Իտալիայի վարչապետ Ջուզեպպե Կոնտեն հրաժարական է տվել: Այդ մասին հայտնում է РИА «Новости» լրատվական գործակալությունը՝ հղում կատարելով նախագահի Քուիրինալ պալատի հաղորդագրությանը: Գրում է Gazeta.ru-ն։
Կոնտեն աշխատանքից հեռանալու դիմումը ներկայացրել է նախագահ Սերջիո Մատտարելլային, և նրանց զրույցը տևել է մոտ կես ժամ:
Երկրի ղեկավարն ասել է, որ իրեն ժամանակ է պետք որոշում կայացնելու համար և առաջարկել է, որպեսզի վարչապետը շարունակի իրականացնել իր պարտականությունները:
Կոնտեն Իտալիայի նախարարների խորհրդի նախագահի պաշտոնը ստանձնել է 2018 թվականի հունիսի 1-ից:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Իտալիայում նոր քաղաքական ճգնաժամ է բռնկվել ՝ կապված Կոնտեի կառավարության հետ: