Ադրբեջանական կողմը հայկական կողմին է փոխանցել 1 զինծառայողի աճյուն։Այս մասին այսօր՝ հունվարի 26-ին, հայտնեցին Արցախի ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:
Ադրբեջանական կողմը Մատաղիսից փոխանցել է մեկ աճյուն։ Նրա ինքությունը հայտնի է դարձել վարորդական իրավունքից։ Նա 1993 թվականին ծնված Աշոտ Լևոնի Խաչատրյանն է, մասնակցել է պատերազմին որպես պահեստազորային։
Մյուս երեք զինծառայողների աճյունները հայտնաբերվել են որոնողական աշխատանքների ընթացքում Ջաբրայիլից։
Այսօր 2 խումբ իրականացնում է որոնողական աշխատանքներ Հադրութում։
Մինչ օրս ընդհանուր առմամբ հայտնաբերվել է 1287 աճյուն։