f

Անկախ

Նոյեմբերին 8-ին ՊՆ-ից կար տեղեկություն, որ մենք Շուշին գրեթե մաքրում ենք. Արծրուն Հովհաննիսյան


Ես հավատում էի, որ հաղթելու ենք, եթե ես հավատում էի, որ հաղթելու ենք, դա չի նշանակում, որ ես ինչ-որ մեկին խաբել եմ: Այս մասին այսօր՝ փետրվարի 1-ին, «Երկիր»-ի հետ զրույցում նշել է ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչու էր մարդկանց խաբում, թե հաղթելու ենք:

Նա հավելեց, որ մինչեւ Շուշիի անկման օրը հավատացել է, որ հաղթելու ենք. «Դուք խոսում ենք ընկճված, պարտված սպայի հետ, որի համար շատ ծանր է: Չփորձեք ինձնից ավելի ողբերգական ընկալում ունենաք այդ ամեն ինչի մասին: Ես շատ ծանր եմ տանում, ամբողջ ազգն է ծանր տանում: Ես ամբողջ պատերազմի ընթացքում հավատացել եմ: Ամբողջ ազգը վստահ է, որ կանոնավոր բանակը միջին սպայական կազմը, կանոնավոր զորքը կռվել է փառահեղ: Ես էլ դա եմ ներկայացրել, բա իրենց փառահեղ կռիվը ո՞նց էի ներկայացնելու: Բա իրենց փառահեղ կռվից հետո ոնց իրավունք ունեի չհավատալու, որ հաղթելու ենք: Ես հիմնվել եմ իրենց վրա»,-ասաց Արծրուն Հովհաննիսյանը:

Հարցին, թե ինչպե՞ս էր հնարավոր ոլոր մոլոր ճանապրհներով մտնել անառիկ Շուշի, նա պատասխանեց. «Չգիտեմ, բաներ կան, որ ես էլ չեմ հասկանում: Խորհուրդ կտամ սթափ նայենք իրավիճակին: Բոլորս էմոցիաների վրա ենք, վատ բառապաշարով մեղադրանքները հիմա այնքան էլ տեղին չեն: Ուսումնասիրել է պետք, ես ամեն օր փորձում եմ պատերազմն ուսումնասիրել, ամեն օր նոր տեղեկություններ եմ հավաքում, որ ինքս ինձ համար շատ անհասկանալի բաներ հասկանամ, որոնք պատերազմի ընթացքում չեմ հասկացել, կամ ինձ էլ զորքերից հասել այդ տեղեկատվությունը թերություններով կամ հակասություններով: Ես էլ չեմ կարողանում ինչ-որ բաներ հասկանալ, այդ թվում Շուշիի հետ կապված: Ես ամբողջ պատերազմի ընթացքում տեղեկություններ ստացել եմ բացառապես ՊՆ-ից եւ գլխավոր շտաբի օպերատիվից, ՊԲ-ից, եւ եթե ինչ-որ բան լրացնելու կարիք եմ ունեցել, ապա կանոնավոր զորքի հետ եմ շփվել, որի հետ կապ եմ ունեցել: Ես որեւէ այլ տեղեկության չեմ տիրապետել, որեւէ քաղաքական քննարկման, բանկցությունների մասին տեղեկություններ չեմ ունեցել մինչեւ նոյեմբերի 9-ի օրը: Նոյեմբերին 8-ին, երբ ես Պետրոս Ղազարյանի մոտ էի, նույն ՊՆ-ից կար տեղեկություն, որ մենք քաղաքը գրեթե մաքրում ենք: Սապսում էինք, որ 9-ի առավոտը մաքրած, ավարտած կլինենք, բայց 9-ին տեղի ունեցավ այն, ինչ տեղի ունեցավ»:

Նա հերքեց տեղեկությունները, թե ինքը պատերազմը ժամանակ հանդիպել է վարչպետի տիկին Աննա Հակոբյանին. «Բացարձակ սուտ է, պատերազմի ժամանակ մեկ վայրկյանով անգամ չեմ հանդիպել տիկին Աննա Հակոբյանին: Նույնիսկ հեռվից չեմ տեսել: Նման նկար հրապարակողները շատ լավ գիտեն դա, ու ցավալի է, որ մանիպուլացնում են: Սեղանի շուրջ, որ նստած ենք «Ազատություն» ռադիոկայանում, թող հրապարակեն այդ լուսանկարից առաջ եւ հետո եղածը եւ կտեսնեք, որ սուտ են խոսում:

Արծրուն Հովհաննիսյան

Կիրանցում ականի պայթյունից քաղաքացի է վիրավորվել. Հրատապ
Եթե սահամանազատում տեղի ունենա, ապա Կիրանցում նոր կառուցվող դպրոցի հեռավորությունը թշնամուց լինելու է 170 մետր․ Վարդան Ոսկանյան
Գնդապետ Միհրան Մախսուդյանը դուրս է գրվել հիվանդանոցից
Ոստիկանները Տավուշում լրագրողի մասնագիտական գործունեությանը. հարվածել ու գցել լրագրողի հեռախոսը.հայտարարություն
Գառնիկ Դանիելյանը դուրս է եկել հիվանդանոցից եւ մեկնում է Կիրանց
Երևանի կենտրոնում հանրահավաքի մասնակից կինը բռունցքով հարվածել է ոստիկանի գլխին, նա ձերբակալվել է․ ՔԿ
Փաշինյանի կառավարությունը հայտնում է 20 սյուն տեղադրելու մասին
Ոտքի քանի չի հանձնել. Պաստառներ Երևանի վարչական շրջաններում
«Եղեռն» հասկացությունը պատմական նշանակություն ունի, «Ցեղասպանություն»-ը իրավական կատեգորիա է. Արման Թաթոյան
Նիկոլ Փաշինյան փակում է Հանրապետություն մտնող երկաթգիծը․ Հրանտ Բագրատյան
Մենուա Սողոմոնյան օգտատերն ուղիղ եթերում էր։
Պարեկներն այսօր կրկին փակել են Բաղանիս–Ոսկեպար ճանապարհը
Էդգար Ղազարյանն ազատ է արձակվել
Ապարան-Սպիտակ ճանապարհն էլ փակվեց (տեսանյութ)
Եվրոպական խորհրդարանը ԵՄ-ին կոչ է անում կասեցնել Ադրբեջանի հետ ռազմավարական համագործակցությունն էներգետիկ ոլորտում
Բագրատաշենի ճանապարհը փակել են մեծ բեռնատարներով
Մտավորականները
Դեպի Բագրատաշեն տանող ճանապարհը շարունակում է փակ մնալ
Տավուշից ուղիղ եթեր
Ակցիայի ժամանակ քաշքշել և փորձել են բերման ենթարկել նաեւ «Հայելի» ակումբի խմբագիր, լրագրող Անժելա Թովմասյանին
Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը տեղափոխվել է Նոյեմբերյանի հիվանդանոց
2024–ի առաջին եռամսյակում 1,000 խոշոր հարկ վճարողների վճարած գումարները կազմել են ավելի քան 387 միլիարդ 109 միլիոն դրամ
Փակ է նաև Արամ Խաչատրյան փողոցը
Տավուշում «Մարտական եղբայրության» անդամների մասնակցությամբ միջադեպով մեկ անձ կալանավորվել է. ՔԿ–ն մանրամասներ է հայտնում
Ոստիկանները պետք է հասկանան, որ ծառայում են ՀՀ-ին, ոչ թե Ադրբեջանի և Թուրքիայի շահերին. Ասպրամ Կրպեյան
Ավելին
Ավելին