f

Անկախ

ՇՄ նախարարության ենթակա ՊՈԱԿ-ների ներկայացուցիչներն ամփոփել են 2020 թվականը


Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանի մոտ տեղի է ունեցել հանդիպում․ նախարարության ենթակա ՊՈԱԿ-ների ղեկավարներն ամփոփել են 2020 թվականը՝ ամփոփ հաշվետվությունների միջոցով ներկայացրել տարվա ձեռքբերումները, կատարած աշխատանքը, գույքագրած խնդիրները և խոսել 2021 թվականին նախանշած առաջնային ուղղությունների մասին։

Հանդիպմանը մասնակցել են Շրջակա միջավայրի նախարարի տեղակալներ Ա Մազմանյանը, Տ Սիմոնյանը, նախարարության գլխավոր քարտուղար Գ Գուլյանը և ՀՀ ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնի-թորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լ Ազիզյանը, «Սևան ԱՊ» ՊՈԱԿ-ի տնօրենի ժ/պ Ա Խլոյանը, «Դիլիջան ԱՊ» ՊՈԱԿ-ի տնօրենի ժ/պ Ա Պողոսյանը, «Խոսրովի անտառ» ՊԱ» ՊՈԱԿ-ի տնօրեն Վ Ջիլավյանը, «Արգելոցապարկային համալիր» ՊՈԱԿ-ի տնօրեն Պ Պողոսյանը, «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն»  ՊՈԱԿ-ի տնօրենի ժ/պ Գ Գևորգյանը, «Հայաստանի բնության թանգարան» ՊՈԱԿ-ի տնօրեն Գ Ղազարյանը, «Արփի լիճ ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տնօրեն Մ Մուրադյանը, «Զանգեզուր կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի տնօրեն Ա Մկրտչյանը, «Բնապահպանական ծրագրերի կենտրոն» ՊՀ տնօրեն Մ Խաչատրյանը, «Զվարթնոց ԱՕԿ» ՓԲԸ տնօրեն Թ Հայրապետյանը։

Նախքան հաշվետվությունների ներկայացումը ողջույնի խոսքով հանդես է եկել նախարար Ռոմանոս Պետրոսյանը և գործընկերներին հայտնել, որ այս ձևաչափով հանդիպումները պետք է ավանդույթ դարձնել և տարվա մեջ առնվազն կիսամյակը մեկ հանդիպել՝ անել կատարված աշխատանքի ամփոփում, հիմնական ուղղությունների ներկայացում, ինչու ոչ՝ այս ոչ ֆորմալ հարթակն օգտագործել շրջակա միջավայրի կառավարումն ավելի օգտավետ դարձնելու և ոլորտում արդյունավետութան նոր նշաձողեր սահմանելու համար։

«Նույն ոլորտի և գերատեսչության տարբեր ՊՈԱԿ-ների ղեկավարների մակարդակով տեղեկատվության փոխանակումը, միմյանց խնդիրների ծանոթանալը և ընդհանուր ոլորտի առաջնահերթություններին իրազեկվելը կարող է ծառայել որպես ոչ ֆորմալ խորհրդատվական հարթակ, ինչն ավելի ինստիտուցիոնալ հենքի վրա դնել աշխատանքները»։

ՊՈԱԿ-ների ղեկավարները ներկայացրել են տարվա ընթացքում կատարված աշխատանքը, թվային տվյալներով արտացոլված արդյունքները և առաջիկա ծրագրերը։

Նախարարն արդյունավետ է գնահատել հանդիպման այս ֆորմատը, շնորհակալություն հայտնել գործընկերներին կատարած աշխատանքի համար և հույս հայտնել, որ հաջորդ հանդիպմանը կքննարկեն այսօր նախանշած ծրագրերի արդեն ընթացիկ փուլերը:

Շրջակա միջավայրի նախարարություն

Եվ սա՞ էր հայերի ուզածը. Военкор Котенок
«Հրապարակ». Ինչպե՞ս են այս տարի նշելու քաղաքացու օրը
«Ժողովուրդ». Հայաստանում դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է մաս 202
Իրանի տարածքում հրթիռային հարվածներ չեն գրանցվել. լրատվամիջոց
«Հրապարակ». Ինչո՞ւ ուղղաթիռով
«Ժողովուրդ». 46 մլն 236 հազար դրամ «գործ տալու» «Ազդարարի՛ր» հարթակի համար` արդյունքում 176 հաղորդում 12 ամսում
«Հրապարակ». Ի՞նչ է փոխվել. Ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց
«Ժողովուրդ». Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս
«Հրապարակ». Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին»
Իսրայելը հարվածել է Իրանին
«Ժողովուրդ». Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը
«Հրապարակ». ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն
«Ժողովուրդ». ՀՀ իշխանությունները խուսափում են Արցախի վտարանդի իշխանությունների հետ հանդիպումներից
Իրանը Իսրայելի դեմ պատասխան հարվածի ժամանակ օգտագործել է միայն հնացած հրթիռային զենքեր. ԻՀՊԿ
ՆԱՏՕ-ն հայտարարել է, որ պայմաններ չի տեսնում Ուկրաինային դաշինք հրավիրելու համար
Վրդովված ենք Կոբախիձեի՝ Վրաստանին «ուկրաինացում» սպառնացող հայտարարության առնչությամբ. Ուկրաինայի ԱԳՆ
Վրաստանի «օտարերկրյա գործակալների օրենքը» ոգեշնչողը Կրեմլն է. ԱՄՆ պետքարտուղարություն
Ֆրանսիան ԵՄ մյուս երկրների համեմատ ավելի քիչ կախում ունի ռուսական գազից. Մակրոն
Anglo Asian Mining-ի՝ թանկարժեք մետաղի արդյունահանումը տարվա ընթացքում եռակի նվազել է
Բայդենն ազդարարել է Իրանի դեմ նոր պատժամիջոցների մասին
ՄԱԿ-ի ԱԽ-ում Պաղեստինին ՄԱԿ ընդունելու հարցով քվեարկություն կանցկացվի
Իսրայելի գործողության ընթացքում Գազայում 13,9 հազար պաղեստինցի երեխա է սպանվել. Գուտերեշ
Չինաստանը գաղտնի ռազմական ներկայություն է ապահովել տիեզերքում. ՆԱՍԱ-ի ղեկավար
Ղարաբաղը գրավելիս Ռուսաստանն օժանդակել է Ադրբեջանին. Նորատ Տեր-Գրիգորյանց
Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել
Ավելին
Ավելին