«Интерфакс» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ կորոնավիրուսային համաճարակը առաջացրել է աշխարհում ամենավատ տնտեսական անկումը, հայտարարել է Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը։ Գրում է Gazeta.ru-ն։
Նրա խոսքերով ՝ Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր նման ճգնաժամ չի եղել:
Չնայած այն հանգամանքին, որ շատ երկրներ տրիլիոնավոր դոլարներ են ծախսել տնտեսությունն օժանդակելու համար, իրավիճակը մնում է անկայուն:
Սի Ցզինպինը նշել է, որ այս պահին ամենակարևոր խնդիրներից մեկը մակրոտնտեսական քաղաքականության համակարգման ուժեղացումն է:
Ավելի վաղ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը հայտարարել էր, որ անցած 2020թ․ ծայրահեղ աղքատության համաշխարհային մակարդակը 22 տարվա մեջ առաջին անգամ աճել է: