f

Անկախ

Մեզ պատասխանել են, որ որևէ վերլուծություն չի իրականացվել. Նարեկ Զեյնալյանը՝ ՁԻԱՀ-ի կենտրոնի մասին


Այսօր՝ մարտի 2-ին, լրագրողների հետ զրույցում ԱԺ Առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանն ասաց, որ իրենք մի ամիս առաջ որոշակի հարցադրումներով դիմել են առողջապահության նախարարություն՝ ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի և «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցի միավորման հետ կապված և պատասխանը ստացել են այսօր: 

«Մասնավորապես, հարցրել էինք, թե արդյոք կատարվել է արդյունավետության գնահատում, ծախսարդյունավետության գնահատում, միավորման արդյունքում արդյոք կանխատեսել ենք, թե ինչ արդյունքներ ենք ակնկալում: Պատասխանն ստացել ենք այսօր առավոտյան, որտեղ նշված է, որ որեւէ վերլուծություն չի իրականացվել: Պատճառաբանությունը եղել է այն, որ փաստ է, որ ցանկացած միավորում բերում է արդյունավետության բարձրացման:

Իսկ քննարկումը կազմակերպելու նպատակը եղել է այն, որ ստացել ենք եւ կոլեկտիվի կողմից գրություն, որ իրենք դրա հետ կապված հարցեր ունեն: Նաեւ կենտրոնի շահառուների կողմից ենք ստացել գրություն իրենց տեսակետը հայտնելու»,-ասաց նա:

Զեյնալյանը հավելեց, որ իրենք քննարկման արդյունքները, բոլոր կողմերի տեսակետները կամփոփեն, կկազմեն արձանագրություն եւ իրենց տեսակետը կուղարկեն կառավարություն: Առաջարկելու են կամ կառավարության որոշումը չեղարկել, կամ նույնը թողնել:

Դիտարկմանը, որ ՁԻԱՀ-ի կենտրոնի աշխակիցները հարց են բարձրացնում, որ եթե վերազինելու են, ինչու են իրենց սարքավորումները օգտագործելու, Զեյնալյանը պատասխանեց. «Սարքավորումները, ըստ էության, պատկանում են պետությանը: Այդ սարքավորումներից կարող է օգտվել ցանկացած պացիենտ: Ինձ համար հիմնավորումների մասով մի քիչ տարակուսելի հարցեր կային, որոնք վերաբերում էին կառավարման արդյունավետության բարձրացմանը:

Բայց մենք ունենք ակնառու փաստեր բժշկական բուրգերի ստեղծման փորձը 2000-ականների կեսին: Այն բուրգերում, որտեղ կառուցվածքային միավորումները տարածքային առումով իրարից հեռու են գտնվել, կառավարումը հստակ ձախողվել է, մենք դրա փորձն ունենք Հայաստանում»:

Նարեկ Զեյնալյան «ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոն»

Իսրայելը փորձում է կանխել մայիսին Սպիտակ տանը կայանալիք Բայդեն-Էրդողան հանդիպումը․ Hürriyet
Սերգեյ Շոյգուն կարող է կորցնել պաշտոնը նոր կառավարությունում
Նավալնիի հոգեհանգստյան պատարագը մատուցած հոգևորականին արգելել են եկեղեցական արարողություններ անցկացնել
Ամերիկյան օգնությունը Ուկրաինային չի փոխելու իրավիճակը․ Լուկաշենկո
TikTok-ը հակասահմանադրական է անվանել ԱՄՆ-ում դրա հնարավոր արգելքի մասին օրենքը
ԱՄՆ Պետքարտուղարություն. Սեպտեմբերի 19-ին Լեռնային Ղարաբաղի վրա ադրբեջանական հարձակման հետևանքով 42 հայ է անհետ կորել
ԱՄՆ-ը 1 միլիարդ դոլար կհատկացնի Գազայի հատվածին
Թբիլիսիում «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի ընդունման դեմ բողոքող ցուցարարները փակել են գլխավոր փողոցը
Իրանի նախագահը միջազգային դատարաններին հորդորել է պատժել Իսրայելին՝ Գազայում գործողությունների համար
Սիկտիվկարի դատարանը հեռակա ձերբակալել է Գարի Կասպարովին և Գենադի Գուդկովին
ԱՄՆ Պետքարտուղարություն. Իրավապաշտպան կազմակերպությունները մտահոգված են հայկական բանակում մահվան դեպքերով
Հիշում ենք Հայոց ցեղասպանության ժամանակ կորած կյանքերի մասին. Բայդենն ուղերձ է հղել
«Թե բա խաղաղության խաչմերուկ… Գարուն ա, ձյուն ա արել…». Վիգեն Սարգսյան
՛՛Հրապարակ"․ Չգիտե՞ր, որ գյուղերի հանձնման ֆոնին հանրության աչքին երևալը  փոթորիկ է առաջացնելու։
Քիչ առաջ բերման են ենթարկել «Սասնա ծռերի» համակիր Վոլոդյա Ավետիսյանին
Թուրքիայի քրդամետ կուսակցություններն ու կազմակերպությունները Անկարային կոչ են արել դադարեցնել Հայոց ցեղասպանության ժխտողականությունը
Վիրահայերը պահանջատիրական ցույց են կազմակերպել Թբիլիսիում Թուրքիայի դեսպանատան մոտ
2023-ի 7 ամսում Փաշինյանի ոստիկանական ուղեկցության վրա ծախսվել է 175 հազար դոլար. «Հայաստան»
Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Լեմկինի ինստիտուտի գործադիր տնօրեն
Ալեն Սիմոնյանի հայտարարությունների առնչությամբ Կարասինը նամակ է հղել ՀՀ Ազգային ժողով
Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի գործով լսումները Հաագայի դատարանում (ուղիղ)
Տավուշում պայքարը շարունակվում է. Կիրանցի հատվածում փակ է Հայաստան-Վրաստան մայրուղին
Air France ավիաընկերության ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվում
Ախալքալաքի Բերդ-ամրոցից մեկնարկել է պահանջատիրական Ջահերով երթը
Լարված վիճակ Իսակովի պողոտայում. կարմիր բերետավորները սկսեցին բերման ենթարկել քաղաքացիներին
Ավելին
Ավելին