջ 25-50 դրամ վաճառվող դիմակները։ Պարզվում է՝ 《հայի խելքն այստեղ էլ է կտրել》։ Երբ դեռ մի քանի ամիս առաջ կորոնավիրուսը ի հայտ եկավ մեզանից հազարավոր կիլոմետրեր հեռու գտնվող Չինաստանում, մեր քաղաքացիները մեծ քանակությամբ դիմակներ գնեցին ու արտահանեցին, իսկ պատկան մարմինները իհարկե չմատծեցին, որ վիրուսը մի օր մեր դուռն էլ է թակելու։ Եղել են նաև մարդիկ, որոնք ավելի հեռուն են մտածել. նախապես գնել են, պահեստավորել ու այսօր մի քանի անգամ թանկ գնով հանել են վաճառքի։ Ասվածի մեջ կարելի է համոզվել պարզապես List.am կայքի փնտրել դաշտում գրելով դիմակներ բառը ու բազմաթիվ առաջարկներ կտեսնեք։

դիմակ

Չինաստանում պետությունն իր ձեռքն է վերցրել պաշտպանիչ դիմակների արտադրությունը։ Այնտեղ այս օրերին 1 րոպեում 1000 բժշկական դիմակ է արտադրվում։ Չնայած Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հայտարարում է, որ իրենք էլ ունեն բավարար քանակությամբ դիմակներ և ուսումնական հաստատությունների մեկ շաբաթով փակումը կօգնի հեռու մնալ ռիսկերից, բայց հարց է առաջանում. տարբեր վայրերում աշխատող մեր քաղաքացիները, որոնք հնարավորություն չունեն տանը մնալու, ինչպե՞ս պետք է ձեռք բերեն դիմակներ, ամեն օր գնա՞ն նախարարություն ու նոր դիմակ խնդրե՞ն։ Բացի բժշկական դիմակից շատ դեղատներում սպառվել են նաև ալկոգելները: Փաստենք, որ խուճապ երկրում, այնուամենայնիվ, կա:

Այսօրվա տվյալներով աշխարհում կորոնավիրուսի զոհերի թիվը հասել է 3053- ի: Վերջին մեկ օրում աշխարհում գրանցվել է մահվան 45 դեպք. 42՝ Չինաստանում, 1՝ Հարավային Կորեայում և 2՝ ԱՄՆ-ում: Աշխարհում արդեն վարակման հաստատված 89 077 դեպք կա, մեծ մասը՝ Չինաստանում: Կորոնավիրուս է հայտնաբերվել աշխարհի 68 երկրում: Մեր երկրում 31 մարդ մեկուսացված է:

Այնուամենայնիվ պետք է գիտակցել, որ վարակվելու կամ առողջ մնալու բանալին մեր ձեռքում է, պարզապես պետք է հեռու մնալ մարդաշատ վայրերից, պահպանել հիգենիայի կանոնները, շփման մեջ պահպանել տարածություն ու չտրվել սնահավատությանը, քանի որ փորձը ցույց տվեց, որ դա արդյունավետ միջոց չէ նոր տեսակի կորոնավիրուսի դեմ պայքարելու համար։

նոր կորոնավիրուս դիմակներ ՀՀ Առողջապահության նախարարություն

«Փաստ». Պատրաստեք 100 դրամանոցները. մայիսի 1-ից տրանսպորտի վարորդներն այլևս գումար չեն մանրելու
«Ժողովուրդ». Թաթուլ Ասիլյանի տան վրա արձակված կրակոցի գործը օդից է կախված․ միակ կասկածյալի խափանման միջոցը փոխվել է
«Հրապարակ». Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել
«Փաստ». Կոռուպցիա կա, կոռուպցիա... և այնպես կա, որ նույնիսկ Արևմուտքն է բարձրաձայնում
«Ժողովուրդ». 82 մլն 168 հազար դրամ 1080 ծառի համար, որից տնկվել է մոտ 400-ը․ Երեւանի իշխանությունները ձախողել են
Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները հանդիպում են պահանջում Փաշինյանի հետ
«Հրապարակ». Արցախի վերնախավը հավաքվել էր
«Փաստ». Ինչ քպականներն ասել են, արել են տրամագծորեն հակառակը. ևս 20 օրինակ
«Ժողովուրդ». Տավուշում սահմանազատման և սահմանագծման գործընթացը բխում է նոյեմբերի 9-ի փաստաթղթից
«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին
«Փաստ». Սամվել Վարդանյանի հետ կապված պատմությունը՝ «լակմուսի թուղթ» հանրային տրամադրությունների առումով
«Հրապարակ». Մինչեւ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելում
Վաղը Ոսկեպարի բնակիչները վճռական քայլերի կդիմեն. Ոսկան Սարգսյան
Կյանքից հեռացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Ասելով, թե Տավուշում տարածքներ զիջելուց հետո ճանապարհներ կկառուցեն, իշխանությունը փորձում է կոծկել խնդիրները․ Թաթոյան
Ոսկեպարի, Բաղանիսի բնակիչները փակել են Նոյեմբերյան տանող ճանապարհը, Կիրանցում քննարկում են ստեղծված իրավիճակը
Փարիզում տղամարդը փակվել է Իրանի հյուպատոսարանում և սպառնացել պայթեցնել իրեն․ նա ձերբակալվել է
«Մեծ յոթնյակի» երկրները մտադիր են շարունակել ռազմական, ֆինանսական և քաղաքական օգնությունը Կիևին
Իսրայելի ու Իրանի միջև հարձակումների շարքն ավարտվել է. CNN
«Մեծ յոթնյակի» երկրներն Իրանին կոչ են արել դադարեցնել պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման աջակցությունը
«Մեծ յոթնյակի» երկրները երբևէ այսքան միասնական չեն եղել. Բլինքեն
«Մեծ յոթնյակի» երկրների արտգործնախարարները հայտարարել են, որ Ուկրաինան ներգրավված չէ «Կրոկուս»-ի ահաբեկչության մեջ
ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Իսրայելի դեմ՝ Հորդանանի Արևմտյան ափին տիրող իրավիճակի առնչությամբ
Ղազախստանի նախագահն արգելել է վեյփերի վաճառքն ու տարածումը
«Քննիչը ոտքը դրել է քաղաքացու գլխին, ստիպել՝ հանել հագուստը»․ փաստաբանն ահազանգում է, ՔԿ-ն՝ հերքում
Ավելին
Ավելին