f

Անկախ

Ղարաբաղում գյուղատնտեսական հողերը հանձնելու հետեւանքով Հայաստանը տարեկան 100 մլն դոլար կկորցնի. Բերբերյան


Ղարաբաղում գյուղատնտեսական հողերը հանձնելու հետեւանքով Հայաստանը տարեկան 100 մլն դոլար կկորցնի: Այս մասին հունվարի 26-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Հայաստանի ագրարագյուղացիական միություն» ՀԿ նախագահ Հրաչ Բերբերյանը:

Նրա պարզաբանմամբ՝ Ղարաբաղում պատերազմի հետեւանքով կորսվել է 3000 հա այգի, որտեղ աճեցվում էր հիմնականում նուռ, դեղձ եւ այլ մթերքներ, 50 հազար հա ցորենի ցանքսի դաշտեր, ինչպես նաեւ նվազագույնը 200 հա ցանքատարածքային մակերեսներ, որտեղ սոխ էր աճեցվում (տարեկան 2000 տոննա սոխ): «Ղարաբաղից Հայաստան էր ներմուծվում 100 հազար տոննա ցորեն: Նման պաշարի կորուստը նշանակում է, որ երկիրը ստիպված է լինելու 20-30 մլն դոլար ավելի ծախսել ցորենի ներկրման համար, քան նախկինում: «Քայլող» իշխանությունները պետք է սրա համար պատասխան տան»,- հավելեց փորձագետը:

Նրա համոզմամբ՝ նոր իշխանությունների գալով գյուղատնտեսության նախարարության վերացումը ապագա փոփոխությունների ազդանշաններից մեկն էր, իսկ այսօր ֆերմերներն իրենք են պատրաստ փողոց դուրս գալու, քանի որ իրավիճակն անտանելի է դարձել: «Նախօրեին Վրաստանում հայկական բեռնատարների վրա հարձակումն ուղղված է վախ սերմանելուն, որ Հայաստանում մտածեն Ադրբեջանով «ձեռնտու» ճանապարհի մասին: Այս գործընթացները չէին կարող տեղ գտնել առանց Հայաստանի իշխանությունների գիտության, դեսպանատունը չի կարող դա չիմանալ»,- նշեց Բերբերյանը:

Ինչ վերաբերում է էկոնոմիկայի նախարարի հայտարարությանը Թուրքիայի հետ առեւտրի մասին, ապա, ինչպես նշեց փորձագետը, պետք է հասկանալ, որ թուրքական գյուղատնտեսական արտադրանքի ինքնարժեքը 70 տոկոսով ցածր է այն պատճառով, որ հայկական ջերմոցները էներգակիրների վրա ավելի շատ միջոցներ են ծախսում, հետեւաբար արտադրությունը պակաս մրցունակ է:

«Դրանից բացի, մենք կասկածում ենք, որ երկար տարիներ հայկական շուկայի վրա կատարվում են, հավանաբար կենսաբանական հարձակումներ Թուրքիայից գյուղատնտեսական ապրանքների ներմուծման միջոցով»,- ամփոփեց Հրաչ Բերբերյանը:

Հրաչ Բերբերյան

Տավուշի մարզպետը եկավ Կիրանց. Նա փակ հանդիպում է անցկացնում բնակիչների հետ. ճանապարհը դեռ փակ է
Բողոքի ակցիա՝ Ազատության հրապարակի հարևանությամբ․ քաղաքացիները փակել են ճանապարհը (տեսանյութ)
Բացահայտվել է «Սևան ազգային պարկում» առանձնապես խոշոր չափերի հափշտակության և փողերի լվացման բազմադրվագ դեպք
Նվազագույն ծրագիրը այս գործընթացը կասեցնելն է, առավելագույնը այն է, որ այս մարդիկ պետք է չիշխանավարեն. Բագրատ Սրբազան
Ռուբեն Վարդանյանի հացադուլ հայտարարելու մասին լուրը լայնորեն լուսաբանվել է միջազգային լրատվամիջոցներում
Չափագրումների արդյունքում եկեղեցին քանդվում է, հարեւանիս տունը քանդվում է. Ոչ մի բան թույլ չենք տալու. Կիրանցի բնակիչ
Երևանի դպրոցներից մեկում 14-ամյա երեխան օդաճնշիչ ատրճանակով կրակել է 15-ամյա երեխաների վրա
Վարդան Ոսկանյան. Այսօր արթնացել ենք նույնիսկ բոլշևիկների կողմից նախանշված Հայաստանից ավելի փոքր տարածք ունեցող երկրում
Տիգրան Աբրահամյան. Պայքարի ու դիմադրության ռեսուրսն ու պոտենցիալը սպառված չէ
Կարմիր խաչի ու ՌԴ խաղաղապահ զորակազմի դուրսբերումն Արցախից բարձրացնում է այնտեղ նորանոր ադրբեջանական հանցագործությունների հավանականությունը. Արցախ Միություն  
Մինչև լուսաբաց ավելի քան 300 տավուշեցիներ փակ են պահել Վրաստան տանող միջպետական ճանապարհը
38-ամյա որդին սպանել է հորը. Նա դանակի մի քանի հարված է հասցրել. որդուն գտել են հարևան գյուղում
Ռուս քաղաքագետ. Մոսկվայի համար Անդրկովկասի նշանակությունը չափազանց մեծ է
Տեղի ունեցողը Հայաստանի՝ առաջին հերթին դիվանագիտության խոշոր պարտությունն է. Արսեն Խառատյան
Եթե հասարակությունը հանդուրժի այս վայրագությունը, ապա սրան կհաջորդեն արդեն քաղաքական սպանությունները․ Իշխանյան
Իրանի վրա հարձակման ժամանակ օգտագործված զենքերն ավելի շատ նման էին մանկական խաղալիքների. Իրանի ԱԳ նախարար
Որոշ մարզերում օդի ջերմաստիճանը կհասնի +30–ի. եղանակի տեսություն
Մահացել է «Իզվեստիայի» ռազմական թղթակից Սեմյոն Էրեմինը
Արարատի մարզում ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված 13 մլն 736 հազար դրամի վնասը վերականգնվել է
Փրկարարները «Նահատակ» կոչվող հանդամասի մոտակայքից հայտնաբերել են կորած քաղաքացուն
Դավիթաշենում խմելու ջուրն արդեն 4-րդ օրն է անխնա հոսում է, «Վեոլիա ջուր»-ից քաղաքացիների պատասխանել են, թե իրենց աշխատանքային ժամը չէ
Մայիսի 1-ից տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով արձանագրված խախտումների էլեկտրոնային ծանուցման դեպքում տուգանքը կնվազի (տեսանյութ)
Վնասներ Երեւանում՝ քամու հետևանքով
Հրդեհ Երևանի Ֆանարջյան փողոցում. Այրվել են տներից մեկի տանիքը, մյուս տան տանիքի մոտ 70 քմ հատվածը
Սա կարևոր քայլ է կայուն և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ուղղությամբ. Բլինքեն
Ավելին
Ավելին