f

Անկախ

Ինչ է կատարվում ատոմակայանի շուրջ. Շահագործումը 4-5 ամսով դադարեցվում է


«Գիտեմ, որ նախատեսվում է Մեծամորի ատոմակայանի աշխատանքներն այս տարի սովորականից ավելի երկար ժամանակով կանգնեցնել: Որպես կանոն, պրոֆիլակտիկ աշխատանքներ իրականացնելու համար, ամեն տարի ատոմակայանի աշխատանքը որոշակի ժամանակով կանգնեցվում է: Սովորաբար, դա տեղի է ունենում սեզոնային այն ժամանակահատվածում, երբ ազգաբնակչության շրջանակներում էլեկտրոէներգիայի սպառումը նվազագույն չափերի է հասնում՝ գարնան կամ ամռան եղանակներին և, որպես կանոն, տևում է 45 օր: Վերջերս, սակայն, տեղեկացա, որ այս տարի ատոմակայանի կանգն ավելի երկար ժամանակ է տևելու՝ 140 օր, և, եթե ճիշտ են այն տեղեկությունները, որ ատոմակայանը կկանգնի փետրվար ամսին, այսինքն՝ ձմռան կեսին, երբ էլեկտրոէներգիայի սպառման ծավալներն իրենց պիկին են, ապա չեմ կարող ասել, թե ինչո՞վ կարող է դա պայմանավորված լինել: Այս պարագայում ես լավ չեմ հասկանում, թե ի՞նչ է կատարվում ատոմակայանի շուրջ», - «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է ասում է անվտանգային հարցերով մասնագետ Արմեն Մանվելյանը՝ անդրադառնալով լուրերին, թե փետրվարի 1-ից Մեծամորի ատոմային էլեկտրակայանի աշխատանքը կարող է դադարեցվել: Նկատենք, որ Հայաստանում գործող ատոմակայանի արտադրանքը բավարարում է Հայաստանի բնակչության կողմից օգտագործվող էլեկտրաէներգիայի 50%–ը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ, պաշտոնական աղբյուրների փոխանցմամբ տեղեկացվել էր, որ Հայաստանի ատոմակայանի աշխատանքն աննախադեպ երկար ժամանակով՝ 140 օրով կանգնեցվելու է։ Այս մասին ԱԺ-ում 2021 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ հայտնել էր Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը՝ միաժամանակ նշելով, որ, պրոֆիլակտիկ աշխատանքներ իրականացնելու նպատակով, ատոմակայանի կանգը, սովորաբար նախատեսվում է 45 օր, բայց այս անգամ այն կտևի 140 օր։

Անվտանգային հարցերով մասնագետ Արմեն Մանվելյանը նկատում է՝ ոչ ոք հստակ բացատրություն չի տրամադրում, թե ո՞րն է ատոմակայանի աշխատանքների կանգի այսօրինակ երկար ժամանակահատվածը, որ, ըստ էության, կազմելու է 4-5 ամիս. «Չեմ բացառում, որ սա պրոֆիլակտիկ բնույթի աշխատանքներ կատարելու հանգամանքով է պայմանավորված: Սակայն, որևէ կերպ չի պարզաբանվում ատոմակայանի աշխատանքների՝ 4-5 ամիս նախատեսված դադարը, որը, դժվար թե միայն պրոֆիլակտիկայի նպատակով է արվում, որովհետև, որպես կանոն, պրոֆիլակտիկ նպատակներով ատոմակայանի աշխատանքներն այդքան երկար ժամանակով երբեք չի կանգնեցվել: Պրոֆիլակտիկ աշխատանքների կամ վառելիքը փոխելու համար, մշտապես 45 օր է պահանջվել, ոչ ավելին: Հետևաբար, լավ չեմ պատկերացնում, թե ի՞նչ է հիմա կատարվում ատոմակայանի շուրջ, բայց ինչ էլ, որ կատարվի, դրական որևէ բան այստեղ ես չեմ տեսնում: Ավելին՝ անհասկանալի գործընթացներ են ընթանում ոչ միայն ատոմակայանի, այլ նաև՝ ողջ երկրի շուրջ»,- նշել է անվտանգային հարցերով մասնագետը:

Հարցին՝ ո՞ւմ է ձեռնտու ատոմակայանի աշխատանքների երկարատև կանգը, Արմեն Մանվելյանը պատասխանում է՝ այդ հարցով մշտապես շահագրգիռ են եղել մեր երկու թշնամիները՝ Թուրքիան և Ադրբեջանը. «Մեծամորի ատոմակայանի փակման հարցը մեկ անգամ չէ, որ միջազգային ամենատարբեր կառույցներում բարձրաձայնել են թե´ Թուրքիան և թե´ Ադրբեջանը: Աստված մի արասցե, կայանի վթարի պարագայում, ռադիացիան գնալու է Թուրքիայի ուղղությամբ, որովհետև ատոմակայանը հատուկ հաշվարկներով է կառուցվել՝ վթարների պարագայում հաշվի առնելով քամու ուղղությունը, որն, ըստ էության, ավելի մեծ վնասներ կհասցնի հենց Թուրքիային, քան նույնիսկ Հայաստանին, իսկ Ադրբեջանը Հայաստանում տնտեսական կոլապսի հեռանկարներ է փայփայում՝ ատոմակայանի փակման դեպքում»,- արձանագրել է անվտանգային հարցերով մասնագետը:

Նկատառմանն՝ արդյո՞ք Հայաստանի Հանրապետության տարածքում հավանական նոր պատերազմի հեռանկարը նույնպես չի կարող պատճառ հանդիսանալ՝ ատոմակայանի նմանօրինակ երկարատև կանգի համար, Արմեն Մանվելյանը պատասխանել է՝ գործող, թե կանգնած վիճակում, Մեծամորի ատոմակայանի՝ վթարների կամ օբյեկտի նկատմամբ ռազմական ագրեսիայի պարագայում առաջացրած աղետի մասշտաբները նույնն են լինելու. «Գաղտնիք չէ, որ Թուրքիան Հայաստանի հետ սահմանի ողջ երկայնքով զորք է կուտակել, այդ թվում՝ Նախիջևանում, Իգդիրում, հիմա նաև Կարսում, որտեղ առաջիկա օրերին, Ադրբեջանի հետ միասին, մեծամասշտաբ զորավարժություններ անցկացնելու ծրագրեր ունեն: Անկախ այն հանգամանքից՝ ռազմական ակտիվ գործողություններ Հայաստանի նկատմամբ, այդ երկրների մասնակցությամբ առաջիկայում կլինեն , թե ոչ, մի բան հաստատ է՝ ճնշումներ, հաստատ լինելու են: Եվ, քանի որ Հայաստանում իշխանությունը զավթած անձն այդպիսի ճնշումներից ուղղակի սարսափահար է լինում, ապա չի բացառվում, որ Կարսի զորավարժություններին ընդառաջ կամ դրանից անմիջապես հետո, օգտագործելով նաև ատոմակայանին հարված հասցնելու սադրանքը, թուրք – ադրբեջանական կողմը սրան ցանկացած անհավանական փաստաթղթի տակ ստորագրելու քայլին կմղի, հերթական անգամ պետությունը տանելով անհավանական ինչ-որ նոր ցնցումների ճանապարհով», - ասել է անվտանգային հարցերով մասնագետ Արմեն Մանվելյանը:

Հեղինակ՝ Նվարդ Մանվելյան

 

Ատոմակայան

Էդգար Ղազարյանն ազատ է արձակվել
Ապարան-Սպիտակ ճանապարհն էլ փակվեց (տեսանյութ)
Եվրոպական խորհրդարանը ԵՄ-ին կոչ է անում կասեցնել Ադրբեջանի հետ ռազմավարական համագործակցությունն էներգետիկ ոլորտում
Բագրատաշենի ճանապարհը փակել են մեծ բեռնատարներով
Մտավորականները
Դեպի Բագրատաշեն տանող ճանապարհը շարունակում է փակ մնալ
Տավուշից ուղիղ եթեր
Ակցիայի ժամանակ քաշքշել և փորձել են բերման ենթարկել նաեւ «Հայելի» ակումբի խմբագիր, լրագրող Անժելա Թովմասյանին
2024–ի առաջին եռամսյակում 1,000 խոշոր հարկ վճարողների վճարած գումարները կազմել են ավելի քան 387 միլիարդ 109 միլիոն դրամ
Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը տեղափոխվել է Նոյեմբերյանի հիվանդանոց
Փակ է նաև Արամ Խաչատրյան փողոցը
Տավուշում «Մարտական եղբայրության» անդամների մասնակցությամբ միջադեպով մեկ անձ կալանավորվել է. ՔԿ–ն մանրամասներ է հայտնում
Ոստիկանները պետք է հասկանան, որ ծառայում են ՀՀ-ին, ոչ թե Ադրբեջանի և Թուրքիայի շահերին. Ասպրամ Կրպեյան
Հայաստանում օրենք չկա, կա Նիկոլ Փաշինյան. Գեղամ Մանուկյան
Բողոքի ակցիաների մասնակից 29 անձ է բերման ենթարկվել, որից 17–ը՝ Երևանում. ոստիկանություն
Վարուժան Գեղամյան. Եթե չդիմադրենք, ապա հետո ավելի բարդ է լինելու
Դուք հայրենիք ունե՞ք. Տիգրանաշենի ակցիայի մասնակիցը ոստիկաններին
Ալիևի վարպետության դասը Փաշինյանին. ИА REX
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդում ներկայացվեց ՀՀ գլխավոր դատախազություն
Բագրատաշենի ճանապարհը փակած ավտոմեքենաները ոստիկանները գրկելով հանում են ճանապարհից
Քաղաքացիները փակել են Հայաստան-Իրան ճանապարհի Արարատի կամրջի հատվածը
Նոյեմբերյանում իրականացվող ակցիայից 12 քաղաքացի է բերման ենթարկվել
Բագրատաշենում ոստիկանները բիրտ ուժ են կիրառել ակցիայի մասնակիցների նկատմամբ. քաղաքացու ինքնազգացողությունը վատացել է
ՌԴ ԱԳՆ-ն ափսոսանք է հայտնել ՀԱՊԿ-ի հասցեին Հայաստանի քննադատության կապակցությամբ
Քաղաքացիները արգելափակել են Ալավերդի-Թբիլիսի միջպետական ավտոճանապարհը
Ավելին
Ավելին