f

Անկախ

Արարատի մարզում քաղաքացիների հետ հանդիպումից առաջ Հայրենիքի փրկության շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը ճեպազրույց ունեցավ լրագրողների հետ


Արարատի մարզում քաղաքացիների հետ հանդիպումից առաջ Հայրենիքի փրկության շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը ճեպազրույց ունեցավ լրագրողների հետ

📣«Բնական է, որ ժողովրդի մեջ կան մարդիկ, որ Նիկոլ Փաշինյանին են պաշտպանում»,- ասաց Վազգեն Մանուկյանը՝ անդրադառնալով դեպքին, երբ մի խումբ քաղաքացիներ խոչընդոտել են շարժման մուտքը մարզերից մեկում-«Նրանք մեր քաղաքացիներն են, և կան քաղաքացիներ, որ բոլոր իշխանությունների ժամանակ, շահից ելնելով, խուժանություն են անում ընդդիմության դեմ։ Այդ մարդիկ էին հավաքված, և ես նրանց անվանեցի այնպես, ինչպես անվանեցի: Հետաքրքիրն այն է, որ երկիրն այս վիճակում է, հսկայական բաներ են տեղի ունենում, ձեզ հետաքրքրում է այս մի բառը։ Այո՛, ես ասել եմ, հետո «բոմժերից» ներողություն եմ խնդրել, որովհետև անօթևան մարդկանց խիստ վիրավորել եմ՝ համեմատելով նրանց հետ»,-ասել է Մանուկյանը։

📣Հարցին՝ արդյո՞ք չձախողվեց փողոցային պայքարը, ինչո՞ւ անցան հանդիպումների ձևաչափին, Մանուկյանը պատասխանեց․ «Ամեն ինչ իր տեղն ունի։ Այն էլ կլինի, սա էլ կլինի»։

📣Անդրադառնալով դիտարկմանը, որ, կարծես թե, իշխանությունը հրաժարականի մտադրություն չունի, նաև խոսվում է նոր նշանակումների, կադրային փոփոխությունների մասին, Մանուկյանն արձագանքեց․ «Հրաժարական, միևնույն է, լինելու է։ Չի կարող այդ մարդն այդտեղ մնալ, չենք թողնելու»։ Հարցին՝ ինչպես չեն թողնելու, Մանուկյանն արձագանքեց․ «Երբ չլինի հրաժարական, կտեսնենք՝ ոնց»։

📣Դիտարկմանը, թե իշխանությունը փորձում է օրենսդրական փոփոխություններ բերել, որոնց միջոցով խորհրդարանը հնարավոր լինի լուծարել, Մանուկյանն արձագանքեց՝ թող փորձեն։

📣Անդրադառնալով մարզային հանդիպումներին՝ Մանուկյանը դրանք դրական գնահատեց․ «Ես շատ բան եմ սովորում քաղաքացիներից, նրանց ներկայացնում եմ իմ մտքերը»։

📣Հարցին՝ ինչու հասարակության լայն շրջանակներին չի հասնում շարժման ասելիքը, Մանուկյանը պատասխանեց․ «Ես կարծում եմ՝ լայն շրջանակները ոչ լրիվ են տեղյակ՝ ինչ է կատարվել, և կամաց-կամաց են տեղեկանում։ Երկրորդ՝ այս պատերազմն այնպիսի սարսափելի հետևանքներ թողեց մեր բնակչության վրա, որ մարդիկ մինչև վերջ շոկից դուրս չեն եկել»։

#Հայաստան #Արարատ #ՎազգենՄանուկյան #Հայրենիքիփրկությանշարժում #Armenia #Ararat #VazgenManukyan

Վազգեն Մանուկյան Արարատի մարզ հանդիպում Հայրենիքի փրկության շարժում ՖԲ Գրառում

Արգելել են Ֆրանսիահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան
Տեղեկություններ կան, որ դիրքերից մեկը պատրաստվում են հանձնել. «Երկիր
Կիրանցի գյուղապետը գիշերը հանդիպել է գյուղացիներին եւ ասել, որ իշխանությունները ինչ պլանավորել են, դա էլ անելու են
Օշականում «ՎԱԶ»-ը դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել տներից մեկի դարպասին․ 21-ամյա վարորդը վիրավոր է
Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանին կանչել են զինվորական քննչական գլխավոր վարչություն
Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը շարունակում է փակ մնալ
Հրազդանի կիրճում վագոն-տնակներ են այրվել
«Փաստ». Առաջարկվում է պարեկային ծառայության աշխատանքի վարձատրության ֆոնդն ավելացնել տարեկան մոտ 417 միլիոն դրամով
«Փաստ». Այսօր միայն մեկ օրակարգ կա, և դա «լոկալ» օրակարգ չէ
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
«Փաստ». Ոչ մի բովանդակային հայտարարություն կամ մեկնաբանություն
Տավուշը պայքարում է, համայնքապետն ԱՄՆ-ում է․ «Հրապարակ»
Ծիծեռնակաբերդ այցը պաշտոնական այցերի պրոտոկոլային մաս չէ․ ԱԳՆ-ն՝ Ղազախստանի նախագահի այցի մասին․ «Ժողովուրդ»
Համերգն առանց տեղական «իշխանիկների»․ «Հրապարակ»
Ժողովրդավարությունը թիվ մեկ «բրենդ» հռչակած կառավարության ղեկավարը չի մեկնաբանել Սամվել Վարդանյանի հանդեպ կատարվածը․ «Ժողովուրդ»
Սահմանազատման երեք տարբերակ է քննարկվել․ «Հրապարակ»
«Ժողովուրդ». Գնել Սանոսյանը «գովերգում» է, իսկ իր տեղակալը համարում է միջազգային մեքենայությունների հեղինակ
«Հրապարակ». Իշխանությունը փորձում է պառակտել շարժումը. Յուրիկների պակաս չի զգացվում
Ավարտվեց «Արցախի իրավունքների վերականգնման հրամայականը՝ ընդդեմ Ադրբեջանի ցեղասպանական քաղաքականության» համագումարը
«Փաստ». Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումները»
Փաշինյանը բրիտանական ԶԼՄ-ներին տրված հարցազրույցում թույլ տվեց խայտառակ, ծայրահեղ վտանգավոր դիվանագիտական սխալ.Առաքելյան
Չարենցավանում անչափահասների միջև տեղի ունեցած վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի. կա վիրավոր
«Ժողովուրդ». Տավուշի համար ճակատագրական պահին դատախազը լքում է պաշտոնը
«Ժողովուրդ». 36 կգ ոսկու եւ 293 միլիոն ռուբլու անհետացման գործով վկայի կարգավիճակում դատավոր է հարցաքննվել
«Փաստ». Տա­վու­շը կա­րող է լի­նել նոր սկզբի... մեկ­նար­կը
Ավելին
Ավելին