f

Անկախ

Գյուղացիները տեղեկացրել են, որ արդեն իսկ արձանագրվել է դեպք, երբ 34 ձի անցել է ադրբեջանական տարածքներ, որոնք այլևս իրենց չեն վերադարձվել


ՀՀ Գեղարքունիքի մարզ իմ վերջին այցի ժամանակ սահմանային դարձած գյուղերի բնակիչները մտահոգություններ են հայտնել, որ սահմանների որոշման գործընթացի արդյունքում կարևոր նշանակություն ունեցող արոտավայրերի, խոտհարքների ու ջրային պաշարների օգտագործումն իրենց համար անհնարին է դարձել:

Հայաստանի Գեղարքունիքի մարզի Գեղամասար համայնքի Սոթք, Նորաբակ, Կութ և այլ գյուղեր մեր այցերը, համայնքային մարմինների ու բնակիչների հետ քննարկումները հաստատում են, որ այս տարածաշրջանի գյուղերի բնակիչները տարիներ ի վեր զբաղվել են գյուղատնտեսությամբ ու մասնավորապես՝ հիմնականում անասնապահությամբ: Այդ կերպ հոգացել են ընտանիքի կարիքները, իսկ հիմա վտանգված են բնակիչների սեփականության, տնտեսական գործունեության ու մի շարք այլ իրավունքներ:

Ըստ գյուղացիների՝ դժվարություններ են առաջ գալու հատկապես գարնանից սկսած: Վտանգները նրանում են, որ տարիների սովորության պատճառով մեծ է հնարավորությունը, որ եղջերավոր կենդանիները կանցնեն Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող կողմ ու վերադարձնելու հնարավորություն չեն ունենա: Գյուղացիները տեղեկացրել են, որ արդեն իսկ արձանագրվել է դեպք, երբ 34 ձի անցել է ադրբեջանական տարածքներ, որոնք այլևս իրենց չեն վերադարձվել: Նրանք բարձրացրել են նաև կյանքի իրավունքի և անվտանգության ապահովման հարցեր:

Այս հատվածում պատմականորեն մշտապես մեծ է եղել Մեծ և Փոքր Ալ լճերի կամ Ալլագյոլերի (գտնվում են Վարդենիսի լեռնաշղթայի հարավային լանջերին՝ Սյունիքի բարձրավանդակի հյուսիս-արևմուտքում), ինչպես նաև դեպի այդ լճեր ընկած արոտավայրերի նշանակությունը: Մասնավորապես, գարնանից սկսած խոշոր եղջերավոր կենդանիներին գյուղացիները տարիներ շարունակ արածացրել են, այդ թվում Վարդենիսից ու այդ գյուղերից դեպի Ալ լճեր ընկած արոտավայրերում: Դրանից բացի, այդ տարածքների խոտհարքներն ապահովել են Վարդենիսի ու Մարտունու տարածաշրջանների գյուղերի անասնապահության համար նախատեսված խոտի զգալի մասը:

Ալ լճերի պատկանելիության, օգտագործման հարցերը Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանային վեճերը քննող հանձնաժողովի կողմից քննվել են Անդրկովկասյան դաշնության կազմավորումից հետո՝ 1923թ. սկսած, այդ թվում` 1925 ու 1927 թվականներին:

Արխիվային փաստաթղթերը վկայում են, որ այդ տարածքների, այդ թվում՝ արոտավայրերի հարցը Ադրբեջանն իր օգտին հիմնավորում էր Քրդստանի գավառի քոչվորների` այդ տարածքներից օգտվելու անհրաժեշտությամբ:

Անդրդաշնության ԿԳԿ-ի նախագահության 1929 թ. փետրվարի 18-ի նիստում Դաշնության կազմի մեջ մտնող հանրապետությունների սահմանային խնդիրներին առնչվող հարցերի թվում քննարկվեց նաև արոտավայրի հարցը, ուր որոշվեց ամբողջ վիճելի տարածքը հանձնել Քրդստանի գավառին:

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի ձեռք բերած արխիվային փաստաթղթերից մեկը [որը հրապարակում եմ] վկայում է, որ դրանից հետո 1930 թ. նոյեմբերի 12-ին ՀՍԽՀ ԿԳԿ-ին ուղղված գրությունում հանրապետության Հողժողկոմատը բողոք է ուղարկում այն մասին, որ նշված տարածքը «յուր դիրքով, ջրային պայմաններով և այլն միանգամայն կտրված է Խ. Ադրբեջանի սահմանակից բոլոր շրջաններից (Քրդստան) և Բասարգեչարի շրջանի շարունակությունն ու անբաժան մասն է կազմում: Նրա ռացիոնալ օգտագործումը (խոտհարքներ ու ջրեր) կապված է Բասարգեչարի շրջանի գյուղերի հետ»: Ուստի, առաջարկվում էր Անդրկենգործկոմին միջնորդել հարցը լրացուցիչ քննել:

Ընդ որում, հետաքրքիր է, որ 1920-ական թվականների քարտեզներում Ալ լճերը Խորհրդային Հայաստանի անբաժան մասն են կազմում (առանձնացնում եմ նշումով): Օրինակ՝ այս հաղորդմամբ հրապարակում եմ 1924 և 1926 թվականների քարտեզներ, որոնցում պարզ երևում է լճերի ՀՍԽՀ մաս կազմելը (1926թ. քարտեզը հրապարակվել է Մեծ խորհրդային հանրագիտարանում):

Այս տարածքների օգտագործման հարցերը մշտապես կապված են եղել Խորհրդային Հայաստանի այդ տարածաշրջանների բնակիչների իրավունքների ու առաջին հերթին տնտեսական, սեփականության, ընտանիքի ապրուստը հոգալու, ֆիզիկական անվտանգության ու կենսական կարևորության այլ իրավունքների հետ:

Գեղարքունիքի մարզի նշված գյուղեր Մարդու իրավունքների պաշտպանի գլխավորած պատվիրակության այցերի ընթացքում գյուղացիները նշել են, որ իրենց նույն իրավունքների հետ կախված խնդիրները առաջ են եկել նաև հիմա:

Այս ամենը ևս մեկ անգամ հաստատում է, որ Հայաստանի պետական սահմանների որոշման գործընթացն ուղղակիորեն կապված են բնակիչների իրավունքների հետ ու լուծումները պետք է հիմնված լինել մասնագիտական մոտեցումների, տեղում ուսումնասիրությունների, հանձնաժողովային աշխատանքների վրա: Միայն այդ կերպ հնարավոր կլինի նպաստել մարդկանց իրավունքների երաշխավորմանը:

Արման Թաթոյան

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան

 

 

Արման Թաթոյան ՖԲ Գրառում Գեղարքունիքի մարզ Հայաստան

Այլ հոդվածներ հեղինակից

ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի պետի հարցը չի կարող չլուծվել մինչև կառավարման համակարգի փոխվելը. Ալեն Սիմոնյան
Փաստաբան. Ռոբերտ Քոչարյանի գործով քաղաքական ճնշումը դատարանի վրա ակնհայտ է
Մատվիենկոն Արարատ Միրզոյանի խնդրանքով ադբեջանցի գործընկերոջ հետ քննարկել է հայ կանանց վերադարձի հարցը
«Իմ քայլը» սահմանադրական փոփոխություններ է նախաձեռնում ԳՇ–ն ՊՆ–ի մեջ մտցնելու համար. Մարուքյան
«Մարտի 1»-ը պատվիրված դատավարություն է, որի շահառուներից մեկը Թուրքիան է և որի միջոցով խնդիր է դրվել գերության մեջ պահել ՀՀ անվտանգությունը. Անդրանիկ Թևանյան
Փաշինյանը ցանկացած բարդ իրավիճակում հավատարիմ է մնում «թփերի հետևում թաքնվելու» ռազմավարությանը. Журналистская Правда
2018-ից քանիցս «հորդորել» են դիմում գրել և դուրս գալ աշխատանքից, ստացել են մերժում, այսօր տեղեկացա, որ ուզում են կրճատել հաստիքս. Միքայել Սահակյան
Նիկոլ Փաշինյանն ինտրիգ է մտցնում խոսքում, որ հրապարակում հավաքվածներին կարողանա ինչ-ոչ բան ասել. Լևոն Քոչարյան
Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը մեկ շաբաթով հետաձգվեց
Արայիկ Հարությունյանն ԱՀ նախագահի վերահսկողական ծառայության անձնակազմին է ներկայացրել նորանշանակ ղեկավար Մհեր Աբրահամյանին
Երևանի քաղաքապետարանի արտաքին կապերի վարչության պետի տեղակալին հաստիքը կրճատելու ճանապարհով փորձում են աշխատանքից ազատել. Դավիթ Խաժակյան
«Լուսավոր Հայաստանը» պատրաստ է ամեն բան անել, որ Ազգային ժողովը լուծարվի. Տարոն Սիմոնյան
Եթե Փաշինյանը սիրված վարչապետ է, ապա ումից է պաշտպանվում և ինչու է պատերազմից հետո գրեթե տանկին հավասար 320 հազար դոլարով նոր զրահապատ մեքենա գնել. Բորիս Մուրազի
Մարտի 3-4-ը, 6-ին, 7-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ
Կանադան խորհուրդ չի տալիս տարեցների համար AstraZeneca պատվաստանյութ օգտագործել
Վայոց ձորի մարզի Սարավան-«Զանգեր» հատվածում, Ջերմուկ, Կոտայքի մարզի Չարենցավան, Աբովյան և Սյունիքի մարզի Գորիս քաղաքներում տեղում է ձյուն
Դուք ձեզ հռչակել եք տնտեսական ոստիկանապետ և գործարարների դեմ մահակ եք դարձրել նախագիծը. Թովմասյանը՝ ՏՄՊՊՀ նախագահին
Amazon  ընկերությունը ռասայական խտրականության մեջ  է մեղադրվում
Ռոբերտ Քոչարյանի աջակիցները ենթով շարժվեցին դեպի Բաղրամյան պողոտա
Անջելինա Ջոլին   ռեկորդային  գնով  վաճառել է Չերչիլի նկարը
«Իմ քայլը». Պատերազմի ընթացքում Ռուսաստանի գործողությունները հնարավորինս դաշնակցային էին
Ռուսաստանում  կորոնավիրուսի 10.565 նոր դեպք  է հայտնաբերվել
Նիկոլ Փաշինյանը շատ մենակ էր երեկ. Նա առանց արյան չի ուզում գնալ. Ռուբիկ Հակոբյան
Պոլիտեխնիկական համալսարանում չհաջողվեց ռեկտոր ընտրել. երկրորդ փուլ է անցել մեկ թեկնածու՝ Գոռ Վարդանյանը
Ամեն երեքշաբթի օր այստեղ աշխատանքի ենք. Սեյրան Օհանյանն ու Խաչատուրովը մոտեցան աջակիցներին
Ավելին
Ավելին