f

Անկախ

«Փաստ». «Նախկինաֆոբիա». շարունակում են հույսեր կապել հանրությանը մանիպուլացնելու հետ


«Փաստ» օրաթերթը գրում է. «Հայաստանյան ներքաղաքական օրակարգում ակտիվ խմորումներ են ընթանում։ Արցախյան երկրորդ պատերազմում կրած պարտությունը եւ դրա չափազանց ծանր հետեւանքները եղան այն շրջադարձային կետը, որից հետո ամբողջովին փոխվեց քաղաքական զարգացումների ընթացքը եւ տրամաբանությունը։ Այս ամենի արդյունքում ձեւավորվում է այն օրակարգը կամ քաղաքական պահանջը, որ երկրի կառավարումը, պետական անվտանգությունն ու պետական շահերի պաշտպանությունը տանուլ տված իշխանությունների պաշտոնավարումը դառնում է աննպատակահարմար։ Սակայն ինչպես այս երկուսուկես տարվա ընթացքում, հիմա առավել եւս հուժկու ձեւով գեներացվում է «նախկինաֆոբիա» կոչված երեւույթը։ Եվ ամեն մի քաղաքական խնդիր «սեւերի ու սպիտակների» ձեւակերպման անալոգիայով իշխանական շրջանակների կողմից ներմուծվում է «ներկաների ու նախկինների» դաշտ։

Այսինքն, եթե ներկայիս իշխանությունները հեռանան, ապա վերադառնալու են նախկինները։ Ու այս տրամաբանության ներքո էլ փորձ է կատարվում հանրությանը եւ հատկապես քաղաքականապես ոչ հասուն հատվածին ներշնչել այն գաղափարը, թե ավելի լավ է թեկուզ պարտված իշխանությունները մնան եւ ստատուս քվոն պահպանվի, քան գան նախկինները։

 

 

Ավելին, քիչ չեն նրանք, որոնք միանշանակ համաձայն են, որ Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը պետք է հեռանան, բայց անպայման ավելացնում են չարաբաստիկ «սակայն»-ը... Իսկ ի՞նչ է իրենից ներկայացնում «նախկին» ասվածը, դրանով կոնկրետ անձա՞նց նկատի ունեն, թե՞ երեւույթները։ Եթե նկատի են առնվում նախկինում եղած երեւույթները կամ բարքերը, ապա կարող ենք ասել, որ նախկինում եղել են եւ՛ դրական, եւ՛ բացասական իրողություններ։

Բացասական երեւույթների առումով երկու կարծիք լինել չի կարող. այո՛, այս տեսակետից նախկինին վերադարձ լինել չի կարող: Մյուս կողմից՝ գործող իշխանությունների օրոք շատ ավելի վատ բարքերի եւ անգամ խայտառակ երեւույթների ենք ականատես եղել ընդամենը երկուսուկես տարում։ Դրան գումարվում է այն հանգամանքը, որ հաճախ պետությունն ի վիճակի չի լինում նույնիսկ իր գործառույթները կատարել եւ կառավարման համակարգում համատարած քաոսայնության ու տարերայնության տարրեր են գերիշխում։ Իսկ արտաքին անվտանգության հարցերում ավելի շատ թվում է, թե իշխանություն չունենք, քան թե ունենք։ Իսկ եթե «նախկին» ասելով նկատի ունենք նախկինում պաշտոնավարած կամ քաղաքական դաշտում դերակատարություն ունեցած անձանց, ապա այստեղ հարցերը շատ են։

Ու հետաքրքրական է, որ միշտ քարոզչական դաշտում ներմուծվում է այն պատկերը, որ նախկինները պետք է անպայման ասոցացվեն պաշտոնների, դղյակների կամ թալանված փողերի հետ։ Այս տրամաբանությամբ առաջնորդվելու դեպքում կարող ենք տեսնել, թե ինչպես նախկինում բարձր պաշտոններ զբաղեցրած կամ մեծ կապիտալ կուտակած բազմաթիվ անձինք այսօր իրենց տաքուկ տեղն են գտել գործող իշխանության շարքերում եւ կառչած են իրենց աթոռներից։ Եվ այդ դեպքում հարց է առաջանում, օրինակ՝ իշխանությունների կողմից ԲԴԽ անդամի պաշտոնում առաջադրված Գագիկ Ջհանգիրյանը, որը նախկինում բազմաթիվ բարձր պաշտոններ է զբաղեցրել ու հիմա իր դղյակները գոմի հետ է համեմատում, նախկի՞ն է, թե՞ ոչ։

Ի՞նչ չափանիշով է որոշվում որեւէ անձի «նախկինը», երբ մի կողմից՝ «ամենանախկին»՝ լեւոնտերպետրոսյանականներով լցնում ես պետական համակարգը, մյուս կողմից՝ սրտի «ներկա» են դառնում գոնե վերջին 10-15 տարում պաշտոնավարած, ապա Նիկոլ Փաշինյանի թրի տակով անցած անձինք: Այնպես որ, հանրության մեջ նախկինների նկատմամբ ներմուծվող «ֆոբիան» կեղծ օրակարգ է՝ միտված Նիկոլի իշխանավարումը երկարաձգելուն։ Վերջինս շարունակում է հույսեր կապել հանրությանը մանիպուլացնելու հետ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

իշխանություններ նախկիններ

Հայաստանը բռնցքամարտի ԵԱ-ի կիսաեզրափակչում 7 մասնակից ունի
3 մարմնամարզիկ եզրափակչի ուղոգիր է նվաճել
2024 թ․ մարտին եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 741 610. ՊԵԿ
Կառավարության նիստի օրակարգում 35 հարց է, որից 32-ը չի զեկուցվում. Եվս մեկ հարց գաղտնի է․ ուղիղ
Բաղանիսի դպրոցի աշակերտները դասադուլ են անում
Բաղանիս-Ոսկեպար ճանապարհը երկկողմանի փակ է
Երեւան-Երասխ ճանապարհի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ
«Երևանի մարաթոն» վազքի մրցումն այս տարի կանցկացվի ապրիլի 28-ին․ որոշ փողոցներում երթևեկությունը կդադարեցվի
ՄԻՊ դիրքորոշումը՝ «Հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ
Գազամատակարարման պլանային դադարեցումներ կլինեն Իջևանում, Երևանում, Գյումրիում և Սպիտակում
Դեսպան Փոլադյանն Ալժիրի ԱԳ նախարարին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացը
Քննարկվել է ՀՀ-Չեխիա ռազմատեխնիկական համագործակցությունը, մի շարք պայմանավորվածություններ են ձեռք բերվել
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Սիլիկյան նոր խճուղում հայտնաբերվել են կողաշրջված մոպեդներ. 22-ամյա մոպեդավարը հիվանդանոցում մահացել է
Հայոց ցեղասպանության ժխտումը հանգեցրել են աշխարհի տարբեր վայրերում նոր ոճրագործությունների. Շվեդիայում ՀՀ դեսպան
«Փաստ». Հասկացա՞ք՝ «հայրենազրկումը դատավճիռ չէ». Փաշինյանի ուղերձի հետքերով
Աննա Հակոբյանի հետ միջադեպը ցույց տվեց, որ երկրում պայթյունավտանգ վիճակ է, Նիկոլը փակուղիում է. Լևոն Զուրաբյան
Ջունգլիների օրենքներին արագ են ընտելանում բոլորը. Արձագանքներ՝ Աննա Հակոբյանի ներկայաությամբ «Նիկոլ դավաճան» վանկարկումներին
Ադրբեջանն արդեն հիշեցնում է մյուս ակնկալիքների մասին. Աբրահամյան
‹‹Այս ամենն իր արժեքը կունենար, եթե Արցախը մերը լիներ››․ Սերգեյ Համբարձումյան
Իսկ Տավուշում տեղի ունեցող դեպքերից մեր՝ արցախահայերիս մոտ դեժավյու է.Մետաքսե Հակոբյան
«Ժողովուրդ». Ի՞նչ կապ ունի Սիսիանի բաժնի նախկին պետ Գարիկ Մուրադյանը 36 կգ ոսկու և 293 մլն ռուբլու հափշտակման գործի հետ
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
«Փաստ». Վարձու աշխատողի՝ եկամտային հարկի վերաբերյալ տեղեկատվությունը հարկային մարմին կներկայացնի գործատուն
Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումը դարձավ Հայոց ցեղասպանության շարունակությունը. The Boston Globe
Ավելին
Ավելին