РИА «Новости» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ «Նովիչոկ» նյութի մշակողներից մեկը` Լեոնիդ Ռինկը, հայտարարել է կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակներում Իմմոֆոն անունով հակավիրուսային և իմունոմոդուլացնող դեղամիջոց թողարկելու մտադրության մասին: Գրում է Gazeta.ru-ն։
Ըստ նրա, դեղը գործում է վիրուսային հիվանդությունների դեմ, լավ վերականգնում է բջիջները և վերացնում ցիտոկինային փոթորիկը, որը կարող է առաջանալ COVID-19-ի դեպքում և հանգեցնել մահվան:
Մշակողը նշել է, որ արտադրանքը համատեղում է արտասհմանյան «Դապսոն» ուժեղ հակավիրուսային միջոցը և մեթիլուրացիլի երկու մոլեկուլներ, որոնք ակտիվացնում են նյութափոխանակությունը և հյուսվածքներում վերականգնման գործընթացը:
Այն գործում է ոչ միայն կորոնավիրուսի դեմ, այլ նաև կարմիր գայլախտի, սկլերոդերմայի, ռևմատոիդ արթրիտի, փսորիազի, ալերգիայի, լեյկեմիայի և թոքերի հիվանդությունների դեմ:
Ռինկը նշել է, որ մինչ այժմ դեղամիջոցն արդեն փորձարկվել է 700 տարեց կամավոր հիվանդների վրա: Հետազոտության արդյունքում մասնագետները չեն գտել ոչ մի ծանր փուլ և ոչ մի մահ:
Ավելի վաղ Ռուշի համալսարանի բժշկական կենտրոնի ամերիկացի գիտնականները մոլեկուլ էին մշակել, որը կարող է կանխել COVID-19 հիվանդության ծանր զարգացումը: