Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը Կովկասի իր շրջագայությունը սկսել է Ադրբեջան այցով: Այս մասին հայտնում է իրանական Tasnim լրատվական գործակալությունը, նշելով՝ Բաքվում լրագրողների հետ զրույցում Զարիֆը մանրամասնել է, որ բանակցությունների օրակարգում տարածաշրջանային համագործակցությունն է:
«Տարածաշրջանային համագործակցության շուրջ խորհրդակցություններ անցկացնելը երկրների հետ, որոնք բարեկամական և սերտ երկկողմ հարաբերություններ ունեն Իրանի Իսլամական Հանրապետության հետ, այս ուղևորության կարևորագույն նպատակներից է», – ասել է պաշտոնյան՝ մատնանշելով, որ պատրաստվում է այցելել նաև Ռուսաստան, Հայաստան, Վրաստան և Թուրքիա:
Արտգործնախարարը բացատրել է նաև, որ ինքն Ադրբեջանի պաշտոնյաների հետ բանակցություններ կվարի Լեռնային Ղարաբաղի՝ Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքի վերակառուցման և տարածաշրջանում կայունությունը պահպանելուն ուղղված համագործակցության հարցերի շուրջ:
Միևնույն ժամանակ կքննարկվի նաև Հարավ-Հյուսիս և Հարավ-Արևմուտք տրանսպորտային միջանցքների կառուցման ավարտը:
«Բանակցություններ կվարենք ԼՂ վերակառուցման և տարածաշրջանում կայունության պահպանմանն ուղղված համագործակցության հարցերի շուրջ». Իրանի ԱԳ նախարարը Բաքվում է
Կարդացեք նաև
- Տավուշի մարզպետը բողոքող գյուղացիներին ասել է՝ այլընտրանք չկա. Գառնիկ Դանիելյան
- Երեկվա փաստաթուղթը ծնվեց նենգաբար, այն պահին, երբ գնում էին հանրային քննարկումներ, ձևակերպվում են առաջարկներ, որոնք ՀՀ-ի դիրքերը կուժեղացնեին․ Վահե Հովհաննիսյան
- Տավուշի մարզպետը եկավ Կիրանց. Նա փակ հանդիպում է անցկացնում բնակիչների հետ. ճանապարհը դեռ փակ է