Frankfurter Rundschau-ի փոխանցմամբ՝ Մայնի Ֆրանկֆուրտ քաղաքի երկաթուղային կայարանում անհայտ անձը դանակով հարձակվել է մարդկանց վրա: Գրում է Gazeta.ru- ն:
Նշվում է, որ մի քանի մարդ վիրավորվել է, սակայն տուժածների հստակ թիվը չի նշվում: Ոստիկանությունն արդեն բերման է ենթարկել հարձակումն իրականացրած անձին:
Դեպքը տեղի է ունեցել ժամը 9.00-ի սահմաններում (Մոսկվայի ժամանակով 11.00-ին), իրավապահները շրջափակել են դեպքի վայրը:
Այլ տեղեկություններ չեն փոխանցվել: