f

Անկախ

«Հրապարակ». «ՏՈՐ»-երը ձեռք էինք բերել, հաջորդ խմբաքանակը ևս պետք է ձեռք բերվեր, թե երբ՝ չբացեմ փակագծերը․ ԳՇ նախկին պետ


«Հրապարակ» թերթը գրում է. «Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը, «Mediamax»-ին տված հարցազրույցում, պատասխանե­լով հարցին, թե որն է համարում իր անձնական ամենամեծ բացթողումը պատերազմի ընթացքում, պատասխանել է. «Չկարողացա հաղթահարել պատերազմի պայմաններում վարչապետ-պաշտպանության նախարարություն-Գլխավոր շտաբ հրամանատարական ուղղահայացին վերաբերող անհստակությունը եւ դրանից առաջացող խո­չընդոտները, մասնավորապես, այն հարցերում, որոնք վերաբերում էին զորահավաքին, Անվտանգության խորհրդի դերակատարությանը եւ գործառույթներին, Հայաստանի զինված ուժեր-ՊԲ-Արցախի նախագահ գործառույթներին եւ պաշտո­նեական փոխհարաբերություններին, Արցախում ինքնապաշտպանության կազմակերպմանն ու բնակչության տարհանմանը: 2015-ին ընդունված նոր Սահմանադրությամբ պատերազմի ժամանակ պաշտպանության նախարարը փաստացի դուրս է մնում ռազմական գործողությունների պլանավորման եւ վարման գործընթացից, քանի որ այդ լիազորությունները վերապահվում են գերագույն հրամա­նատարին եւ զինված ուժերի գլխավոր շտաբի պետին»:

Զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանին հարցրինք, թե վարչապետ-Պաշտպանության նախարարություն-Գլխավոր շտաբ հրամանատարական ուղղահայացին վերաբերող ի՞նչ անհստակություններ են, որ խոչընդոտներ են առաջացրել, եւ որոնց մասին խոսել է պաշտպանության նախկին նախարարը, ԳՇ նախկին պետը պատասխանեց. «Այդ հայտարարության վերաբերյալ պետք է նախարարին հարցնել, ես ասել եմ, որ եղել են համակարգային խնդիրներ, այդ մասին ես էլ եմ խոսել, ուրիշ ավելացնելու բան չունեմ»:

Երբ Դուք էիք Գլխավոր շտաբի պետըվարչապետ-ՊՆ-ԳՇ կապի հարցերում խնդիրներ կայի՞ն:

Դա կապի խնդիր չէր, օրենսդրա­կան խնդիրներ են, որոնցով հստա­կեցված չեն գործառույթները: Շատ գործառույթներ իրար զուգահեռ են կամ համընկնում են, որոնք բերում են տարբեր մեկնաբանությունների՝ կախված անհատական մոտեցումից:

Քառօրյա պատերազմի ժամանակ կայի՞ն նման օրենսդրական խնդիրներորոնք տարբեր մեկնաբանությունների տեղիք էին տալիս:

Ուրեմն այդ խնդիրները... այս կամ այն ձեւով՝ այո, կան, եղել են:

Տոնոյանը նաեւ նշել էրոր ՀՀ նախագահի 2018 թփետրվարի 17-ի հրամանագրով հաստատված «ՀՀ զինված ուժերի 2018-2024 թթարդիականացման ծրագիրը», խմբագրված եւ Անվտանգության խորհրդի կողմից 2019 թնորից ընդունված Զինված ուժերի զարգացման պլանըկառավարության կողմից վերանայվող «Սպառազինությունների եւ ռազմական տեխնիկայի զարգացման ծրա­գիրը», նախաձեռնված «Պաշտպանության ռազմավարական վերա­նայումը» ամբողջ ծավալով չէին իրագործվելեւ իրենք չհասցրին պատրաստվել «անհպում» պատե­րազմին՝ հինգերորդ սերնդի սպա­ռազինության կիրառմամբՊարո՛ն Դավթյանիսկ ինչ-որ բան արվե՞լ էրեւ ի՞նչը չհասցրին անել:

Միանշանակ, քայլեր արվել են, բավականին շատ ծրագրեր եղել են, բնական է, իհարկե:

Ո՞րն էր այն վերջնական մոդելըորը կունենայինքեթե «հասցնեին»:

Հավասարակշռությունը՝ Ադրբեջանի զինված ուժերի հետ, որպեսզի կարողանայինք ունենալ այն իրավիճակը, որը կապահովեր խնդրի կատարումը:

Ձեռք բերված «ՍՈՒ-30» ինքնաթիռներն այդ պլանի մի մա՞սն էին կազմում:

Այո:

Նախատեսվո՞ւմ էր դրանց համար հրթիռներ գնելչէ՞ որ դրանք պատերազմի ժամանակ մարտական որեւէ գործողություն չեն իրականացրել:

Հիմա էլ է նախատեսված, դրանք ծրագրով նախատեսված եղել են, եւ ինձ թվում է՝ հիմա էլ բանակցություններ կվարեն, որ ժամանակին ձեռք բերվեն: Դա այնպես էր պլանավորված, որ միանգամից ձեռք չէին բերվելու այդ հրթիռները, այլ պետք է ընթացքում ձեռք բերվեին, իսկ պայմանագրի մեջ, որ պետք է հրթիռներ ձեռք բերենք Ռուսաստանից, մենք նման կետ ունեցել ենք:

Ասում են՝ լավ կլիներոր այդ ինքնաթիռների փոխարեն «Տոր» հակաօդային զենիթահրթիռային համակարգեր գնվեինԱրդիակա­նացման ծրագրում այդ հակաօդա­յին համակարգերը եւ՞ս կային:

Այդ ինքնաթիռների հաշվին ոչ մի բան չպիտի ձեռք բերվեին, որովհետեւ այդ հրթիռներն իրենց գումարներով էին, մեկը մյուսի հետ կապել պետք չէ, իսկ «Տոր» համա­կարգեր ձեռք են բերվել, ներկրվել են, որոնց հաջորդ խմբաքանակի վերաբերյալ բանակցությունները պետք է շարունակվեին՝ ձեռք բերելու համար: Մեկը մյուսի հետ կապված չէ, բայց «Տոր»-երը մենք ձեռք էինք բերել, որի մասին հայտարարվել էր, եւ հաջորդ խմբաքանակը նույնպես պետք է ձեռք բերվեր, իսկ թե երբ՝ ես չբացեմ փակագծերը:

Արդեն իսկ ձեռք բերված խմբաքանակն օգտագործվե՞լ է պատերազմումարդյունավե՞տ է եղել:

Այո, ես գիտեմ, որ արդյունավետ են եղել, մնացած հարցերն ուղղեք կիրառողներին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Արտակ Դավթյան ՀՀ պաշտպանության նախարարություն

Փարիզում տղամարդը փակվել է Իրանի հյուպատոսարանում և սպառնացել պայթեցնել իրեն․ նա ձերբակալվել է
«Մեծ յոթնյակի» երկրները մտադիր են շարունակել ռազմական, ֆինանսական և քաղաքական օգնությունը Կիևին
Իսրայելի ու Իրանի միջև հարձակումների շարքն ավարտվել է. CNN
«Մեծ յոթնյակի» երկրներն Իրանին կոչ են արել դադարեցնել պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման աջակցությունը
«Մեծ յոթնյակի» երկրները երբևէ այսքան միասնական չեն եղել. Բլինքեն
«Մեծ յոթնյակի» երկրների արտգործնախարարները հայտարարել են, որ Ուկրաինան ներգրավված չէ «Կրոկուս»-ի ահաբեկչության մեջ
ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Իսրայելի դեմ՝ Հորդանանի Արևմտյան ափին տիրող իրավիճակի առնչությամբ
Ղազախստանի նախագահն արգելել է վեյփերի վաճառքն ու տարածումը
Չինաստանը ՌԴ ռազմարդյունաբերական համալիրի հիմնական մատակարարն է. Բլինքեն
«Քննիչը ոտքը դրել է քաղաքացու գլխին, ստիպել՝ հանել հագուստը»․ փաստաբանն ահազանգում է, ՔԿ-ն՝ հերքում
Դեպի Վրաստան հանրապետական նշանակության ճանապարհի հանձնումը քրեական հանցագործություն է. Մեսրոպ Առաքելյան
ՆԱՏՕ-ն Կիևին պետք է զենք մատակարարի անգամ ի վնաս իր պաշտպանունակության. Ստոլտենբերգ
Սահմանազատումից հետո չորս գյուղերի հատվածում զինված ուժերը ետ են քաշվելու, տեղը զիջելու են սահմանապահ զորքերին
ՌԴ զորախումբը Արցախից տարածքից դուրսբերումն անընդունելի է. Արցախի ԱԺ 3 խմբակցություններ
Քարտեզ. Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ 4 գյուղերի հատվածում կլինի սահմանազատված պետական սահման. Վարչապետի աշխատակազմ
Ինչ են որոշել Հայաստանն ու Ադրբեջանը 4 գյուղերի վերաբերյալ․ պաշտոնական հաղորդագրություն
Արայիկ Հարությունյանի՝ «Մոշիկ» մականունով հայտնի խորհրդականը՝ ծեծկռտուքի մասնակից. 24news.am
Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման վերաբերյալ տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում․ Գոռ Աբրահամյան
Հնդիկ ուսանողները ահազանգում են՝ «Հայբուսակը» չի թողնում մասնակցել պետական ավարտական քննություններին. Hetq.am
Ադրբեջանը խեղաթյուրում է Հայաստանի ներկայացրած փաստական ապացույցները․ Եղիշե Կիրակոսյանի ելույթը` ՄԱԿ-ի դատարանում
Կոմպոզիտոր Անդրանիկ Բերբերյանը մրցանակի է արժանացել «Ամերիկացի» ֆիլմի երաժշտության համար
Դավիթ Տոնոյանի պաշտպաններ Լուսինե Սահակյանի և Երվանդ Վարոսյանի հայտարարոյթյունը
Չի բացառվում, որ իսրայելական հարձակումը Ադրբեջանի տարածքով է տեղի ունեցել. իրանագետ
Ալավերդիում 16-ամյա պատանիները հուշանվեր-թղթադրամներ են փորձել իրացնել․ նրանք ձերբակալվել են
Ջաթին Շարման որոնվում է որպես անհետ կորած
Ավելին
Ավելին