f

Անկախ

Ադրբեջանում լայնածավալ զորավարժություններ են սկսվել


Նշվում է, որ հրամանատարական–շտաբային մարզումները կիրականացվեն ժանակակից տեխնոլոգիաների լայն կիրառմամբ:

Այսօր` մարտի 2–ին, Ադրբեջանում խոշոր հրամանատարական–շտաբային զորավարժություններ են սկսվել։ Լուրը հայտնում է Sputnik Ադրբեջանը` հղում անելով երկրի Պաշտպանության նախարարությանը։

Զորավարժությունները, որոնք կտևեն մինչև մարտի 6-ը, կանցկացվեն և՛ կոնկրետ տեղանքում, և՛ քարտեզների վրա, և՛ տեղանքի մանրակերտներում ՝ տեղեկատվական տեխնոլոգիաների լայն կիրառմամբ։ Կճշտվեն հաշվարկներն ու ժամանակային ցուցանիշները, կստուգվեն վարչությունների համապատասխան մարմինների հետ ընդունված որոշումների իրականացման պլանները:

Նշվում է, որ զորավարժությունները կտևեն մինչև մարտի 6-ը և կանցկացվեն տեղանքում, քարտեզների վրա, տեղանքի մակետների վրա` տեղեկատվական տեխնոլոգիաների լայն կիրառմամբ, ինչպես նաև հաշվարկների, ժամանակային ցուցիչների ճշգրտմամբ և համապատասխան կառավարման մարմինների հետ ընդունված որոշումների իրագործման ծրագրի ստուգմամբ։

Դաշտային մարզումները կանցկացվեն պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի ղեկավարությամբ։

Յուրաքանչյուր փուլում կդիտարկվեն իրադրության զարգացման առավել կարևոր հարցերը ՝ հաշվի առնելով մարտական պատրաստականության բարձրացումը, այդ թվում ՝ զորքերի ապահովումը, զորքերի և զենքի կառավարման ամենաժամանակակից միջոցների կիրառման ճիշտ պլանավորումը: Զորավարժություններին ներգրավված զորքերի և միջոցների քանակը չի նշվում:

 

զորավարժություններ Աշխարհում

Փարիզում տղամարդը փակվել է Իրանի հյուպատոսարանում և սպառնացել պայթեցնել իրեն․ նա ձերբակալվել է
«Մեծ յոթնյակի» երկրները մտադիր են շարունակել ռազմական, ֆինանսական և քաղաքական օգնությունը Կիևին
Իսրայելի ու Իրանի միջև հարձակումների շարքն ավարտվել է. CNN
«Մեծ յոթնյակի» երկրներն Իրանին կոչ են արել դադարեցնել պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման աջակցությունը
«Մեծ յոթնյակի» երկրները երբևէ այսքան միասնական չեն եղել. Բլինքեն
«Մեծ յոթնյակի» երկրների արտգործնախարարները հայտարարել են, որ Ուկրաինան ներգրավված չէ «Կրոկուս»-ի ահաբեկչության մեջ
ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Իսրայելի դեմ՝ Հորդանանի Արևմտյան ափին տիրող իրավիճակի առնչությամբ
Ղազախստանի նախագահն արգելել է վեյփերի վաճառքն ու տարածումը
Չինաստանը ՌԴ ռազմարդյունաբերական համալիրի հիմնական մատակարարն է. Բլինքեն
«Քննիչը ոտքը դրել է քաղաքացու գլխին, ստիպել՝ հանել հագուստը»․ փաստաբանն ահազանգում է, ՔԿ-ն՝ հերքում
Դեպի Վրաստան հանրապետական նշանակության ճանապարհի հանձնումը քրեական հանցագործություն է. Մեսրոպ Առաքելյան
ՆԱՏՕ-ն Կիևին պետք է զենք մատակարարի անգամ ի վնաս իր պաշտպանունակության. Ստոլտենբերգ
Սահմանազատումից հետո չորս գյուղերի հատվածում զինված ուժերը ետ են քաշվելու, տեղը զիջելու են սահմանապահ զորքերին
ՌԴ զորախումբը Արցախից տարածքից դուրսբերումն անընդունելի է. Արցախի ԱԺ 3 խմբակցություններ
Քարտեզ. Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ 4 գյուղերի հատվածում կլինի սահմանազատված պետական սահման. Վարչապետի աշխատակազմ
Ինչ են որոշել Հայաստանն ու Ադրբեջանը 4 գյուղերի վերաբերյալ․ պաշտոնական հաղորդագրություն
Արայիկ Հարությունյանի՝ «Մոշիկ» մականունով հայտնի խորհրդականը՝ ծեծկռտուքի մասնակից. 24news.am
Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման վերաբերյալ տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում․ Գոռ Աբրահամյան
Հնդիկ ուսանողները ահազանգում են՝ «Հայբուսակը» չի թողնում մասնակցել պետական ավարտական քննություններին. Hetq.am
Ադրբեջանը խեղաթյուրում է Հայաստանի ներկայացրած փաստական ապացույցները․ Եղիշե Կիրակոսյանի ելույթը` ՄԱԿ-ի դատարանում
Կոմպոզիտոր Անդրանիկ Բերբերյանը մրցանակի է արժանացել «Ամերիկացի» ֆիլմի երաժշտության համար
Դավիթ Տոնոյանի պաշտպաններ Լուսինե Սահակյանի և Երվանդ Վարոսյանի հայտարարոյթյունը
Չի բացառվում, որ իսրայելական հարձակումը Ադրբեջանի տարածքով է տեղի ունեցել. իրանագետ
Ալավերդիում 16-ամյա պատանիները հուշանվեր-թղթադրամներ են փորձել իրացնել․ նրանք ձերբակալվել են
Ջաթին Շարման որոնվում է որպես անհետ կորած
Ավելին
Ավելին