Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարարության պետքարտուղար Ժան Բատիստ Լըմուանը հունվարի 27-ին ժամանելու է Երևան: Նա Հայաստանում կլինի երկօրյա աշխատանքային այցով: Ինչպես հայտնեցին ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանությունից, նախատեսվում են հանդիպումներ ՀՀ իշխանությունների հետ:
Հայաստան իր այցելության շրջանակներում Ֆրանսիայի պետքարտուղար Ժան Բատիստ Լըմուանը կայցելի Անատոլ Ֆրանսի անվան ֆրանսիական կրթահամալիրի ապագա շենքի շինհրապարակ: