f

Անկախ

Այն լարված վիճակը, որ այսօր կա ԱԳՆ-ում, մի օր պայթելու է. Նաիրա Զոհրաբյան


Հայաստանի Հանրապետության պետական բոլոր համակարգերում տիրում է քաոսային վիճակ, ինչը ծանր հարված է Հայաստանի Հանրապետության  պետականության համար։ Այս մասին այսօր՝ հունվարի 25-ին, լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։

«Արտգործնախարարությունից ես ճանաչում եմ բավականին լուրջ պրոֆեսիոնալների, եւ քաղաքականությունը, որը վարում է արտգործնախարարը՝ վախեցած, հեզաճկուն, կատարելով Նիկոլ Փաշինյանի բոլոր հրահանգները՝ չխորանալով այդ հրահանգների օրինականության, բարոյականության եւ ճշտգրտության մեջ։ Ես համոզված եմ, որ այն լարված վիճակը, որ այսօր կա արտգործնախարարությունում, մի օր պայթելու է։ Մենք այսօր բոլոր համակարգերում ունենք պարալիզացված վիճակ։ Բոլոր համակարգերում կա քաոս։ Եվ այն ինչ փորձում է անել գործող իշխանությունը դեռեւս գործող վարչապետի գլխավորությամբ անդառնալի հարված է Հայաստանի պետականության համար»,- նշեց Նաիրա Զոհրաբյանը։

Ըստ նրա՝ Նիկոլ Փաշինյանը դեռ ժամանակ ունի քաղաքական ճանապարհով հեռանալու եւ իրավական պատասխատվության ենթարկվելու համար. «Մենք տեսնում ենք, որ Նիկոլ Փաշինյանն անում է ուղիղ հակառակն այն ամենի, ինչն ինքը տարիներ շարունակ քարոզում էր՝ որպես ընդդիմադիր խմբակցության ներկայացուցիչ։ Ես արդեն հրաժարվում եմ խոսել այն հետեւանքների մասին, ինչն այս ամենը կարող է ունենալ Հայաստանի վրա։ Ինքը շատ լավ հասկանում է որ եթե ոչ այսօր ապա վաղը գալու քաղաքական եւ իրավական պատասխանատվության ժամը եւ ցանկանում է իր յուրայիններին հեռացնել Հայաստանից։ Ես մեկ վայրկյան անգամ չեմ կասկածում, որ Նիկոլ Փաշինյանը հեռանալու է։ Դա աքսիոմ է և չի քննարկում։ Նիկոլ Փաշինյանը ինքն էլ գիտի, որ հեռանալու է։ Նիկոլ Փաշինյանը հնարավորություն ուներ եւ հիմա էլ ունի հնարավորություն հեռանալ քաղաքական ճանապարհով եւ ենթարկվել իրավական պատասխանատվության։ Թող դատարանն անաչառ քննի, այն ինչ տեղի ունեցավ Արցախյան վերջին պատերազմի արդյունքում իրենց անմեղսունակության, դիլետանտիզմի արդյունք էր թե ծրագրավորված դավաճանության։ Ես ունեմ իմ անձնական տեսակետը, բայց չեմ ցանկանում որեւէ մեկի անմեղության կանխավարկածը խախտել»,- ավելացրեց Զոհրաբյանը։

Նաիրա Զոհրաբյան

Իրանի կողմից ատոմային ռումբ ստեղծելուն «շաբաթներ» են մնացել․ ՄԱԳԱՏԷ-ի ղեկավար
Մեծ Բրիտանիան ընդունել է ներգաղթյալներին Ռուանդա արտաքսելու օրենքը
ԱՄՆ-ը չինական բանկերի դեմ պատժամիջոցներ է մշակում՝ ՌԴ-ի հետ համագործակցելու համար․ WSJ
ՌԴ պաշտպանության փոխնախարարին բերման են ենթարկել կաշառք ստանալու կասկածանքով
2030 թվականին Մեծ Բրիտանիան պաշտպանության վրա կծախսի իր ՀՆԱ-ի 2,5%-ը. Ռիշի Սունակ
Եթե Իսրայելը հարձակվի Իրանի վրա, բոլորովին այլ պայմաններում կհայտնվի. Ռաիսի
Ուկրաինան և ՆԱՏՕ-ն քննարկել են Համատեղ վերլուծական կենտրոնի ստեղծման հարցը
Նոյեմբերյանի ոստիկանության բաժնից քիչ առաջ ազատ արձակվեց գնդապետ Միհրան Մախսուդանի որդին եւ եւս երկու բերման ենթարկված
Հավաքական Արևմուտքը, Ուկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը Հարավային Կովկասում. ՌԴ ԱԳՆ
ԱՄՆ-ն Ուկրաինայի համար 1 միլիարդ դոլարի ռազմական օգնության փաթեթ է պատրաստում
Սի Ծինպինը կայցելի Բելգրադ՝ Չինաստանի դեսպանատան վրա ԱՄՆ-ի ռմբակոծության 25-րդ տարելիցին. Bloomberg
Պաշտպանի հանձնարարությամբ՝ արագ արձագանքման խումբ է մեկնել «Զվարթնոց» օդանավակայան՝ Լեո Նիկոլյանին տեսացելու նպատակով
Դատապարտում ենք Տավուշի մարզային կառույցի անդամների կողմից բռնությունները ժողովրդի նկատմամբ․ ԵԿՄ Վանաձորի կառույց
Կարմիր բերետավորների կողմից բռնության է ենթարկվել գնդապետ Մախսուդյանը, նա Նոյեմբերյանի հիվանդանոցում է
Շատ մեծ վտանգներ կան. Սերժ Սարգսյանը՝ Տավուշում տիրող իրավիճակի մասին
Այո, ինձ հրել են. #Բագրատ_Սրբազան
Կիրանցի ճանապարհը փակած քաղաքացիները երթով այցելեցին գյուղի եկեղեցու բակում գտնվող հուշահամալիր
Բագրատ Սրբազանին հրել են, փորձել հեռացնել տարածքից. իրավիճակը կտրուկ լարվեց Այրումից Բագրատաշեն տանող հատվածում
Սուրեն Պետրոսյանն ու ևս 20 քաղաքացի Նոյեմբերյանի բաժնում են, Մախսուդյանը վնասվածքներ ունի, նրան բաց են թողել
Մայիսի 1-ից՝ Երևան-Բաթում-Երևան ուղիղ չվերթներ
«Իրատեսական է, ամենահասանելի ճանապարհն անվստահություն հայտնելն է»․ Սերժ Սարգսյանը՝ Փաշինյանին հեռացնելու մասին
Պետք է դիմել ցանկացած միջոցի. ամեն միջոց սահմանադրական է. Վազգեն Մանուկյան. տեսանյութ
Հանրապետության հրապարակից մեկնարկել է ավանդական Ջահերով երթը (ուղիղ)
Լարված իրավիճակ՝ Տավուշում․ բնակիչները Բագրատ Սրբազանի գլխավորությամբ փորձում են փակել Բագրատաշենի ճանապարհը. ուղիղ
«Չե՛մ թողնի ճանապարհը փակեք»․ Ոստիկանության գնդապետը սպառնալից տոնով զգուշացրեց Բագրատ Սրբազանին և քաղաքացիներին
Ավելին
Ավելին