f

Անկախ

Կցանկանայի, որ այս ընտրություններից բոլորս դուրս գանք համախմբված. Վիտալի Բալասանյան


Արցախի Հանրապետության նախագահի թեկնածու, Արցախի հերոս Վիտալի Բալասանյանը նախընտրական քարոզարշավի շրջանակներում այցելել է Քաշաթաղի շրջանի Կովսական և Փակահան համայնքներ:  Ընտրողների հետ հանդիպմանը նախագահի թեկնածուն ներկայացրել է իր նախընտրական ծրագրի հիմնադրույթները:
«Գյուղատնտեսությամբ զբաղվողների համար բազմաթիվ չլուծված հարցեր կան: Արոտավայրերի հարցն է, վարելահողերի հարցը, ճանապարհների հարցը: Այնպիսի տպավորություն է, որ մենք արհամարհված ենք: Մենք չենք ուզում արհամարհված լինել ոչ մեկի կողմից»,- ասել է Արցախի հերոսը՝  նշելով, իր թիմին ծանոթ են համայնքային խնդիրները, և իր նախընտրական ծրագիրը տալիս է բոլոր խնդիրների լուծումը:
«Իմ խնդրանքն է՝ ում ուզում եք՝ ընտրեք, բայց ճիշտ որոշում կայացրեք: Չլսեք մարդկանց, որոնք ընտրություներից առաջ հայտնվում են համայնքներում և զանազան խոստումներ տալիս: Հասկացանք, որ սոցիալական խնդիրներ ունեն, բայց մարդկանց ձանը, հաղթանակը չի վաճառվում»,- ասել է Վիտալի Բալասանյանը: «Կցանկանայի, որ Արցախում ապրողներն անխտիր մասնակցեն ընտրություններին, և ապրիլի 1ին բոլորը լինեն համախմբված, տարանջատված մարդ չլինի»,- հավելել է նա:
Նախագահի թեկնածուն նշել է, որ Իրանին և Ադրբեջանին սահմանակից գյուղերին պետք է տրվի ռազմավարական շրջանի կարգավիճակ, և դրանցում բնակվողները լինեն պետության հոգածության ներքո:
Վիտալի Բալասանյանը պատասխանել է նաև բնակիչներին հուզող հարցերին, որոնք տարաբնույթ էին՝ սոցիալական խնդիրներ, ճանապարհների վիճակ, բուժկետի բացակայություն, մանկաբույժի բացակայություն, Արցախի հարց և այլն:
Վիտալի Բալասանյանը համարում է հանրության հետ երկխոսությունը կայացած: «Դա խնդիրների լուծման կարևոր գրավականն է»,- ասել է նա

Արցախի Հանրապետություն Վիտալի Բալասանյան քարոզարշավ

Իրանի կողմից ատոմային ռումբ ստեղծելուն «շաբաթներ» են մնացել․ ՄԱԳԱՏԷ-ի ղեկավար
Մեծ Բրիտանիան ընդունել է ներգաղթյալներին Ռուանդա արտաքսելու օրենքը
ԱՄՆ-ը չինական բանկերի դեմ պատժամիջոցներ է մշակում՝ ՌԴ-ի հետ համագործակցելու համար․ WSJ
ՌԴ պաշտպանության փոխնախարարին բերման են ենթարկել կաշառք ստանալու կասկածանքով
2030 թվականին Մեծ Բրիտանիան պաշտպանության վրա կծախսի իր ՀՆԱ-ի 2,5%-ը. Ռիշի Սունակ
Եթե Իսրայելը հարձակվի Իրանի վրա, բոլորովին այլ պայմաններում կհայտնվի. Ռաիսի
Ուկրաինան և ՆԱՏՕ-ն քննարկել են Համատեղ վերլուծական կենտրոնի ստեղծման հարցը
Նոյեմբերյանի ոստիկանության բաժնից քիչ առաջ ազատ արձակվեց գնդապետ Միհրան Մախսուդանի որդին եւ եւս երկու բերման ենթարկված
Հավաքական Արևմուտքը, Ուկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը Հարավային Կովկասում. ՌԴ ԱԳՆ
ԱՄՆ-ն Ուկրաինայի համար 1 միլիարդ դոլարի ռազմական օգնության փաթեթ է պատրաստում
Սի Ծինպինը կայցելի Բելգրադ՝ Չինաստանի դեսպանատան վրա ԱՄՆ-ի ռմբակոծության 25-րդ տարելիցին. Bloomberg
Պաշտպանի հանձնարարությամբ՝ արագ արձագանքման խումբ է մեկնել «Զվարթնոց» օդանավակայան՝ Լեո Նիկոլյանին տեսացելու նպատակով
Դատապարտում ենք Տավուշի մարզային կառույցի անդամների կողմից բռնությունները ժողովրդի նկատմամբ․ ԵԿՄ Վանաձորի կառույց
Կարմիր բերետավորների կողմից բռնության է ենթարկվել գնդապետ Մախսուդյանը, նա Նոյեմբերյանի հիվանդանոցում է
Շատ մեծ վտանգներ կան. Սերժ Սարգսյանը՝ Տավուշում տիրող իրավիճակի մասին
Այո, ինձ հրել են. #Բագրատ_Սրբազան
Կիրանցի ճանապարհը փակած քաղաքացիները երթով այցելեցին գյուղի եկեղեցու բակում գտնվող հուշահամալիր
Բագրատ Սրբազանին հրել են, փորձել հեռացնել տարածքից. իրավիճակը կտրուկ լարվեց Այրումից Բագրատաշեն տանող հատվածում
Սուրեն Պետրոսյանն ու ևս 20 քաղաքացի Նոյեմբերյանի բաժնում են, Մախսուդյանը վնասվածքներ ունի, նրան բաց են թողել
Մայիսի 1-ից՝ Երևան-Բաթում-Երևան ուղիղ չվերթներ
«Իրատեսական է, ամենահասանելի ճանապարհն անվստահություն հայտնելն է»․ Սերժ Սարգսյանը՝ Փաշինյանին հեռացնելու մասին
Պետք է դիմել ցանկացած միջոցի. ամեն միջոց սահմանադրական է. Վազգեն Մանուկյան. տեսանյութ
Հանրապետության հրապարակից մեկնարկել է ավանդական Ջահերով երթը (ուղիղ)
Լարված իրավիճակ՝ Տավուշում․ բնակիչները Բագրատ Սրբազանի գլխավորությամբ փորձում են փակել Բագրատաշենի ճանապարհը. ուղիղ
«Չե՛մ թողնի ճանապարհը փակեք»․ Ոստիկանության գնդապետը սպառնալից տոնով զգուշացրեց Բագրատ Սրբազանին և քաղաքացիներին
Ավելին
Ավելին