Առողջապահության համաշխարհային կազմակերպության զեկույցի համաձայն՝ կորոնավիրուսի նոր տարբերակը, որն ի սկզբանե հայտնաբերվել է Մեծ Բրիտանիայում, հայտնաբերվել է աշխարհի 70 երկրներում: Գրում է Gazeta.ru-ն։
«ԱՀԿ վեց շրջաններից 70 երկիր հայտնել է վիրուսի բրիտանական տարբերակով վարակի ներմուծված կամ ներքին դեպքերի մասին», - նշված է զեկույցում:
Բացի այդ, ԱՀԿ վեց շրջաններից հինգի 31 երկրներում հայտնաբերվել է հարուցիչի «հարավաֆրիկյան» տարբերակը:
Դեկտեմբերի 14-ին Մեծ Բրիտանիայի առողջապահության նախարարության ղեկավար Մեթ Հենկոքը հայտարարեց, որ բրիտանացի գիտնականները հայտնաբերել են կորոնավիրուսի նոր, մուտացիայի ենթարկված տեսակ, որը տարածվում է ավելի արագ, քան հայտնի շտամները: Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը հայտարարել է, որ կորոնավիրուսի նոր մուտացիան 70% -ով ավելի վարակիչ է, քան վիրուսի մյուս տեսակները: Դրանից հետո երկրում հայտարարվեց ազգային լոկդաունի մասին: