Ֆրանսիայի մայրաքաղաքում թվով քառասուներորդ Livre Paris գրքի ցուցահանդես-տոնավաճառը չեղյալ Է հայտարարվել այն միջոցառումներից հետո, որոնք վերջերս հայտարարել Է երկրի կառավարությունը կորոնավիրուսի դեմ պայքարելու համար: Այդ մասին հայտնել Է Livre Hebdo մասնագիտացված հրատարակությունը՝ վկայակոչելով կազմակերպիչների հայտարարությունը:
Անցած շաբաթ Ֆրանսիայի առողջապահության նախարար Օլիվիե Վերանը հայտարարել Է, որ երկրի ամբողջ տարածքում կարգելվեն 5 հազար հոգուց ավելի մասնակիցներով զանգվածային միջոցառումները, եթե դրանց անցկացումը նախատեսում Է փակ հրապարակներ: Ֆրանսիայում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը հասել Է 130-ի, ավելի վաղ հաղորդվել Է մահվան երկու դեպքի մասին: Կազմակերպիչներն «ափսոսանքով որոշում են կայացրել չեղյալ հայտարարել 2020 թվականին Livre Paris ցուցահանդեսի անցկացումը», գրում Է հրատարակությունը: Մջոցառումը պետք Է տեղի ունենար մարտի 20-ից մինչեւ 23-ը,