f

Անկախ

Գաղտնի բանակցություններում եկել են որոշման, որ ՀՀ բոլոր անկլավները պետք է նորից հանձնվեն Ադրբեջանին. Վազգեն Մանուկյան


Իմ տեղեկություններով իրենք գաղտնի բանակցություններում եկել են այն որոշման, որ Հայաստանի բոլոր այն անկլավները, կղզյակները պետք է նորից հանձնվեն Ադրբեջանին: Այս մասին այսօր՝ հունվարի 26-ին, Արարատի մարզում բնակիչների հետ հանդիպման ժամանակ նշեց «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում չպատասխանեց հարցին, թե արդյոք Տիգրանաշեն գյուղը (Քյարքի) անցնելու է Ադրբեջանին:

«Իմ տեղեկությունները 100 տոկոսանոց չեն, որովհետեւ այդ ամենը կատարվում է գաղտնի, վարագույների հետեւում: Բայց իր չպատասխանելը Քյարքիի մասին հարցին... եվ հետո հիշեք, որ նա մի ուրիշ բան էլ ասաց: Ասաց՝ ինձ գերիների մասին ինչի՞ եք հարցնում, հարցրեք Արծվաշենի մասին: Այսինքն ինքն ուզում է խոսակցությունները գնա կղզյակների մասին, որ դե դուք Արծվաշենն եք ուզում, իրենք էլ Քյարքին են ուզում, ինչ արած:

Ես կարծում եմ՝ իրենք ներքին գաղտնի պայմանավորվածություն ունեն: Հիմա ռիսկ չեն անում դրա մասին խոսել ու անել, ինչ-որ ժամանակից հետո կսկսեն ասել: Այն համաձայնագիրը, որ կնքվեց, ես ոչ մի կետի հետ ներքուստ համաձայն չեմ, բայց ես գիտեմ, որ դա պարտադիր է կատարել, որովհետեւ մենք չունենք այն ուժը, որ դիմադրենք դրան: Բայց այն կետերը, որոնք համաձայնագրի մեջ գրված չեն, դրանք մենք ինչի՞ պետք է կատարենք»,-ասաց Վազգեն Մանուկյանը:

Նա նաև կարևոր համարեց, թե ով է իշխանության, կամ իշխանության մեջ գտնվողը որքանով է վախենում ժողովրդից. «Հիմա ինքը չի վախենում ժողովրդից: Իհարկե, չափազացնում եմ, վախենում է ժողովրդից, բայց իրեն թվում է, որ հարցերը կամաց-կամաց կլուծվեն, կգնան: Մարդիկ կմոռանան պատերազմի մասին, ինքն էլ իր տեղում կմնա»,-ասաց Մանուկյանը:

Վազգեն Մանուկյան

Բացահայտվել է ընդհանուր ավելի քան 13 կգ թմրամիջոցների մաքսանենգության դեպք. հանցավոր խմբի ևս 2 անդամ կալանավորված է
Նկատողության համար ադրբեջանցին Մոսկվայում դանակահարել, սպանել է տեղի բնակչին
Իրանը բացահայտել է իսրայելական բոլոր միջուկային օբյեկտների գտնվելու վայրը. ԻՀՊԿ-ն զգուշացրել է Թել Ավիվին
Գերմանիայի ԱԳՆ-ն կանչել է ՌԴ դեսպանին՝ ռուսաստանցի գործակալների ձերբակալման առիթով
Դավիթ Տոնոյանը կշարունակի մնալ կալանքի տակ. դատարանը մերժել է միջնորդությունը
Ցավում եմ, որ ԱՄՆ-ն ավելի մեծ վճռականություն չցուցաբերեց ԼՂ-ում Ադրբեջանի իրականացրած էթնիկ զտումների դեմ․ Մենենդես
ԼՂ հայերը պետք է ապահով վերադարձի հնարավորություն ունենան․ Զախարովա
Ձյուդոյի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը 3 ներկայացուցիչ կունենա
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացել է
Հանրային հեռուստաընկերությունն ակնհայտորեն խախտել է հավասարության սկզբունքը. Եսայի քահանա Արթենյան
Արթիկում համաքաղաքացիների միջև վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ․ 16-ամյա պատանին կալանավորվել է
4 պարզ հնարք խուսափելու վատ լուրերի կործանարար ազդեցությունից
Պահանջում ենք Խաչատուր Սուքիասյանից՝ ներողություն խնդրել լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանից և «Առավոտ»-ից. Հայտարարություն
«Կանցավիկների իշխանությունը». քաղբանտարկյալ Վազգեն Սաղաթելյանի հոդվածը՝ «Արմավիր» ՔԿՀ-ից
Վարդենիսում 13-ամյա աղջկա են բռնաբարել. աղջկա վիճակը ծանր է
Մենք չպետք է սպասենք ևս մեկ դար՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար. Աննա Էշու
Դա դեռ հարց ա՝ էդպես ա եղել, թե չէ. Երևանի ոստիկանապետը՝ Սամվել Վարդանյանին խոշտանգելու մասին
Բայց Փաշինյանը սխալվում է, որովհետև ՀԱՅԵՐԸ ՉԵՆ ՄՈՌԱՆԱ, ՉԵՆ ՈՒՐԱՆԱ ՈՒ ՉԵՆ ՆԵՐԻ։
Մեր պայքարը թևակոխում է նոր փուլ․Սուրեն Պետրոսյան
«Դինամո» մարզադահլիճում թաեքվոնդոյի մարզիչը հայհոյանքներ է հնչեցրել ֆեդերացիայի նախագահի հասցեին, ապա ծեծել նրան
Վազգեն Մանուկյանի նամակը Կոնստանտին Զատուլինին
Սամվել Վարդանյանը ճանաչվել է տուժող․ ՔԿ-ն նոր մանրամասներ է հայտնում
«Լունապարկում» մեկ տարեկան երեխան ընկել է ատրակցիոնից. Մայրը պնդում է, որ աշխատակիցները չեն ամրակապել
Միզող ոստիկանների պատմությունը ծանր հանցանքից շուտով կդառնա անեկդոտ, այնուհետև կմոռացվի. Փաստաբան
«Նուբարաշեն» ՔԿՀ տեսակցության եկած անձը մարիխուանայով փաթեթ է բերել
Ավելին
Ավելին