Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության անդամ Հերիքնազ Տիգրանյանն ընտրվեց կորոնավիրուսի դեմ պայքարում ՀՀ կառավարության և պարետատան գործողությունները գնահատող քննիչ հանձնաժողովի նախագահի տեղակալ: Նրա թեկնածությունը ներկայացրեց «Իմ քայլը» խմբակցության անդամ Սուրեն Գրիգորյանը:
Պատգամավորները նիստի ընթացքում հաստատեցին նաև հանձնաժողովի աշխատակարգը: