Kyodo լրատվական գործակալության փոխանցմամբ՝ չորեքշաբթի՝ հունվարի 27-ին, Տոկիոյի կենտրոնական տարածքներից մեկում մոտ 3 միլիարդ իեն (գրեթե 29 միլիոն դոլար) գնահատվող սուտակ են գողացել։ Գրում է Gazeta.ru-ն։
Նշվում է, որ միջադեպը տեղի է ունեցել թանկարժեք քարի վաճառքի հնարավոր գործարքի շուրջ բանակցությունների ընթացքում:
Ոստիկանության աշխատակիցները այժմ փնտրում են երկու տղամարդու, որոնք, ըստ դիմումատուների, գողացել են սուտակը և անհետացել հանցագործության վայրից:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Յակուտիայից վարդագույն ադամանդը Ժնեւի աճուրդում վաճառվել է 26.6 միլիոն դոլարով: