Եթե որեւէ տեսակի քննություն կլինի, որն ինձ կառնչվի, ես պատրաստ եմ: Այս մասին այսօր՝ փետրվարի 1-ին, լրագրողների հետ զրույցում նշել է պատերազմի օրերին ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:
«Ես որևէ կեղծ ինֆորմացիա չեմ տրամադրել: Որեւէ բառ հիշո՞ւմ եք, որ ես ասել եմ՝ հաղթում ենք, այլ ոչ թե հաղթելու ենք:
Միջազգային մի կառույց պատերազմից մեկ ամիս հետո իմ ամբողջ 44 օրերի հայտարարությունները մանրամասն վերլուծել, տվել է ինձ: 400 հրպարակում եմ ունեցել, մոտավորապես 170 հրապարակում եղել է՝ հաղթելու ենք, ոչ թե հաղթում ենք: Մոտավորապես 158 հրապարակում եղել է, որ վիճակը շատ ծանր է, սա գոյության կռիվ է եւ նմանատիպ սթափեցնող հայտարարություններ: Օրեր են եղել, որ նշվել է հստակ ուղղություն եւ ասվել, որ շատ ծանր վիճակ է:
Քանի որ պարտվել ենք, էմոնցիոնալ վիճակ է, դրա համար ուզում ենք գտնել դավաճանների, ու շատ ցավում եմ, որ զինվորականներից եք ուզում դավաճան գտնել»մ-ասաց նա:
Արծրուն Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ պատերազմի օրերին իր նկատմամբ Ադրբեջանը որս է կազմակերպել. «Երբ ես հայտարարում էի, որ եկա Քարվաճառով անցա եւ անվտանգ է, ես գիտեի, որ անձամբ ինձ վրա որս կա կազմակերպված, հետախուզությունը տվեց տվյալներ, որ անձամբ քեզ ուզում են խփել: Երեք մեքենա եմ փոխել, հեռախոս եմ փոխել: Հեռախոսս թողել եմ այլ ավտոյի մեջ, ես այլ ավտո եմ տեղափոխվել, որ չխոցեն ինձ»,-ասաց նա:
Արծրուն Հովհաննիսյանը նշեց, որ պատերազմի ժմանակ եղել են բազմաթիվ հակասական տեղեկություններ, թերություններ. «Եղել են տեղեկություններ ստացել եմ քաղաքացիական բնակչությունից, զինվորականությունը չի հաստատել կմ ուշ է հաստաել: Հակառակն էլ է եղել:
Որ օրը եղել եմ ընկճված, անմիջապես ստացել եմ սպաներից անդադար զանգեր, որ խնդրում ենք, եթե նույնիսկ վղը պատերազմը պետք է կանգնի երեկոյան առավոտյն մենք զորքին քո տված ոգով տանում ենք մարտի, դուխ տուրմ, էդպես մի խոսիր:
Ցույց տվեք մի պատերազմ, որտեղ պատերազմի կեսից կողմերից մեկը հայտարարում է, որ մենք պարտվում ենք»: