f

Անկախ

«Հրապարակ»․ «Երբ որևէ մեկն ասում ա՝ ես ազգային անվտանգությունն օգնում եմ, ինքը ագե՞նտ ա»․ «Իմ քայլի» պատգամավոր


«Երևանի պետա­կան համալսարա­նը Արամ Սիմոնյանի հեռանալուց հետո դեռ ռեկտոր չունի: Այս հարցը չի հաջողվում լուծել, քանի որ հոգաբարձուների խորհուրդը չի համաձայնում իշխա­նական թեկնա­ծուներին ընտրել:

Թերևս նաև այդ պատճա­ռով են «Բարձրագույն կրթության մասին» օրենքում փոփոխություններ անում, որ իրենց ցանկալի ռեկտորին նշա­նակեն: ԱԺ գիտության, կրթության, մշակույթի և մյուս հարցերի հանձնաժողովի նախագահի տե­ղակալ, «Իմ քայլի» պատգամավոր Հովհաննես Հովհաննիսյանը մեզ ասաց՝ սպասում են օրենքի մշակման ավարտին, որից հետո կտան բոլոր հարցերի պատասխանը:

 

- Օրենքի վերջնական տարբե­րակում ռեկտորն ուղի՞ղ կնշանակվի նախարարի կողմից:

- Էդ կետն էլ է որոշակի փոփո­խությունների ենթարկվում:

 

- Փաստորեն, քաղաքական որո­շում է, որ առկա օրենքով չեք կարո­ղանում լուծել հարցը, փոխում եք, որ լուծվի:

- Կիսաքաղաքական, կարող եմ ասել: Էդքան էլ քաղաքական չէ, որովհետև անցումային շրջանը, այսինքն՝ օրենքը բավականին լուրջ փոփոխությունների է ենթարկվե­լու բարձրագույն կրթական համա­կարգում, որը դրանով է պայմանա­վորված:

- Նպատակը ԵՊՀ-ում ձեր թի­մից ընտրված ռեկտոր ունենա՞լն է:

-Նայեք, որևէ բուհի որևէ ռեկտորի, ասեք՝ ո՞վ ա մեր թիմից վերջին շրջանում ռեկտոր դարձած մարդկանցից: Վերջին երկու տարվա մեջ եղել են Կինոյի և թատրոնի ինստիտուտի նոր ռեկտոր, Ագրարային համալսարա­նի նոր ռեկտոր, ֆիզկուլտինստիտուտում նոր ռեկտոր, որևէ մեկն իշխանության պաշտպան չէ, դեռ ավելին՝ քննադատում են մարդիկ իշխանությանը:

-Բայց ԵՊՀ-ն մի փոքր այլ է՝ մայր բուհն է, և Դուք մեծ էնտուզիազմով ժամանակին պայքարեցիք Արամ Սիմոնյանի դեմ, որ հեռանա:

-Դուք՝ ո՞վ:

-Ձեր իշխանությունը, ձեր թի­մը, Դուք այդ թիմի մաս չեք:

-Մաս եմ, իհարկե:

-Չե՞ք պայքարել Սիմոնյանի հե­ռացման համար:

-Էդպես չեմ պայքարել, ես կողմ էի նրա հեռացմանը, բայց այլ պայմաններով, այլ ձևերով:

-Հիմա Գեղամ Գևորգյանն է, ումից նույնպես դժգոհություններ կան, որ նորմալ չի աշխատում:

-Դե, ինքը հայտարարել է, որ չի լինելու ռեկտորի թեկնածու, հի­մա սպասենք նոր օրենքի փոփո­խություններին, ըստ այդմ՝ հարցերին կպատասխանեմ:

-Նախկին նախարար Արայիկ Հարությունյանը կարո՞ղ է լինել ԵՊՀ հաջորդ ռեկտորը՝ օրենքի փո­փոխությունից հետո:

-Ես չեմ կարծում, որևէ որոշում չկա, չեմ կարող բան ասել, բայց չեմ կարծում, թե... կլինի մրցակցություն:

-ԵՊՀ-ն ձեզ համար կարևո՞ր ինստիտուտ է, որտեղ անպայման պետք է լինի ձեր թիմակիցը:

-Շատ կարևոր, բայց ես էդ տե­սանկյունից հարցին չեմ պատասխա­նի, որովհետև ԵՊՀ-ն շատ կարևոր ա, որովհետև ես՝ ինքս, ԵՊՀ-ական եմ, ամբողջ կյանքս ԵՊՀ-ում եմ անցկացրել, ԵՊՀ-ի դերը Հայաստա­նի համար շատ-շատ մեծ է, այսինքն՝ պետք չէ թերագնահատել:

- ԵՊՀ-ում ուսանածներից մի քանիսն այսօր իշխանություն է, մի մասը պատգամավոր է, մեկը՝ վարչապետ, մյուսը՝ ԱԺ նախագահ, նրանցից ոմանց մեղադրում են տարբեր հանցանքների ու մեղքերի մեջ, մեկին՝ Արցախը հանձնելու և դավաճանության, մյուսին՝ գործա­կալ լինելու մեջ:

-Ասենք, երբ որ որևէ մեկը նպաստում ա ազգային անվտան­գությանը և գալիս ասում ա՝ ես ազգային անվտանգությանն օգնում եմ, դա ագենտ ա, հա՞: Եթե Ձեզ բերեն-ասեն՝ ստորագրեք էս թուղթը, որ Հայաստանի Հանրապետության դեմ ոչինչ չեք անելու, Դուք կհրաժարվե՞ք:

-Բայց ինչո՞ւ պիտի ինձ նման բան ասեն, ես առանց այդ էլ Հա­յաստանի դեմ որևէ բան չեմ արել ու չեմ անի:

-Չէ, օրինակ եմ ասում: Որևէ մեկին, եթե ասեն նման բան...

-Ձեզ ասել ե՞ն նման բան:

-Ինձ չեն ասել, բայց երբ որ դու աշխատում ես որևէ հաստա­տությունում, օրինակ՝ ոնց որ Ցե­ղասպանության թանգարանն ա, կամ ստրատեգիական կարևորություն ունեցող հաստատությունում, հնա­րավոր է՝ էնտեղի աշխատակիցներին նման հարցով դիմեն:

-Իսկ գուցե կասկա՞ծ են ունեցել, որ Արարատ Միրզոյանը թուրքերի հետ կապի մեջ է:

-Դա, անկեղծ, բացարձակ հիմա­րություն էր, որովհետև էդ թղթից ենթադրել Թուրքիայի հետ կապված ինչ-որ հորինվածքներ՝ աբսուրդի ժանրից էր:

-Այսինքն՝ չեք հերքում, որ այդ թուղթն իրական է:

-Ես չգիտեմ՝ իրական է, թե չէ, պարոն Միրզոյանը կպատասխա­նի, կասի՝ իրական է, թե ոչ: Ես չեմ կարող իր փոխարեն ասել՝ իրական թուղթ էր, թե՞ սարքած: Բայց ես ենթադրաբար էի ասում էդ ամբողջը:

-Իսկ Շուշիի մասով ի՞նչ կասեք՝ Շուշին ադրբեջանական 90 տոկոս բնակչությամբ քաղա՞ք էր:

-Ոչ, Շուշին հայկական քաղաք է: Այլ բան է, որ էնտեղ ապրել են ադրբեջանցիներ, բայց Շուշին մա­քուր հայկական քաղաք է:

-Այդ դեպքում ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանը նման հայտարա­րություն անում:

-Ինքը չի ասել՝ թուրքական քա­ղաք ա: Բայց ավարտենք, էլի, ես ասացի՝ Շուշին հայկական քաղաք ա»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

հովհաննես Հովհաննիսյան ԵՊՀ Արարատ Միրզոյան

Բաղանիս Այրումի հատվածում ադրբեջանցիների շարժը տեսանելի է անզեն աչքով (լուսանկարներ)
Ցեղասպանումը եւ հայրենիքի բռնազավթումը նոր թափ է ստանում. ԱՍԱԼԱ-ի քաղաքական ղեկավարություն
Ընդդիմության ընդդիմությունները թող ընդհանրապես չխոսեն, տղավարի հելեք, կանգնեք, զենք բռնենք. Ակցիայի մասնակից
Սասուն Միքայելյան, դուք եւ ձեր կցորդները, հավաքեք ձեզ. Բագրատ Սրբազան
Ոսկեպարը, կարճ ասած, կմնա անկլավ. Իշխան Աղբալյան
Ես հրաժարական չեմ տալու. Կիրանցի վարչական ղեկավար
2021-ի արտահերթ ընտրություններին Ոսկեպարում ճնշող մեծամասնությունն ընտրել է ՔՊ-ին. Վահե Դավթյան
Ապրլի 24-ի առթիվ նվեր՝ Իլհամ Ալիևին
Սահմանամերձ Կիրանցում դասադուլ է
Որ մեկդ մասնակից եղաք էդ հակահայ, գործին, իմ ամենամտերիմ գործընկերն էլ լինեք, դառնալու եք իմ ամենաոխերիմ թշնամին. Գեոդեզիստի կոչը գործընկերներին
Բագրատ Սրբազանը Նոյեմբերյանում է. Պետք է գործենք կանոնավոր, բանակի պես
Կառավարություն. Հայաստանի և Ադրբեջանի փորձագիտական խմբերը սկսել են կոորդինատների ճշտման գործընթացը
Ռուբեն Վարդանյանի հացադուլից հետո որպես պատիժ նրան թույլ չեն տվել խոսել հարազատների հետ. Արցախի ՄԻՊ
Երեկվա հանդիպումից հետո հասկացել ենք՝ գործողությունները սպառնում են մեր անվտանգությանը. Նոյեմբերյանի փոխքաղաքապետ
«Ո՞վ է Նիկոլ Փաշինյանը. այսպես կզած ինչքա՞ն պետք է ապրենք». Գեղարքունիքի բնակիչ
Էսօր Իջևանն է, վաղը Գեղարքունիք են հասնելու, հերթով գալիս են. Քաղաքացիները փակել են Երևան-Սևան մայրուղին
Գյուղապետերին ասել են՝ փուլային տարբերակով ամբողջական հանձնելու են և շատ արագ. Սուրեն Պետրոսյան
Ջահերով երթ. Երևանում փակ են լինելու մի շարք փողոցներ. Հայտարարություն
Մեր զորքը նահանջել է մեր դիրքերից. Բագրատ Սրբազան
Կոչ եմ անում բանակի բոլոր զորագնդերին՝ կանգնեք ժողովրդի կողքին, ոչ մի քայլ հետ չգնաք. Մահապարտների ջոկատի հրամանատար
Երևանում վթարի է ենթարկվել թիվ 38 երթուղին սպասարկող ավտոբուսը. տուժած կա
Ես հրաժարվել եմ այդ հանձնաժողովի անդամ լինելուց, ես իմ սահմանը ճանաչում եմ դիրքերով, ոչ թե փշալարով. Բաղանիսի գյուղապետ
Նոյեմբերյան համայնքի ղեկավար կազմը, այդ թվում գյուղապետները չեն աջակցում սահմանազատման գործընթացին. Հայտարարություն
Նոյեմբերյանի համայնքում այս պահին իրավիճակը լարված է. մարդիկ ճանապարհ են փակել
ՀՀ-ում անվտանգության համակարգի ներդրման թեմայով «ԱՐԱՐ» հիմնադրամը հետազոտությունների դրամաշնորհ է հայտարարել
Ավելին
Ավելին