f

Անկախ

«Ժողովուրդ». Նոր նախագիծ՝ ԶԼՄ-ների դեմ․ օրենքների անհեթեթ խստացումներն ի վերջո բերելու են Հայաստանի դատարկմանը


«Հետպատերազմական Հայաստանում, որտեղ յուրաքանչյուր ընտանիք մտածում է՝ իր ապագան շարունակի կառուցել Հայաստանո՞ւմ, թե՞ կարանտինային ռեժիմից հետո լքի երկիրը, ՀՀ իշխանությունները ամեն քայլ անում են, որպեսզի Հայաստանը հայերի ապրելու համար դառնա ոչ գրավիչ:

Օրենքներով անընդհատ անհեթեթ խստացումները ի վերջո բերելու են Հայաստանի դատարկման ու հետաքրքիր է՝ դա ում է ձեռնտու: Հիմա կոնկրետ օրինակով բացատրենք. ՀՀ Կառավարությունը հանդես է եկել հերթական օրենսդրական նախաձեռնությամբ, որն ուղղված է լրատվամիջոցների դեմ և կրկին փորձ է արվում սահմանափակել լրատվամիջոցներով հեռարձակվող գովազդները:

Մասնավորապես, ՀՀ Ֆինանսների նախարարության երկնած նախագծով կառավարությունն առաջարկում է լրատվական կայքերի միջոցով իրականացվող վիճակախաղերի գովազդների նկատմամբ 20% կայքէջի ծավալային նոր ընդունված սահմանափակման փոխարեն կիրառել ժամային՝ առավել անհարմար և անհնարին սահմանումը՝ նախատեսելով, որ լրատվական կայքերի միջոցով վիճակախաղերի գովազդները կարող են իրականացվել 22:00-ից մինչև 07:00-ն ընկած ժամանակահատվածում:

Միևնույն ժամանակ խախտում արած լրատվական կայքերի նկատմամբ կկիրառվի տուգանք՝ նվազագույն աշխատավարձի մինչև 100-ապատիկի չափով: Ընդ որում, այս նախագիծը ներկայացնելիս Կառավարությունը չի խորհրդակցել դաշտում գործող ԶԼՄ-ների հետ ու չի հետաքրքրվել՝ հնարավո՞ր է տեխնիկապես գովազդը ժամով տեղադրել:

Այն միայն դրվել է հանրային քննարկման և ստացել չորս կողմ ձայներ։ Սակայն սա իսկական գլխացավանք է դառնալու կայքերի համար, եթե չասենք անհնարին կլինի օրենքի պահանջի կատարումը:

Կայքերի աշխատանքը հեռուստատեսային հեռարձակումից էապես տարբերվում է, և ժամով գովազդ դնելը ուղղակի անհնար է: Իսկ իրականում ինչ նպատակ է հետապնդում պատերազմում պարտված Կառավարությունը. գովազդներից զրկել լրատվամիջոցներին:

Ընդ որում, այդ նպատակը նրանք հետապնդում են իշխանության գալու հենց առաջին օրվանից, և, որպես օրինակ, բավական է հիշել «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանի նախագծերը, այժմ էլ այդ գիծը ՊԵԿ-ն ու Ֆինանսների նախարարությունն են շարունակում:

Գաղտնիք չէ, որ լրատվամիջոցները ֆինանսավորվում են հենց գովազդների միջոցով, և խոսքը նաև վիճակախաղերի գովազդին է վերաբերում: Եվ ստացվում է՝ վիճակախաղերը մեր երկրում գոյություն ունեն, գոծում են, իսկ դրանց գովազդը հենց կայքերով պետք է սահմանափակվի: Ընդգծում ենք, որ կայքերում դրանց սահմանափակումը չի բերելու ինտերնետ տիրույթում գովազդի սահմանափակման կամ բացառման, քանի որ համացանցը հնարավորություն է տալիս առանց սահմանափակման ցանկացած սոցցանցում տեղադրել գովազդ և ստանալ դրա արդյունավետությունը:

Այսինքն՝ վիճակախաղերի կազմակերպիչները, այսպես, թե այնպես, իրենց գումարը կստանան, խաղամոլությունը, այսպես, թե այնպես, կզարգանա մեր երկրում, սակայն լրատվամիջոցները կկրեն ֆինանսական լուրջ կորուստներ, որոշները կփակվեն, և այդպես ՀՀ գործող Կառավարությունը կհասնի իր իրական նպատակին: Ու սա արվում է օպերատիվ կերպով՝ առանց ԶԼՄ-ների հետ քննարկելու, մինչդեռ Կառավարությունն այսօր մեկ նպատակ պետք է հետապնդի. վերացնել կորոնավիրուսի համավարակի և Արցախյան 44-օրյա պատերազմի հետևանքները:

Բայց այս կարևոր գործը թողած՝ Կառավարությունը ջանքեր է գործադրում ԶԼՄ-ները փակելու ուղղությամբ»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

ԶԼՄ-ներ նախագիծ

Արայիկ Հարությունյանի՝ «Մոշիկ» մականունով հայտնի խորհրդականը՝ ծեծկռտուքի մասնակից. 24news.am
Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման վերաբերյալ տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում․ Գոռ Աբրահամյան
Հնդիկ ուսանողները ահազանգում են՝ «Հայբուսակը» չի թողնում մասնակցել պետական ավարտական քննություններին. Hetq.am
Ադրբեջանը խեղաթյուրում է Հայաստանի ներկայացրած փաստական ապացույցները․ Եղիշե Կիրակոսյանի ելույթը` ՄԱԿ-ի դատարանում
Կոմպոզիտոր Անդրանիկ Բերբերյանը մրցանակի է արժանացել «Ամերիկացի» ֆիլմի երաժշտության համար
Դավիթ Տոնոյանի պաշտպաններ Լուսինե Սահակյանի և Երվանդ Վարոսյանի հայտարարոյթյունը
Չի բացառվում, որ իսրայելական հարձակումը Ադրբեջանի տարածքով է տեղի ունեցել. իրանագետ
Ալավերդիում 16-ամյա պատանիները հուշանվեր-թղթադրամներ են փորձել իրացնել․ նրանք ձերբակալվել են
Ջաթին Շարման որոնվում է որպես անհետ կորած
Եվրախորհրդարանում համաժողով է անցկացվել՝ նվիրված Հայոց Ցեղասպանությանը եւ ԼՂ-ում Ադրբեջանի իրականացրած էթնիկ զտմանը
Դոլարն ու եվրոն արժեզրկվել են. ռուբլին՝ թանկացել
Արցախցիների շուրջ 65%-ը չի ուզում արտագաղթել ՀՀ-ից. Մնացածի 35 %-ի մեծ մասը ձգտում է արտագաղթել ՌԴ. Արցախի ՄԻՊ
Արմավիրի մարզի Վարդանաշեն գյուղի բնակիչները՝ ի նշան ոռոգման ջրի բարձր գնի դեմ  բողոքի, փակել են Մարգարա-Վանաձոր ճանապարհը
Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել. նա  պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ և անվերապահ ազատ արձակումը
Վենետիկի արվեստի միջազգային 60-րդ բիենալեում Հայաստանը ներկայանում է «Արձագանք» մուլտիմեդիա նախագծով
Հանրապետության հրապարակում ոստիկանները մի երիտասարդի մոտ զենք են նկատել. Նրան ձերբակալել են
Քաղաքացուն խոշտանգելու մասին փաստաբանի ահազանգի հիման վրա ՄԻՊ-ի արագ արձագանքման խումբը մեկնել է ԲԿ
Գոռ Ներսիսյան․ «Ամեն բան անելու եմ Եվրոպայի առաջնությունում հաջող հանդես գալու համար»
Պետական մարմինները «լվանում են ձեռքերը». արցախցիների կուտակած կենսաթոշակների ճակատագիրն անորոշ է. Hetq.am
Լարսը փակ է բեռնատարների համար
Կոնստանտին Զատուլինը պատասխանել է Վազգեն Մանուկյանի նամակին
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի․ առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք
Հայաստանից դրամական փոխանցումները դեպի Ռուսաստան նվազել են, դեպի ԱՄՆ՝ ավելացել
Հաստատ էս տատիկ-պապիների հետեւում ուրիշ մարդիկ կան. Քաղաքապետարանի պաշտոնյան՝ փողոցային առեւտուր անողների մասին
Ավելին
Ավելին