f

Անկախ

«Հրապարակ»․ Եթե Ռուբեն Վարդազարյանը հրաժարական չտա, պարտավոր է 5 տարի աշխատել այդ պաշտոնում․Ջհանգիրյանի հավակնությունների մասին


«Իշխանության կողմից Բարձրագույն դատական խորհրդի անդամ ընտրված Գագիկ Ջհանգիրյանն ու Դավիթ Խաչատուրյանն արդեն երկու օր է՝ գնում են աշխատանքի, անգամ ԲԴԽ նիստերին են մասնակցել: Սակայն Ջհանգիրյանին, ինչպես նա ակնկալում էր ԱԺ ամբիոնից, ԲԴԽ-ում աղ ու հացով չեն դիմավորել: ԲԴԽ անդամ Սերգեյ Չիչոյանը, ով, ի դեպ, ժամանակին Ջհանգիրյանին կալա­նավորելու որոշում կայացրած դա­տավորն է եղել, մեր հարցին՝ ինչպես դիմավորեցիք նոր անդամներին, ասաց՝ ոնց որ բոլոր նոր անդամնե­րին: «Եկել են, ասել ենք՝ բարով եք եկել, նորմալ, անփորձանք աշխա­տանք ենք ցանկանում»,- ասաց Չի­չոյանը:

 

- Աղ ու հաց չկա՞ր «դիմա­վորման արարողության» մեջ, Ջհանգիրյանն ակնարկում էր, որ երբ ինքը գնա ԲԴԽ, իրեն պետք է աղ ու հացով դիմավորեն:

-Իհարկե, ոչ, որևէ մեկին մենք աղ ու հացով չենք դիմավորել, բնա­կանաբար, նաև Ջհանգիրյանին չէինք կարող աղ ու հացով դիմավո­րել: Կամ՝ էդ ինչ դիմավորելու ձև ա, աղ ու հացով հիմա ո՞ւմ են դի­մավորում Բարձրագույն դատական խորհրդում:

 

-Ի դեպ, ասում են՝ Ջհանգիրյանը հավակնում է ԲԴԽ նախա­գահի պաշտոնին, կամ իշխա­նություններն են ցանկանում նրան տեսնել այդ պաշտոնում:

-Ես տեղյակ չեմ Ջհանգիրյանի հավակնություններից, ինչպես նաև իշխանության հավակնություններից: Մենք ունենք ընտրված ԲԴԽ նախա­գահ՝ Ռուբեն Վարդազարյանը, որն ընտրվել է հինգ տարով, կարծում եմ, եթե ինքն անձամբ հրաժարական չտա, ապա պարտավոր է իր աշխա­տանքային պարտականությունները կատարել նշված ժամկետում:

-Ջհանգիրյանի հայտարա­րություններին՝ ԱԺ ամբիոնից, ԲԴԽ-ի ու դատական համակարգի հետ կապված որոշ գնահատա­կանների ինչպե՞ս եք վերաբերվում:

-Որոշ հարցերին՝ նորմալ, որոշ հարցերի մասով էլ կարող է իմ կարծիքը ես ունենամ:

-Ո՞ր հարցերի դեպքում, օրի­նակ:

-Դե, հիմա էս պահին չեմ ուզում բարձրաձայնել։

-Տպավորություն էր, որ նա կանխակալ վերաբերմունքով է գա­լիս դատական համակարգ, ԲԴԽ: Օրինակ՝ առանց գործի նյութերին ծանոթանալու, ասում էր՝ դատավոր կա, որ զինված հեղաշրջման փորձի մեջ մեղադրվողին ազատ է արձակում:

-ԲԴԽ որևէ անդամ իրավունք չունի առանց վարույթն ունենալու որևէ դիրքորոշում հայտնել՝ դա­տավորի ցանկացած որոշման հետ կապված: Քանի դեռ այդ հարցը չի եկել ԲԴԽ, ԲԴԽ որևէ անդամ իրա­վունք չունի դիրքորոշում հայտնել էդ ակտի հետ կապված:

-Գագիկ Ջհանգիրյանն այդ պա­հին, երբ նման կարծիք հայտնեց, դեռևս ԲԴԽ անդամի թեկնածու էր, ոչ՝ անդամ:

-Դե, թեկնածու էր, դա արդեն չեմ կարող ասել՝ ճիշտ է արել, թե սխալ, բայց էս պահին, ասում եմ, խորհրդի որևէ անդամ իրավունք չունի ակտի հետ կապված դիրքորոշում հայտնել:

-Մամուլում գրվեց, որ Ջհանգիրյանն ու Խաչատուրյանը գալիս են, որ ԲԴԽ-ում հավասարակշռությունը թեքեն հօ­գուտ իշխանության և քաղաքա­կան առումով իրավիճակ փոխեն:

-Չկա նման խոսակցություն մեզ մոտ, դա մամուլի կամ ինչ-որ ուժերի դիրքորոշումը կամ մտածողությունն է:

-Հաշվի առնելով, որ Ջհանգիրյանը Լևոն Տեր-Պետրոսյանի թիմից է և առաջադրվել է «Իմ քայլը» խմբակցությունից, Դավիթ Խաչատուրյանին նույնպես իշխանական խմբակցությունն է առաջադրել, կարելի է ասել, որ նրանք իշխա­նության սրտի թեկնածուներն են, և պատահական չէ նրանց այստեղ գործուղելը:

-Ես էդպես չեմ մտածում, նրանք գիտնական անդամներ են, և օրենքով է դա՝ ինչ-որ մի խմբակցություն պետք է առա­ջադրեր: Հիմա էս պահին, եթե Ջհանգիրյանին կամ Խաչատուրյանին «Իմ քայլն» է առաջադրել, դա չի նշանակում, որ նրանք իշխանահաճո թեկնածուներ են: Դրանից առաջ էլ մենք ունեցել ենք «Իմ քայլից» առաջադրված թեկնածուներ, օրի­նակ՝ Գրիգոր Բեքմեզյանը, մարդը շատ օբյեկտիվ աշխատում է: Ու ես չեմ կարող ասել, որ Բեքմեզյանը, առաջադրված լինելով «Իմ քայլից», իշխանության թելն է մանում:

-Բայց ասում են՝ նրանք գալիս են դատական համակարգն իրենց բռի մեջ հավաքելու:

-Խորհուրդը տասն անդամից է բաղկացած, և երկու անդամը, ենթադրենք, ուզենան նման խնդիր առաջացնել, ի վիճակի չեն լինի, որովհետև մեծամասնություն չեն:

-Վստա՞հ եք, որ հենց այս երկու անդամն են, այլ մարդիկ չեն միանա իշխանական թևին:

-Ապագայի մասին կանխատե­սումներ չանենք»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

 

հարցազրույց ԲԴԽ Գագիկ Ջհանգիրյան

Էդգար Ղազարյանն ազատ է արձակվել
Ապարան-Սպիտակ ճանապարհն էլ փակվեց (տեսանյութ)
Եվրոպական խորհրդարանը ԵՄ-ին կոչ է անում կասեցնել Ադրբեջանի հետ ռազմավարական համագործակցությունն էներգետիկ ոլորտում
Բագրատաշենի ճանապարհը փակել են մեծ բեռնատարներով
Մտավորականները
Դեպի Բագրատաշեն տանող ճանապարհը շարունակում է փակ մնալ
Տավուշից ուղիղ եթեր
Ակցիայի ժամանակ քաշքշել և փորձել են բերման ենթարկել նաեւ «Հայելի» ակումբի խմբագիր, լրագրող Անժելա Թովմասյանին
2024–ի առաջին եռամսյակում 1,000 խոշոր հարկ վճարողների վճարած գումարները կազմել են ավելի քան 387 միլիարդ 109 միլիոն դրամ
Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը տեղափոխվել է Նոյեմբերյանի հիվանդանոց
Փակ է նաև Արամ Խաչատրյան փողոցը
Տավուշում «Մարտական եղբայրության» անդամների մասնակցությամբ միջադեպով մեկ անձ կալանավորվել է. ՔԿ–ն մանրամասներ է հայտնում
Ոստիկանները պետք է հասկանան, որ ծառայում են ՀՀ-ին, ոչ թե Ադրբեջանի և Թուրքիայի շահերին. Ասպրամ Կրպեյան
Հայաստանում օրենք չկա, կա Նիկոլ Փաշինյան. Գեղամ Մանուկյան
Բողոքի ակցիաների մասնակից 29 անձ է բերման ենթարկվել, որից 17–ը՝ Երևանում. ոստիկանություն
Վարուժան Գեղամյան. Եթե չդիմադրենք, ապա հետո ավելի բարդ է լինելու
Դուք հայրենիք ունե՞ք. Տիգրանաշենի ակցիայի մասնակիցը ոստիկաններին
Ալիևի վարպետության դասը Փաշինյանին. ИА REX
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդում ներկայացվեց ՀՀ գլխավոր դատախազություն
Բագրատաշենի ճանապարհը փակած ավտոմեքենաները ոստիկանները գրկելով հանում են ճանապարհից
Քաղաքացիները փակել են Հայաստան-Իրան ճանապարհի Արարատի կամրջի հատվածը
Նոյեմբերյանում իրականացվող ակցիայից 12 քաղաքացի է բերման ենթարկվել
Բագրատաշենում ոստիկանները բիրտ ուժ են կիրառել ակցիայի մասնակիցների նկատմամբ. քաղաքացու ինքնազգացողությունը վատացել է
ՌԴ ԱԳՆ-ն ափսոսանք է հայտնել ՀԱՊԿ-ի հասցեին Հայաստանի քննադատության կապակցությամբ
Քաղաքացիները արգելափակել են Ալավերդի-Թբիլիսի միջպետական ավտոճանապարհը
Ավելին
Ավելին